Հիմնական բովանդակության սկիզբ

Ֆինանսական ծառայությունների կամ պրոդուկտների տրամադրում

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից/Բանկ/ hsbc.am կայքում տեղադրված ծառայությունների և պրոդուկտների մասին  տեղեկատվությունը չի հանդիսանում Բանկի կողմից այդ ծառայություններից/պրոդուկտներից օգտվելու վերաբերյալ խորհրդատվություն:

Այս Կայքում տեղադրված պրոդուկտները կամ ծառայությունները չեն հանդիսանում HSBC խմբի այլ  անդամների կողմից տրամադրվող պրոդուկտների կամ ծառայությունների վերաբերյալ առաջարկ կամ խորհրդատվություն: Այս Կայքում պարունակվող տեղեկատվությունը նախատեսված չէ տարածման կամ օգտագործման համար այն անձանց կողմից, որոնք գտնվում են այնպիսի  երկրներում, որտեղ տվյալ տեղեկատվության տարածումը կարող է հակասել օրենսդրությանը: Այս Կայքը չպետք է դիտարկվի որպես հրավերի տարածման կամ խթանման միջոց՝ ներգրավվելու բանկային կամ ներդրումային գործունեության մեջ, կամ որպես արժեթղթեր կամ այլ գործիքներ գնելու կամ վաճառելու առաջարկ որևէ երկրում, որտեղ  «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն չունի նման գործունեություն իրականացնելու լիցենզիա կամ թույլտվություն (այսուհետև՝ «Լիազորված երկրներ»):

Այս Կայքի միջոցով առաջարկվող ոչ բոլոր պրոդուկտները և ծառայությունները կարող են հասանելի լինել HSBC խմբի անդամների կողմից սպասարկվող բոլոր աշխարհագրական տարածաշրջաններում: Դուք պետք է այցելեք միայն Տեղական Կայք(եր), որոնք առնչվում են Ձեր բնակության երկրին («Ձեր տեղական կայք»): Եթե դուք օգտվում եք պրոդուկտներից, որոնք ներկայացված չեն Ձեր տեղական կայքում, դրանց վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել տվյալ կամ HSBC-ի մեկ այլ ինտերնետային կայքում: Ձեր տեղական կայքից դուրս ներկայացվող պրոդուկտներն ու ծառայությունները կարող են հասանելի չլինել Ձեր բնակության երկրում կամ Լիազորված երկրներում և կարող են Ձեր կարիքներին  չհամապատասխանել: Այս Կայք մուտք գործող կամ դրա միջոցով հասանելի տեղեկատվությունն օգտագործող ցանկացած անձ պատասխանատվություն է կրում համապատասխան երկրում  գործող օրենքներին և կանոնակարգերին ամբողջությամբ ծանոթանալու և դրանց  պահանջներին համապատասխանելու համար: HSBC խմբի անդամները կարող են մերժել Ձեզ պրոդուկտների կամ ծառայությունների տրամադրումը՝ ելնելով Ձեր բնակության երկրից:

Այս Կայքում ներկայացվող պրոդուկտները կարող են գրանցված կամ թույլատրված չլինել Լիազորված երկրներում կամ Ձեր բնակության երկրում գործող կենտրոնական բանկի, ինչպես նաև պետական կամ կարգավորող այլ մարմինների կողմից: Համապատասխանաբար, Դուք կարող եք չօգտվել արժեթղթերի վերաբերյալ օրենքներով, բանկային օրենքներով , ինչպես նաևԿայքում ներկայացված կամ Կայքի միջոցով հղում կատարված պրոդուկտների կամ ծառայությունների վերաբերյալ Ձեր բնակության երկրում գործող այլ օրենքներով  և կանոնակարգերով սահմանված իրավական պաշտպանությունից :

Ոչ մի ներկայացում չի արվում առ այն, որ այս Կայքում ներկայացված կամ դրա միջոցով հասանելի որևէ արժեթուղթ, պրոդուկտ կամ ծառայություն համապատասխանում  է Ձեր կամ որևէ այլ անձի կարիքներին: Դուք ընդունում եք, որ Ձեր կողմից այս Կայքի օգտագործումը, ինչպես նաև տվյալ Կայք մուտք գործելու արդյունքում տեղեկատվության տրամադրման վերաբերյալ հարցումները չեն կատարվել «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կամ դրա  հետ փոխկապակցված  որևէ կազմակերպության  պահանջով, ինչպես նաև այս Կայքի միջոցով ցանկացած տեղեկատվության տրամադրում չի կարող հանդիսանալ կամ դիտարկվել որպես ներդրումային կամ ֆինանսական խորհրդատվություն:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 15.02.21, 07:16

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։