Resolutions

Մեր քարտերը դարձել
են էլ ավելի գրավիչ

Ուրախ ենք տեղեկացնել, որ HSBC Բանկն առաջինն է Հայաստանում, որը թողարկել է Mastercard©՝ նորարարական Անհպում տեխնոլոգիայով:

Արագ
Այլևս անհրաժեշտ չէ մուտքագրել Ձեր PIN-ը մինչև 12,100 ՀՀ դրամ գործարքների համար: Պարզապես մոտեցրեք Ձեր Անհպում HSBC Mastercard©-ը POS տերմինալին և կատարեք վճարումներ մի քանի վայրկյանում:

Պարզ
Վճարումները կարող եք կատարել ինքնուրույն՝ առանց քարտը վաճառողին հանձնելու: Ավելին, կատարելով վճարումներ Ձեր Անհպում Mastercard©-ի միջոցով` Դուք կստանաք գրավիչ զեղչեր Հայաստանում և ամբողջ աշխարհում:

Ապահով
Անհպում վճարումներն ապահով են: Դուք 100%-ով պաշտպանված եք զեղծարարությունից, այնպես ինչպես Չիպ և PIN տեխնոլոգիայով վճարումների ժամանակ: Երբեմն համակարգը կարող է PIN պահանջել լրացուցիչ ապահովության համար:

Քայլ 1
Ստուգեք Ձեր գնումների գումարը տերմինալի էկրանին:

Քայլ 2
Աննշան դիպչեք Ձեր Անհպում Mastercard©-ով տերմինալի տարբերանշանով հատվածին:

Քայլ 3
Կհնչի ձայնային ազդանշան, և կմիանան լուսային ցուցիչները: Ձեր վճարումը կատարված է:

1. Անհպում տեխնոլոգիայի մասին

Ի՞նչ է Անհպում տեխնոլոգիան:
Անհպում տեխնոլոգիան արագ և պարզ եղանակ է մինչև 12,100 ՀՀ դրամ արժողությամբ ապրանքների և ծառայությունների համար վճարելու՝ առանց PIN-ը մուտքագրելու անհրաժեշտության (արտասահմանում առանց PIN գործարք կատարելիս կգործի տվյալ երկրում սահմանված առավելագույն սահմանաչափը): Անհպում քարտերն ունեն ներդրված չիպ և ալեհավաք, որի շնորհիվ մեր հաճախորդները կարող են մոտեցնել իրենց քարտը POS տերմինալին և վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց պարզ և արագ: Երբ վճարում եք կատարում 12,100 ՀՀ դրամից ավել արժողությամբ ապրանքների և ծառայությունների դիմաց, մուտքագրեք Ձեր PIN-ը:

Ի՞նչ առավելություններ ունի Անհպում քարտն ինձ համար:

  • Այն ավելի արագ է և պարզ քան վճարման որևէ այլ տարբերակ:
  • Այլևս հարկավոր չի լինի միշտ կանխիկ գումար պահել Ձեզ հետ կամ մտահոգվել ստույգ մանր գտնելու համար:
  • Անհրաժեշտ չի լինի մուտքագրել Ձեր PIN-ը մինչև 12,100 ՀՀ դրամ վճարումների դեպքում: Երբեմն համակարգը կարող է PIN պահանջել նաև նշված սահմանաչափից ցածր գործարքների դեպքում` համոզվելու, որ Դուք իրական քարտատերն եք:
  • Դուք այլևս երկար չեք սպասի հերթերում, քանի որ Անհպում տեխնոլոգիան կրճատում է վճարման համար ահրաժեշտ ժամանակը:
  • Դուք եք կառավարում Ձեր վճարումները, քանի որ քարտը միշտ Ձեր ձեռքերում է և կարիք չկա այն հանձնելու վաճառողին:

Ինչպե՞ս կարող եմ ստանալ իմ Անհպում HSBC Mastercard©-ը:
HSBC-ն ավտոմատ թողարկում է անհպում քարտ, երբ Դուք դիմում եք Mastercard© ստանալու համար, կամ երբ Ձեր գործող քարտի ժամկետը սպառվում է: Այսպիսով, Ձեր բոլոր նոր և վերաթողարկված HSBC Mastercard©-երը թողարկվում են անհպում տեխնոլոգիայով:

Ինչպե՞ս կարող եմ պարզել արդյոք իմ HSBC Mastercard©-ը անհպում է, թե ոչ:
Եթե Դուք տեսնում եք այս տարբերանշանը Ձեր քարտի վրա, ապա այն անհպում տեխնոլոգիայով է:

Արդյոք կարո՞ղ եմ անհպում տեխնոլոգիայով կանխիկ գումար ստանալ բանկոմատներից:
Այո, եթե բանկոմատն աշխատում է անհպում տեխնոլոգիայով: Ամեն դեպքում Դուք միշտ կարող եք գումար կանխիկացնել Ձեր քարտից ստանդարտ Չիպ և PIN տեխնոլոգիայով:

Արդյոք ես պե՞տք է վճարեմ անհպում տեխնոլոգիան օգտագործելու համար:
Ոչ, այս ծառայության համար լրացուցիչ միջնորդավճարներ նախատեսված չեն:

