Հիմնական բովանդակության սկիզբ

Կարևոր տեղեկատվություն վարկային պատմության վերաբերյալ

Անհրաժեշտ գործողություններ` սխալ կամ թերի վարկային պատմությունը փոփոխելու, վարկային պատմության վատթարացումից խուսափելու կամ վարկային պատմության բարելավման համար:[@credithistory]

Ի՞նչ է վարկային պատմությունը և ի՞նչպես է ձևավորվում:

Վարկային պատմությունն անձի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս, թե հաճախորդն ինչպես է կատարել և շարունակում կատարել իր բոլոր ֆինանսական պարտավորությունները: Այն ձևավորվում է ԱՔՌԱ վարկային բյուրոյի անդամ կազմակերպություններից ստացված տվյալների հիման վրա: Վարկային պատմությունը, որպես կանոն, օգտագործվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու ընթացքում։

Ի՞նչ տեսակի և ի՞նչ վաղեմության տեղեկատվություն է պարունակում վարկային պատմությունը:

Վարկային պատմությունը պարունակում է անձի ֆինանսական պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ հարցման պահին նախորդող 5 տարվա ընթացքում հավաքագրված տեղեկությունները, ինչպիսիք են օրինակ`

  • ստացած վարկերը, դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետը,
  • վարկային պարտավորությունների կատարումը (օրինակ՝ արդյո՞ք ժամանակին եք կատարել տոկոսների ու մայր գումարի մարումները թե ոչ),
  • տրամադրված երաշխավորությունները,
  • ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժն ու տուգանքները:

Անհրաժեշտ գործողություններ` սխալ կամ թերի վարկային պատմությունը փոփոխելու համար:

Վարկային պատմության մեջ սխալ կամ թերի տվյալների առկայության դեպքում վարկառուն կարող է դիմել ԱՔՌԱ վարկային բյուրոյին պարզաբանման և վարկային պատմությունում ներառված տեղեկատվության ուղղման նպատակով:

Անհրաժեշտ գործողություններ` վարկային պատմության վատթարացումից խուսափելու և վարկային պատմության բարելավման համար:

Վարկային պատմության վատթարացումից խուսափելու և վարկային պատմության բարելավման համար անհրաժեշտ է`

  • պատշաճ կերպով և ճիշտ ժամանակին կատարել վարկային պարտավորությունները,
  • բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման ուշացումները,
  • ամբողջությամբ մարել նախկինում առաջացած ժամկետանց վարկային պարտավորությունները,
  • խուսափել խնդրահարույց վարկային պատմություն ունեցող անձանց համար երաշխավոր դառնալուց:

Ձեզ կարող են հետաքրքրել նաև

Ձեր ֆինանսական կարիքները հոգալու արագ և հարմար տարբերակ:
Իրականություն դարձրեք մեքենա վարելու Ձեր մտադրությունները:
Ձեր ծրագրերի իրագործման հիանալի եղանակ:

Կարևոր տեղեկատվություն