Տոկոսագումարի հաշվարկը օրական կտրվածքով կատարվում է հետևյալ բանաձևով1
Մայր գումարը դա տվյալ օրվա դրությամբ ժամկետային ավանդի մնացորդն է: Տվյալ օրվա դրությամբ Մայր գումարը կարող է կազմված լինել Ավանդի սկզբնական գումարից, կապիտալացված տոկոսագումարից (կուտակային ավանդների դեպքում), կուտակային ավանդի պարբերական ներդրումների գումարից (կուտակային ավանդների դեպքում):
Տոկոսադրույքը տվյալ ավանդի և ժամկետի համար սահմանված տարեկան անվանական տոկոսադրույքն է:
ՍՏԱՆԴԱՐՏ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴ
Ներկայացուցչական օրինակ.
- Ավանդի սկզբնական գումար` 1,000,000 ՀՀ դրամ
- Ավանդի ժամկետ` 6 ամիս (183 օր)
- Տարեկան անվանական տոկոսադրույք` 5%
- Հաշվետու տարվա օրերի քանակ` 365
- Ավանդի բացման ամսաթիվ` 01/06/2018
- Ավանդի վերջնաժամկետ` 03/12/2018
Ստանդարտ ժամկետային ավանդի համար վճարված ընդհանուր տոկոսագումարի հաշվարկ.
Հաշվարկված տոկոսագումար1 ավանդի ամբողջ ժամկետի համար =1,000,000 x 5% x 183 x (1/365) = 25,068.49 ՀՀ դրամ
Տոկոսային եկամտից հարկ 10% = 25,068.49 x 10% = 2,506.85 ՀՀ դրամ
Վճարված զուտ տոկոսագումար = 25,068.49 - 2,506.85 = 22,561.64 ՀՀ դրամ
Ավանդի վերջնական գումարը ավանդի ժամկետի վերջում = Մայր գումար + զուտ տոկոսագումար = 1,022,562 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսային եկամտաբերությունը, երբ տոկոսագումարը վճարվում է ժամանակաշրջանի վերջում կազմում է 5.06%:
ՄԻՋԱՆԿՅԱԼ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՈՎ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴ
Ներկայացուցչական օրինակ.
• Ավանդի սկզբնական գումար` 1,000,000 ՀՀ դրամ
• Ավանդի ժամկետ` 6 ամիս (183 օր)
• Տարեկան անվանական տոկոսադրույք` 5%
• Հաշվետու տարվա օրերի քանակ` 365
• Ավանդի բացման ամսաթիվ` 01/06/2018
• Ավանդի վերջնաժամկետ` 03/12/2018
Միջանկյալ տոկոսագումարով ժամկետային ավանդի համար վճարված ընդհանուր տոկոսագումարի հաշվարկ.
Հաշվարկված տոկոսագումար ամսական (30 օր) = 1,000,000 x 5% x 30 x (1/365) = 4,109.59 ՀՀ դրամ
Տոկոսային եկամտից հարկ 10% = 4,109.59 x 10% = 410.96 ՀՀ դրամ
Հաշվարկված տոկոսագումար ամսական (31 օր) = 1,000,000 x 5% x 31 x (1/365) = 4,246.58 ՀՀ դրամ
Տոկոսային եկամտից հարկ 10% = 4,246.58 x 10% = 424.66 ՀՀ դրամ
Վճարված զուտ տոկոսագումար ամսական = 4,109.59 - 410.96 = 3,698.63 ՀՀ դրամ կամ = 4,246.58 - 424.66 = 3,821.92 ՀՀ դրամ
Ավանդի գծով վճարված ընդհանուր տոկոսագումարը ժամկետի վերջի դրությամբ = 3,698.63*3 + 3,821.92*3 = 22,561.64 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսային եկամտաբերությունը, երբ տոկոսագումարը վճարվում է ամսական, տարեկան տոկոսային եկամտաբերությունը կազմում է 5.12%:
Թարմացվել է` 08.07.21, 06:50