ԾԱՆՈՒՑՈՒՄ Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին

Հիմնական պայմաններ

ԾԱՆՈՒՑՈՒՄ
Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին

ՀԱՐԳԵԼԻ ԱՎԱՆԴԱՏՈՒ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Խնդրում ենք մինչև ավանդային պայմանագիրը ստորագրելը ծանոթանալ սույն փաստաթղթի դրույթներին:

Ձեր ավանդի հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետև` Հիմնադրամ): Հիմնադրամի գտնվելու վայրը`

ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան 6, Հեռախոսը` +374 (10) 58 35 14, ինտերնետային կայքը` www.adgf.am

Սույն ծանուցման բոլոր սահմանումները համապատասխանում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) սահմանումներին:

Հատուցման դեպքը

Ձեր երաշխավորված ավանդը ենթակա է հատուցման հետևյալ դեպքերում.

5.1. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը ճանաչվում է անվճարունակ և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) խորհրդի որոշմամբ հաստատվում է բանկի կողմից օրենքով և պայմանագրերով սահմանված ժամկետներում ավանդները վերադարձնելն ի վիճակի չլինելու փաստը կամ

5.2. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բանկը սնանկ է ճանաչվում (այսուհետ` անվճարունակ բանկ):

Երաշխավորված ավանդի առավելագույն չափը և հաշվարկման կարգը

Երաշխավորված ավանդների հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի թիվ 261-Ն որոշմամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ձեր` նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ դրամային ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների, և Ձեր` նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները համարվում են մեկ արտարժութային ավանդ, բացառությամբ չերաշխավորված ավանդների:

Այն դեպքում, երբ բանկի նկատմամբ Ձեր բանկային ավանդը ձևավորվել է բանկի` մեկ կամ մի քանի բանկերի միացման արդյունքում, ապա յուրաքանչյուր միացող բանկում Ձեր ունեցած բանկային ավանդը դիտվում է որպես առանձին բանկային ավանդ` Օրենքով սահմանված կարգով:

Ավանդների երաշխավորվող սահմանաչափերը հետևյալն են`

Ավանդի արժութային կառուցվածքը Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով և արտարժույթով ավանդ
Եթե դրամային ավանդը 5 (հինգ) միլիոն դրամից ավել է Եթե դրամային ավանդը 5 (հինգ) միլիոն դրամից պակաս է
Ավանդի երաշխավորման Առավելագույն չափը 10 (տաս) միլիոն ՀՀ դրամ 5 (հինգ) միլիոն ՀՀ դրամ 10 (տաս) միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) 5 (հինգ) միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 5 (հինգ) միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Եթե Դուք անվճարունակ բանկում ունեք առանձին բանկային ավանդ և միևնույն ժամանակ նույն բանկում ներդրված համատեղ բանկային ավանդի սեփականատեր եք, ապա երաշխավորվում է Ձեր առանձին բանկային ավանդի և համատեղ բանկային ավանդում Ձեր մասնաբաժնի հանրագումարը` Օրենքով սահմանված կարգով և չափով:

Եթե Դուք անվճարունակ բանկի նկատմամբ ունեք խնդրահարույց պարտավորություն, ապա հատուցման ենթակա գումարը կհաշվարկվի Ձեր բանկային ավանդի և խնդրահարույց պարտավորության դրական տարբերության հիման վրա: Խնդրահարույց պարտավորություն է համարվում Ձեր այն պարտավորությունը, որի հիմնական գումարի (կամ դրա մի մասի) մարումը կամ տոկոսների վճարումն ուշացրել եք պայմանագրում նշված ժամկետից 90 օրից ավելի:

Երկու կամ ավելի ավանդատուների համատեղ բանկային ավանդը համարվում է յուրաքանչյուր անձի առանձին բանկային ավանդ ավանդատուի` պայմանագրով սահմանված մասնաբաժնի չափով: Եթե պայմանագրով սահմանված չեն համատեղ բանկային ավանդի ավանդատուների մասնաբաժինները, ապա համատեղ բանկային ավանդն ավանդատուների միջև բաժանվում է հավասարաչափ:

Բանկային ավանդի հատուցումը կատարվում է միայն հայկական դրամով: Արտարժութային բանկային ավանդի դրամական համարժեքությունը որոշվում է հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

Ձեր բանկային ավանդը չի հատուցվում, եթե հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ ավանդը պակաս է 1000 հայկական դրամից:

Չերաշխավորված բանկային ավանդ

Ձեր բանկային ավանդը երաշխավորված չէ, եթե`
ա) Դուք հանդիսանում եք տվյալ բանկի ղեկավար և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
բ) Դուք հանդիսանում եք տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձ և (կամ) վերջինիս ընտանիքի անդամ,
գ) Դուք, որպես ավանդի սեփականատեր (համասեփականատեր), հրաժարվել եք ավանդի` Ձեր մասի նկատմամբ սեփականության իրավունքից,
դ) Ձեր ավանդն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ Դուք հակառակը չեք ապացուցել,
ե) Ձեր ավանդը տվյալ բանկում ներդրվել է բանկային ավանդի ներդրման պահին տվյալ բանկի կողմից հրապարակային պայմանագիր կնքելու առաջարկով նախատեսված նմանատիպ բանկային ավանդների տոկոսադրույքն առնվազն 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով,
զ) Ձեր ավանդը ներդրված է բանկի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում:

Երաշխավորված ավանդների հատուցման կարգը և ժամկետները

Հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամը հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին: Հատուցման դեպքի օրվան հաջորդող քսաներորդ աշխատանքային օրվանից սկսած Հիմնադրամը անվճարունակ բանկի կամ այլ բանկի միջոցով, սկսում է իրականացնել Ձեր ավանդների հատուցման գործընթացը: Դուք կարող եք գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջ ներկայացնել ոչ ուշ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք տարվա ընթացքում: Նշված ժամկետում Ձեր կողմից գրավոր պահանջ չներկայացնելու դեպքում Հիմնադրամի կողմից Ձեր երաշխավորված ավանդի հատուցում չի իրականացվի: Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջներով հատուցումները` գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջը ներկայացնելու oրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ Օրենքով նախատեuված դեպքերի:

Երաշխավորված ավանդի գումարի հատուցումից հետո անվճարունակ բանկի հանդեպ Ձեր ունեցած դրամական պահանջը` հատուցված գումարի չափով համարվում է բավարարված: Հատուցման չափը գերազանցող գումարը համարվում է անվճարունակ բանկի պարտավորությունը Ձեր նկատմամբ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ձեր ավանդի հատուցումն առավել սահուն իրականացնելու նպատակով առաջարկում ենք ավանդի ներդրման ժամանակ Ձեր կողմից բանկին տրամադրված տվյալների (անձը հաստատող փաստաթղթի տվյալներ սոցիալական ապահովության քարտի տվյալներ հասցե, հեռախոսահամար և այլն) ցանկացած փոփոխության դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնել բանկին:

Թարմացվել է` 01/09/2017 15:00