Կառավարեք Ձեր ինչպես աշխատանքային, այնպես էլ ազատ ժամանակը միջազգային կոնսիերժ ծառայության օգնությամբ
Մեր Միջազգային Կոնսիերժ ծառայությունը հնարավորություն է ընձեռում պատվիրել տարատեսակ ծառայություններ, կատարել տեղեկատվական հարցումներ, կազմակերպել Ձեր ամենօրյա գնումները, պատվիրել ավիատոմսեր և կատարել ամրագրումներ և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում:
Դիմել HSBC STATUS ծառայության համար այսօր
Ինչպե՞ս է աշխատում Միջազգային Կոնսիերժ ծառայությունը
Միջազգային Կոնսիերժ ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ զանգ +374 (95) 515 515 կամ +7 (499) 500 44 46 հեռախոսահամարին, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ձեր տվյալների նույնականացումից և հարցումն ընդունելուց հետո, օպերատորը հետ կզանգահարի Ձեր խնդրին լուծում տալու կամ հարցին պատասխանելու համար:
Ծառայությունը հասանելի է նաև Telegram հավելվածի միջոցով հետևյալ կոնտակտային տվյալով.
Telegram
@HSBCConciege_bot
Aspire Lifestyles Կոնսիերժ ծառայության օպերատորները խոսում են ինչպես ռուսերեն, այնպես էլ անգլերեն:
Միջազգային Կոնսիերժ ծառայությունից օգտվելու պայմաններ
Միջազգային Կոնսիերժ ծառայությունը տրամադրվում է անվճար HSBC Բանկ Հայաստանի Մաստերքարտ Պլատինում և Մաստերքարտ World Black Edition քարտապաններին։
Ծառայություններ և ապրանքներ պատվիրելիս կամ ամրագրումներ կատարելիս կարող եք վճարել Ձեր HSBC Մաստերքարտով:
Միջազգային Կոնսիերժ ծառայությունը կազմակերպում է հետևյալ ծառայությունների տրամադրումը՝
Օժանդակություն ճանապարհորդելիս
- տոմսերի և ուղևորության հետ կապված տեղեկատվության տրամադրում
- տարատեսակ ամրագրումների և հյուրանոցների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
- Մաստերքարտ Airport Experiences-ի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և առաքում
- օդանավակայանների VIP սրահների մասին տեղեկատվության տրամադրում և ամրագրում
- ավտոմեքենաների վարձույթի և լիզինգի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
- ճանապարհորդության ժամանակ վիզաների, եղանակի, տվյալ երկրին բնորոշ անվտանգության և այլ հարցերի վերաբերյալ բազմաբնույթ տեղեկատվության տրամադրում
- ճանապարհորդության համակարգում/կոորդինացիա
Հանգստի ճիշտ կազմակերպում
- տեղեկատվության տրամադրում ռեստորանների վերաբերյալ, ցանկության դեպքում սեղանների ամրագրում
- տեղեկատվություն սպորտային, մշակութային և այլ միջոցառումների վերաբերյալ, ցանկության դեպքում տոմսերի ամրագրում
- տեղեկատվություն հանգստավայրերի և առողջարանների վերաբերյալ, ցանկության դեպքում նաև ամրագրում
- տարբեր ապրանքների մասին տեղեկատվության տրամադրում, գնման և առաքման ծառայություն
- տաքսի ծառայության տրամադրում
- հաճախորդի տարատեսակ միջոցառումների կազմակերպում
Բիզնես ծառայություններ
- սուրհանդակային/առաքչի ծառայություններ
- խորհրդատվություն և օժանդակություն որևէ փաստաթղթերի կորստի դեպքում
- նվերների առաքում
- փաստաթղթերի թարգմանություն թարգմանչական գրասենյակների միջոցով
- գրասենյակային տարածքների վարձույթ, գրասենյակային սարքավորումների ձեռքբերում
Օգնություն ճանապարհին
- մեքենայի հրատապ էվակուացիա
- մեքենայի անսարքությունների վերացում և վերանորոգում ճանապարհին
Կարևոր նշում՝
Կոնսիերժ ծառայությունն ակտիվացման կարիք չունի: Եթե Դուք Բանկի Մաստերքարտ Պլատինումի կամ Մաստերքարտ World Black Edition-ի քարտապան եք, ապա ծառայությունն արդեն ակտիվացված է:
Ծառայություններ պատվիրելիս կամ ամրագրումներ իրականացնելիս վճարումներ կարող եք կատարել Ձեր HSBC Մաստերքարտ World Black Edition քարտով:
Դիմել հեռախոսով
Զանգահարեք մեզ +374 (60) 655 151հեռախոսահամարով:
Կամ ստորև լրացրեք հետզանգի հայտը:
Դիմել մասնաճյուղում
Գտեք Ձեզ ամենամոտ գտնվող մասնաճյուղը ծառայությանը դիմելու համար:
Վերջին թարմացման ամսաթիվը՝ Հրատարակման ամսաթիվը