Վեճերի լուծման բացատրական ամփոփագիր

Հիմնական պայմաններ

Վեճերի լուծման բացատրական ամփոփագիր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Սիրելի՜ հաճախորդ, Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Դատարան դիմելու դեպքում Ձեր և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) միջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:

Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և Բանկի միջև ծագած վեճը լուծում է Հաշտարարը` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն ԱՆՎՃԱՐ են: Բողոք ունենալու դեպքում Դուք նախևառաջ պետք է դիմեք Բանկին: Բանկը պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել Ձեր բողոքին: 10 օրից պատասխանը ստանալուց հետո կամ, եթե պատասխան չեք ստացել, առանց դրա, Դուք կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե`

  1. Բողոքը Բանկին ներկայացնելուց հետո դեռ չի անցել 10 աշխատանքային օր,
  2. Դուք չեք պահանջում դրամական կամ այլ գույքային հատուցում, Ձեր կողմից պահանջվող հատուցումը գերազանցում է 10 միլիոն դրամը (կամ դրան համարժեք արտարժույթով գումարը),
  3. Բանկի պատասխանը ստանալուց հետո անցել է ավելի քան վեց ամիս,
  4. Ձեր կողմից բողոքարկվող գործողությունը կամ անգործությունը տեղի է ունեցել մինչև 2008թ. օգոստոսի 2-ը:

Զգուշացնում ենք նաև, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե այն քննվում է դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) կողմից կամ արդեն իսկ առկա է այդ բողոքի վերաբերյալ դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) վճիռը:

* Հարգելի՜ հաճախորդ, հայտնում ենք Ձեզ, որ Բանկը հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, եթե Ձեր կողմից Բանկի նկատմամբ ներկայացված գույքային պահանջը չի գերազանցել 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը և գործարքի գումարը չի գերազանցել 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Դա նշանակում է, որ Բանկը չի կարող դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից Բանկի դեմ կայացված որոշումները այն պահանջների գծով, որոնց գումարը չի գերազանցել 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը և գործարքի գումարը չի գերազանցել 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
Հաշտարար` Փիրուզ Սարգսյան
Հասցե` ՀՀ, քաղաք Երևան 0010, Մ.Խորենացի փողոց 15,
«Էլիտ պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
Հեռախոս` +374 (60) 70 11 11.
Էլ.հասցե` info@fsm.am
Կայք` www.fsm.am

Դուք կարող եք նաև բողոքներով դիմել Կենտրոնական բանկ
Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկն իրավասու չէ լուծել Ձեր և Բանկի միջև վեճերը, սակայն կարող է Բանկի նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ, եթե պարզվի, որ Բանկը խախտել է օրենքի պահանջները:

ՀՀ Կենտրոնական բանկ
Հասցե` ՀՀ, քաղաք Երևան 0010,
Վազգեն Սարգսյան փողոց 6
Հեռախոս` +374 (10) 59 26 97
Ֆաքս` +374 (10) 56 54 96
Էլ. հասցե` info@cba.am
Կայք` www.cba.am

* Հարգելի հաճախորդ, հայտնում ենք, որ եթե Ձեր և Բանկի միջև կնքվել է արբիտրաժային համաձայնություն, դա նշանակում է, որ Բանկի հետ կնքված պայմանագրից բխող վեճերը ենթակա են լուծման արբիտրաժային տրիբունալի կողմից: Դուք զրկվում եք Բանկի հետ կնքված պայմանագրից բխող վեճերի կապակցությամբ դատարան դիմելու իրավունքից: Արբիտրաժային տրիբունալի վճիռները, որպես կանոն, դատարանի կողմից վերանայման ենթակա չեն:

Թարմացվել է` 20/08/2015 15:00