2. Անհպում վճարումների կատարում

Ինչպե՞ս եմ օգտագործելու իմ Անհպում HSBC Mastercard©-ը:
ա) Գտեք անհպում գործարքի այս տարբերանշանը խանութում, ռեստորանում կամ վաճառքի այլ կետում:
բ) Հայտնեք, որ ցանկանում եք վճարել անհպում տեխնոլոգիայով: Գործարքի ողջ ընթացքում քարտը պահեք Ձեզ մոտ (կարիք չկա այն հանձնելու վաճառողին):
գ) Մոտեցրեք Ձեր Անհպում Mastercard©-ը նշված տարբերանշանին : Երբ վճարում եք կատարում 12,100 ՀՀ դրամից ավել արժողությամբ ապրանքների և ծառայությունների դիմաց, մուտքագրեք Ձեր PIN-ը:
դ) Կարճ ձայնային ազդանշանը կհաստատի, որ Ձեր քարտը տերմինալի կողմից հաջողությամμ կարդացվել է:

Հնարավո՞ր է արդյոք պատահաբար օգտագործել իմ Անհպում HSBC Mastercard©-ը տերմինալի կողքով պարզապես անցնելիս:
Ոչ, անհպում չիպը պետք է շատ մոտ լինի տերմինալին, և գործարք կատարելու համար սովորաբար անհրաժեշտ է լինում քարտով աննշան դիպչել տերմինալին:

Արդյոք կարո՞ղ եմ անհպում գործարքներ կատարել արտասահմանում:
Այո, կարող եք օգտագործել Ձեր Անհպում HSBC Mastercard©-ը ցանկացած վայրում ամբողջ աշխարհում, որտեղ տեսնում եք անհպում գործարքի այս տարբերանշանը : Արտասահմանում առանց PIN գործարք կատարելիս կգործի տվյալ երկրում անհպում գործարքի համար նախատեսված հաջողությամբ սահմանաչափը:

Ինչպե՞ս կարող եմ պարզել` արդյոք վաճառքի կետը կամ խանութը ընդունում է անհպում վճարումներ:
Ցանկացած վաճառքի կետ, որը ցուցադրում է այս տարբերանշանը , կարող է ընդունել անհպում վճարումներ:

Եթե ես իմ դրամապանակում ունեմ մեկից ավել անհպում քարտ, ո՞րը կօգտագործվի, եթե ես մոտեցնեմ POS տերմինալին իմ դրամապանակը:
Մենք խորհուրդ ենք տալիս միշտ հանել Ձեր անհպում քարտը դրամապանակից POS տերմինալին մոտեցնելու համար: Միայն այս կերպ կարող եք համոզված լինել, որ ճիշտ անհպում քարտն է օգտագործվում և դեբետագրվում: Եթե POS տերմինալին միաժամանակ մոտեցվեն մեկից ավել քարտեր, ապա նրա վրա կարտացոլվի «մոտեցրեք միայն մեկ քարտ» հաղորդագրությունը:

3. Անհպում վճարումների ապահովություն

Որքա՞ն ապահով են Անհպում HSBC Mastercard©-ով իրականացված գործարքները:
Անհպում գործարքի ժամանակ օգտագործվող Ձեր Անհպում Mastercard©-ի տեղեկատվությունը պաշտպանված է նույն ապահով Չիպ և PIN տեխնոլոգիայով, ինչպես մնացած Mastercard©-երի դեպքում: Նաև Դուք կարող եք համոզված լինել, որ Ձեր անհպում HSBC Mastercard©-ը չի օգտագործվի տերմինալի կողքով պարզապես անցնելիս, քանի որ գործարք կատարելու համար այն պետք է շատ մոտ լինի տերմինալին, և սովորաբար անհրաժեշտ է լինում քարտով աննշան դիպչել տերմինալին:

Ինչպե՞ս կարող եմ համոզված լինել, որ գործարքի դիմաց երկու անգամ չեմ վճարի:
Տերմինալները պատրաստված են այնպես, որ վճարումը կատարելուց հետո անջատվում են: Այնպես որ, եթե Դուք նույնիսկ չհեռացնեք Ձեր քարտը տերմինալից, կրկնակի գանձում չի կատարվի:

Ի՞նչ կարող եմ անել, եթե չեմ ցանկանում կատարել անհպում գործարքներ:
Եթե Դուք ունեք Անհպում HSBC Mastercard©, սակայն չեք ցանկանում անհպում վճարումներ կատարել, կարող եք օգտագործել Ձեր քարտը ստանդարտ Չիպ և PIN տեխնոլոգիայով:

Ի՞նչ կարող եմ անել, եթե անհպում գործարքը չի հաջողվում իրականացնել:
Այս դեպքում Դուք կարող եք փորձել իրականացնել գործարքը ստանդարտ Չիպ և PIN տեխնոլոգիայով:

Ի՞նչ անել, եթե կորցրել եմ իմ Անհպում HSBC Mastercard©-ը, կամ այն գողացել են:
Նման դեպքերում Դուք պետք է անհապաղ տեղեկացնեք Բանկին կամ ԱրՔա պրոցեսինգային կենտրոնին: Քարտի կորստի մասին կարելի է հաղորդել ցանկացած եղանակով: Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ ուշ տեղեկացման արդյունքում կարող եք կորուստներ կրել, քանի որ մինչև 12,100 ՀՀ դրամ գործարքները հաստատվում են առանց PIN-ի մուտքագրման:

Քարտի աջակցության կենտրոնի թեժ գիծ
Տեղական զանգեր` +374 60 655 505
Միջազգային զանգեր` +1 636 722 71 11
ԱրՔա հեռասպասարկման կենտրոն` +374 10 592 222
Զեղծարարության դեպքում թեժ գիծ` +374 60 655 100
(աշխատանքային օրերին ժամը` 9.00-18.00)

Թարմացվել է` 01/08/2017 15:00