HSBC Plus



Միջազգային Կոնսիերժ ծառայություն

Թեթևացրեք Ձեր առօրյա հոգսերը և լուծեք ճանապարհորդության ժամանակ առաջացած խնդիրները արագ և առանց դժվարությունների

Մանրամասներ

Պրեմիում դասի կրեդիտ քարտ

ՄաստերՔարտ Պլատինում քարտը պրեմիում դասի միջազգային կրեդիտ քարտ է, որի միջոցով կարող եք անկանխիկ գործարքներ իրականացնել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի ավելի քան 25 միլիոն սպասարկման կետերից` առանց որևէ միջնորդավճարի: Մաստերքարտ Պլատինում քարտերը թողարկվում են Chip&Pin տեխնոլոգիայով, որն ապահովում է Ձեր քարտի համար առավելագույն անվտանգություն: ՄաստերՔարտ Պլատինում քարտերը թողարկվում են երեք տարի ժամկետով: Ժամկետի ավարտին քարտերը ենթակա են վերաթողարկման բանկի հայեցողությամբ: Որպես HSBC PLUS հաճախորդ Դուք կվայելեք ավելի ցածր տոկոսադրույքներ և կանխիկացման վճար, ինչպես նաև ավելի բարձր վարկային սահմանաչափ ՄաստերՔարտ Պլատինում քարտի համար: Դուք կարող եք ստանալ անվճար հավելյալ քարտ Ձեր ընտանիքի անդամների համար:

Գնեք հիմա, վճարեք հետո

Ձեր ՄաստերՔարտ Պլատինում քարտով կստանաք վարկային սահմանաչափ, որով կարող եք գնումներ կատարել հիմա և որոշել, թե երբ և ինչպես կատարել վճարումը` ամբողջությամբ միանվագ կամ ամսական վճարումներով: Ավելին, օգտվեք մինչև 45 օր անտոկոս վարկավորումից` անկանխիկ գործարքների դեպքում, եթե քաղվածքի վերջնական մնացորդի ամբողջ վճարումը ստացվել է Բանկի կողմից մինչև/կամ Վճարման օրը:
Դուք կարող եք ընտրել Ձեր Քաղվածքի և Վճարման օրերը, ինչպես նաև օգտագործված գումարի վճարման ամսական չափը:

Անվճար միջազգային կոնսիերժ ծառայություն

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը Aspire Lifestyles միջազգային կազմակերպության հետ միասին իր HSBC PLUS հաճախորդներին է առաջարկում միջազգային կոնսիերժ ծառայությունը: Այն հնարավորություն կընձեռի շաբաթը 7 օր, օրը 24 ժամ պատվիրել զանազան ծառայություններ, կատարել տեղեկատվական հարցումներ, թեթևացնել Ձեր ամենօրյա գնումները, պատվիրել ավիատոմսեր, կատարել տարբեր տիպի ամրագրումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Միջազգային Կոնսիերժ ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ զանգ +374 (95) 515-515 և +7(499) 500-44-46 հեռախոսահամարներին, ինչպես Հայաստանում այնպես էլ արտերկրում: Ձեր տվյալների նույնականացումից և հարցումը ընդունելուց հետո, օպերատորը հետ կզանգահարի Ձեր խնդրին լուծում տալու կամ հարցին պատասխանելու համար: Aspire Lifestyles կոնսիերժ ծառայության օպերատորները խոսում են ինչպես ռուսերեն այնպես էլ անգլերեն: Միջազգային կոնսիերժ ծառայության միջոցով հասանելի ծառայությունների մանրամասները կարող եք դիտել այստեղ:

Հրատապ ծառայություններ արտերկրում

Ճանապարհորդելիս եղեք ավելի վստահ ՄաստերՔարտ Պլատինում քարտի հետ, եթե նույնիսկ Դուք կորցրել եք Ձեր կանխիկը կամ քարտը: ՄաստերՔարտի Գլոբալ Ծառայության միջոցով Ձեր ՄաստերՔարտ Պլատինում քարտը արտասահմանում կվերաթողարկվի մինչև 48 ժամվա ընթացքում, իսկ մինչև 1 ,000 ԱՄՆ դոլար կանխիկ Ձեզ կտրամադրվի Ձեր կարիքների համար` 2-24 ժամվա ընթացքում:
Անհրաժեշտ է միայն զանգահարել Ձեր անհատական խորհրդատուին +374 (60) 655 566 հեռախոսահամարով կամ ՄաստերՔարտի աջակցության կենտրոն +1 (636) 722 71 11 հեռախոսահամարով:

Զեղչեր Հայաստանում և արտերկրում

ՄաստերՔարտ Պլատինում քարտը տրամադրում է բացառիկ զեղչեր և հատուկ վերաբերմունք` ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում քարտատիրոջ հանգիստն ու գնումներն ըստ արժանվույն կազմակերպելու համար: Զեղչերը և հատուկ առաջարկները գործում են Հայաստանում գտնվող ավելի քան 200 առևտրի և սպասարկման կետերում և արտերկրում գտնվող բազմաթիվ հյուրանոցներում, ռեստորաններում, սպա-կենտրոններում և առևտրի սրահներում: Ծանոթացեք տեղական և միջազգային զեղչերի ամբողջական ցանկին:

Պայմաններ և սակագներ

Գանձումներ և վճարներ ՄաստերՔարտ Պլատինում Քարտ
Քարտի թողարկում Անվճար
Քարտային հաշվի սպասարկման ամսական վճար 2,000 ՀՀ դրամ
Հավելյալ քարտի թողարկում1 Անվճար
Հավելյալ քարտի սպասարկման ամսական վճար1 Անվճար
Տարեկան անվանական տոկոսադրույք 18%
Տարեկան փաստացի տոկոսադրույք Սկսած 20,14%-ից
Կանխիկի տրամադրման վճար` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի բանկոմատներից և POS տերմինալներից կանխիկացնելիս Անվճար
Կանխիկի տրամադրման վճար` ArCa համակարգում գործող այլ բանկոմատներից/ POS տերմինալներից կանխիկացնելիս 1.5% (նվազագույնը 500 ՀՀ դրամ)
Կանխիկի տրամադրման վճար` ArCa համակարգին չպատկանող բանկոմատներից/ POS տերմինալներից կանխիկացնելիս 2.5% (նվազագույնը 1,000 ՀՀ դրամ բանկոմատներից, նվազագույնը 3 000 ՀՀ դրամ՝ POS տերմինալներից)
Կանխիկի հրատապ տրամադրում (մինչև 1,000 ԱՄՆ դոլար) 50,000 ՀՀ դրամ3
Քարտից քարտ գումարների փոխանցում (ԱրՔա կայքի միջոցով` www.arca.am) - «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի կրեդիտ քարտերի միջև փոխանցված գումարի 0.75%-ը
- «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի կրեդիտ քարտերից ԱրՔա համակարգում գործող այլ վճարային քարտերի միջև փոխանցված գումարի 1.5%-ը
Քարտի վերաթողարկում Անվճար
Քարտի հրատապ վերաթողարկում 75,000 ՀՀ դրամ3
Քարտային Ծածկագրի ապաբլոկավորում Անվճար
Գործարքի պատճենի տրամադրում 8,000 ՀՀ դրամ4
Իրական գործարքի ոչ ճիշտ վիճարկում 15,000 ՀՀ դրամ
Քարտի վարկային սահմանաչափի մշտական կամ ժամանակավոր վերանայում Անվճար
SMS ծառայություն Անվճար
Ամսական քաղվածքի առաքում (ՀՀ տարածքում) Անվճար
Քարտային հաշվի յուրաքանչյուր քաղվածքի պատճենի տրամադրում (եթե այն ունի 6 ամսվա վաղեմություն) 3,000 ՀՀ դրամ4
Վճարի ուշացման տուգանք Ժամկետանց գումարի 10%,
առավելագույնը 20,000 ՀՀ դրամ
Վարկային սահմանաչափի գերազանցման տուգանք Սահմանաչափը գերազանցող գումարի 10%,
առավելագույնը 20,000 ՀՀ դրամ
Միջազգային կոնսիերժ ծառայություն Անվճար
Կանխիկի դուրսբերում (օրական) Վարկային սահմանաչափի 40%-ը կամ 500,000 ՀՀ դրամ, որը ավելի մեծ է
Անկանխիկ գործարքների քանակ, ներառյալ կանխիկ և անկանխիկ գործարքներ և հաշվեկշռի հարցումներ (օրական) 20
Կանխիկացման գործարքների քանակ (օրական) Առավելագույնը 3
Յուրաքանչյուր անկանխիկ գործարքի առավելագույն սահմանաչափ 10,000,000 ՀՀ դրամ
Քարտի կորստի դեպքում` հաճախորդի հնարավոր առավելագույն վնասի չափը, քարտի կորստի մասին տեղեկացնելուց հետո5 Մինչև 25,000 ՀՀ դրամ
Պարտադիր նվազագույն վճար Վերջնական բացասական մնացորդի 10% (նվազագույնը 10,000 ՀՀ դրամ)
Գործարքի մերժման վճար (կիրառվում է ՄաստերՔարտի կողմից) ԱՄՆ 0,25 դոլարին համարժեք ՀՀ դրամ (յուրաքանչյուր գործարքի համար)
Վարկային սահմանաչափ և արժույթ 50,000 ՀՀ դրամից առավելագույնը մինչև 5,000,000 ՀՀ դրամ
Անտոկոս վարկավորում Առավելագույնը` մինչև 45 օր (Առավելագույնը 15 օր քաղվածքի օրվանից)
Նշումներ
  • Քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց տոկոսներ չեն հաշվարկվում
  • Քարտը կարող է տրամադրվել նվազագույնը 18 և առավելագույնը 65 տարեկան անձանց
  • Քարտերը վավեր են երեք տարվա ընթացքում: Քարտերը ենթակա են վերաթողարկման բանկի հայեցողությամբ
  • Կրեդիտ քարտի վարկային սահմանաչափը տրամադրվում է անժամկետ, սակայն կարող է վերանայվել Բանկի հայեցողությամբ
  • Բանկը կարող է ժամանակ առ ժամանակ վերանայել Քարտի անվանական տոկոսադրույքները` շուկայի փոփոխություններն արտացոլելու նպատակով
  • Վարկային քարտի տրամադրման մասին որոշումը կայացվում է, և պլաստիկ քարտը հաճախորդի նախընտրած հասցեով առաքվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում

1 Հավելյալ քարտի սակագները կարգավորվում են հիմնական քարտի սակագներով:
2 Տարեկան փաստացի տոկոսադրույքի տեղեկատվության համար սեղմեք այստեղ:
3 Հայաստանից դուրս կանխիկի հրատապ տրամադրման (2-24 ժամվա ընթացքում), ինչպես նաև քարտի հրատապ վերաթողարկման համար` (48 ժամվա ընթացքում), խնդրում ենք զանգահարել +1 636 722 711 1 ՄաստերՔարտի աջակցության կենտրոնի հեռախոսահամարով:
4 Ներառյալ ԱԱՀ:
5 Տես Քարտային Ծառայությունների Պայմանների 7-րդ կետը:
6 Անկանխիկ գործարքների դեպքում և եթե քաղվածքի վերջնական մնացորդի ամբողջ վճարումը ստացվել է Բանկի կողմից մինչև/կամ Վճարման օրը:

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000
Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 01/04/2018 15:00