Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն (ԱՊՊԱ)

 

Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն (ԱՊՊԱ)

Ապահովեք Ձեր փոխհատուցումը պատահարների դեպքում

  • Երրորդ անձանց հասցված գույքային վնասների ծածկույթ
    Ներառում է երրորդ անձանց ավտոմեքենային, գույքին կամ տուժողին պատկանող այլ գույքին հասցված վնասների ծածկույթ:
  • Երրորդ անձանց հասցված անձնական վնասների ծածկույթ
    Անձնական վնասները ներառում են տուժողի մահվան, նրա առողջությանը հասցված վնասի, կորցրած աշխատավարձի (եկամուտների) համար ծածկույթ:

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000
Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 10/11/2015 15:00

 

Ո՞ր վնասներն են ներառված ԱՊՊԱ ապահովագրության մեջ:

Ավտոտրանսպորտային պատահարի հետեւանքով երրորդ անձանց հասցված վնաս կամ կորուստ, ներառյալ գույքի վնաս եւ մարմնական վնասվածքներ:

1. Գույքային վնասները ներառում են
- Տուժողի ավտոտրանսպորտային միջոցին հասցված վնաս, ոչնչացում կամ կորուստ,
- Տուժողի ավտոտրանսպորտային միջոցին կամ դրա կցորդին կցված կամ դրանց մեջ գտնվող եւ տուժողին պատկանող գույքի վնաս կամ կորուստ,
- Տուժողին պատկանող այլ գույքի վնաս կամ կորուստ

2. Անձնական վնասները ներառում են
- Տուժողի առողջությանը պատճառված վնասներ
- Կորցրած աշխատավարձ (եկամուտներ)
- Տուժողի մահ

 
 

Ինչպիսի՞ գործոններ են ազդում ԱՊՊԱ սակագնի հաշվարկի վրա

ԱՊՊԱ սակագները սահմանվում են ելնելով հետևյալ գործոններից՝

  • Տրանսպորտային միջոցի տեսակը (մարդատար, բեռնատար և այլն)
  • Տրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունը
  • Տրանսպորտային միջոցի օգտագործման նպատակը (անձնական, ծառայողական, տաքսի և այլն)
  • Կցորդի առկայությունը
  • Վարորդի տարիքը և վարորդական փորձը
  • Պայմանագրի ժամկետը
  • Վարորդի Բոնուս-Մալուս դասը
 
 

Պահանջվու՞մ է արդյոք ավտոմեքենայի զննում ԱՊՊԱ պայմանագրի համար:

ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերելու դեպքում ավտոմեքենայի զննում չի պահանջվում:

 
 

Ինչպիսի՞ չհատուցվող գումար է կիրառվում ԱՊՊԱ ապահովագրության համար:

ԱՊՊԱ ապահովագրության դեպքում չհատուցվող գումար չի կիրառվում:

 
 

Ո՞րն է Ավտոտրասնսպորտային միջոցների և ԱՊՊԱ ապահովագրությունների միջև տարբերությունը:

ԱՊՊԱ-ն ներառում է ավտոտրանսպորտային պատահարի հետևանքով երրորդ անձանց հասցված վնասը կամ կորուստը, ներառյալ գույքի վնաս և մարմնական վնասվածքներ:

Ավտոմեքենայի ապահովագրությունը (ԿԱՍԿՈ) ներառում է ապահովագրված ավտոմեքենային հասցված ֆիզիկական վնասը, այդ թվում` ճանապարհատրանսպորտային պատահարի կամ այլ արտաքին ազդեցության հետևանքով, հրդեհի, երրորդ անձանց անօրինական գործողությունների հետևանքով, այդ թվում`գողություն, կողոպուտ, առևանգում: