Անհատական սպառողական վարկ

Արագ և հարմար տարբերակ Ձեր ֆինանսական կարիքները հոգալու համար

  • Պարզ
    Օվերդրաֆտը տրամադրվում է անժամկետ, սկսած ընդամենը 50,000 ՀՀ դրամից:
  • Առանց տրամադրման և սպասարկման վճարի
    Դուք չեք վճարում Օվերդրաֆտի տրամադրման կամ սպասարկման վճար, իսկ տոկոսադրույքը հաշվարկվում է միայն օգտագործված գումարի վրա:
  • Ճկուն
    Կիրառվող տոկոսադրույքը 18% է: Սակայն որքան շատ եք օգտագործում վարկային գիծը, այնքան նվազում է օգտագործված գումարի վրա կիրառվող տոկոսադրույքը:
  • Հարմար
    Օգտագործեք Ձեր սահմանաչափը անվճար կանխիկացում կատարելով Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի բանկոմատներից և մասնաճյուղերից1 կամ փոխանցելով գումարը Ձեր նախընտրած հաշվին:

Օվերդրաֆտը տրամադրվում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ հաճախորդներին:

1 Մասնաճյուղերից կանխիկացման դեպքում Օվերդրաֆտի վարկային գծից կանխիկացումն անվճար է, իսկ Օվերդրաֆտի հաշվից այլ միջոցների կանխիկացումն՝ ըստ Ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի ծառայությունների սակագների:



Վճարային և կրեդիտ քարտեր

Վառ գույներ հաղորդեք Ձեր կյանքին

Մանրամասներ

Թարմացվել է` 01/02/2017 15:00

 

Պահանջվող փաստաթղթեր

  • Վավեր անձնագիր, կացության քարտ կամ նույնականացման քարտ
  • Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար` նամակ գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին (Բանկի համար ընդունելի տարբերակին համապատասխան)
  • Բանկում ոչ աշխատավարձային հաշիվներ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ` հարկային հաշվետվություն, դիվիդենտների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն
  • Այլ բանկերից հաշվի պատմություն ներկայացնելու դեպքում՝ բանկային հաշվի քաղվածքները վերջին 6 ամսվա աշխատավարձային փոխանցումներով (աշխատավարձային հաճախորդներ), հաշիվների վերջին 6 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ, եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր (ոչ աշխատավարձային հաճախորդներ)
  • Այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել վարկավորման գործընթացի ժամանակ
 
 

Օվերդրաֆտի մարման կարգը

Հաճախորդին յուրաքանչյուր ամիս տրամադրվում է քաղվածք, որտեղ արտացոլվում է Օվերդրաֆտի սահմանաչափից ընթացիկ ամսվա օգտագործված գումարի չափը, հաշվեգրված տոկոսագումարը և վճարման ենթակա նվազագույն գումարը:

Քաղվածքի տրամադրման օրը ընտրվում է հաճախորդի կողմից:

Օվերդրաֆտի վճարման ենթակա նվազագույն գումարի մարումը պետք է կատարվի քաղվածքի տրամադրումից 5 օրվա ընթացքում՝ Վճարման օրը, օգտագործված գումարի և հաշվեգրված տոկոսագումարի նվազագույնը 10%-ի չափով:

Նվազագույն մարումը կատարվում է ավտոմատ կերպով օվերդրաֆտին կցված հաշվից՝ Վճարման օրը, կամ ոչ-ավտոմատ կերպով օվերդրաֆտի հաշվին սովորական փոխանցում կատարելով՝ քաղվածքի տրամադրումից մինչև Վճարման օրը ընկած ժամանակահատվածում:

Ցանկացած մուտքային գործարք Օվերդրաֆտի հաշվին Քաղվածքի տրամադրման և Վճարման օրերի միջակայքում կուղղվի նվազագույն գումարի մարմանը, եթե այդպիսին առկա է: Վերջինիս զրոյական լինելու դեպքում փոխանցված գումարը կմուտքագրվի Օվերդրաֆտի հաշվին:

Կարևոր նշումներ.

  • Տոկոսագումարը հաշվարկվում է օրական կտրվածքով՝ Օվերդրաֆտի օգտագործված գումարի վրա, և գանձվում է օվերդրաֆտի հաշվից՝ քաղվածքի տրամադրման օրը1:
  • Հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են մարման ՀՀ դրամով:
  • Օվերդրաֆտի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
  • Բանկն իր հայեցողությամբ կարող է կատարել մարման ենթակա գումարների գանձում Հաճախորդի Բանկում գտնվող այլ հաշվից, հիմնական հաշվին բավարար միջոցների բացակայության դեպքում:

1 Տոկոսագումարի մարումը մինչև քաղվածքի տրամադրման օրը հնարավոր է միայն մասնաճյուղի և Հեռախոսային բանկային ծառայության միջոցով: