Անշարժ գույքի ապահովագրություն

 

Բնակելի անշարժ գույքի ապահովագրություն

Անշարժ գույքի ապահովագրության հետ անհոգ եղեք Ձեր կորուստների փոխհատուցման համար

Դուք կարող եք ապահովագրել Ձեր գույքը` շուկայական ամբողջ արժեքի կամ դրա մի մասի չափով: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ կողմից տրամադրված վարկերով ձեռք բերված գույքի դեպքում, ապահովագրական գումարը պետք է առնվազն հավասար լինի վարկի գումարին1:

Ապահովագրվող ռիսկեր

Անշարժ գույքի ապահովագրության փաթեթը ներառում է հետևյալ ռիսկերը.

  • Հրդեհ, կայծակ, գազի պայթյուն
  • Ջրի վնաս
  • Երկրաշարժ
  • Կոտրանքով գողություն, կողոպուտ
  • Երրորդ անձանց անօրինական գործողություններ

Փաթեթը չի ներառում հետևյալ ռիսկերը.

  • Ջրհեղեղ, հողմ, փոթորիկ, մրրիկ, կարկուտ
  • Սողանք, լեռնային/քարային զանգվածների փլուզում

Սակագինը

  • Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ վարկերով ձեռք բերված անշարժ գույքի համար վարկային պայմանագրի գործողության ընթացքում տարեկան ապահովագրության սակագինը կազմում է ապահովագրական գումարի 0.18%-ը

Կիրառվող չփոխհատուցվող գումարներ

  • Ապահովագրական գումարի 1%, ոչ պակաս քան 100,000 ՀՀ դրամ
  • Երկրաշարժի դեպքում` ապահովագրական գումարի 2%

Անհրաժեշտ փաստաթղթեր

  • Ապահովադրի անձնագրի պատճեն
  • Սեփականատիրոջ անձնագրի պատճեն, եթե սեփականատերը ապահովադիրը չէ
  • Գույքի սեփականության վկայականի պատճեն
  • Գույքի գնահատման հաշվետվության պատճեն (առկայության դեպքում), հակառակ դեպքում հիմք է ընդունվում գույքի շուկայական արժեքը:
Կարևոր նշում

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հանդիսանում է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ –ի ապահովագրական գործակալ և ներկայացնում է ապահովագրական ծառայությունը ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ–ի անունից և վերջինիս կողմից սահմանված պայմաններով: Ապահովագրական հատուցում վճարելու պահանջները ենթակա են ներկայացման ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ–ին: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն որևէ պատասխանատվություն չի կրում ապահովագրական հատուցումների վճարման հետ կապված:

Ապահովագրական ծառայությունների լրացուցիչ պայմաններին ծանոթանալու համար այցելեք www.ingoarmenia.am

1 Գույքի արժեքի մի մասի չափով ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցումը կվճարվի ապահովագրական գումարի և գույքի ամբողջական շուկայական արժեքի համամասնությամբ:

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000
Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 03/11/2015 15:00

 

Ո՞ր ռիսկերն է ծածկում անշարժ գույքի ապահովագրությունը, որոնք` ոչ:

Անշարժ գույքի ապահովագրության փաթեթը ներառում է հետևյալ ռիսկերը.

  1. Հրդեհ, կայծակ, գազի պայթյուն
  2. Ջրի վնաս
  3. Երկրաշարժ
  4. Կոտրանքով գողություն, կողոպուտ
  5. Երրորդ անձանց անօրինական գործողություններ

Փաթեթը չի ներառում հետևյալ ռիսկերը.

  1. Ջրհեղեղ, հողմ, փոթորիկ, մրրիկ, կարկուտ,
  2. Սողանք, լեռնային/քարային զանգվածների փլուզում
 
 

Որքա՞ն արժե բնակելի անշարժ գույքի ապահովագրությունը:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ վարկերով ձեռք բերված անշարժ գույքի համար վարկային պայմանագրի գործողության ընթացքում տարեկան ապահովագրության սակագինը կազմում է ապահովագրական գումարի 0.18%-ը:

 
 

Կարո՞ղ եմ արդյոք ձեռք բերել անշարժ գույքի մասնակի ապահովագրություն: Ինչպե՞ս է հաշվարկվում ապահովագրության հատուցումը:

Այո, Դուք կարող եք ձեռք բերել մասնակի ապահովագրություն: Գույքի արժեքի մի մասի չափով ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցումը կվճարվի ապահովագրական գումարի և գույքի ամբողջական շուկայական արժեքի համամասնությամբ:

 
 

Ինչպիսի՞ չհատուցվող գումարներ են կիրառվում անշարժ գույքի ապահովագրության դեպքում:

  • Ապահովագրական գումարի 1%, ոչ պակաս քան 100,000 ՀՀ դրամ
  • Երկրաշարժի դեպքում` ապահովագրական գումարի 2%
 
 

Կարո՞ղ եմ ձեռք բերել անշարժ գույքի ապահովագրություն, եթե չեմ հանդիսանում գույքի սեփականատեր:

Այո, անշարժ գույքի ապահովագրություն կարող եք ձեռք բերել նաև սեփականատեր չհանդիսանալու դեպքում: