Կարճաժամկետ կուտակային ժամկետային ավանդ

Առավել բարեկեցիկ ապագայի համար սկսեք խնայել այսօր

Այսօրվա պատշաճ պլանավորումը վաղը ֆինանսապես ապահովված և բարեկեցիկ ապագա ունենալու գրավականն է: Ներդրեք ձեր ազատ ֆինանսական միջոցներն երկարաժամկետ կուտակային ժամկետային ավանդի տեսքով, կուտակեք և ավելացրեք ձեր խնայողությունները` ապագայում դրանք միանվագ կամ ձեր նախընտրած պարբերականությամբ հետ ստանալու ակնկալիքով:

Սկսեք խնայել և կուտակել այսօր, և ապահովեք Ձեր բարեկեցությունը երկարաժամկետ ապագայում:

Ավանդի արժույթ և նվազագույն գումար ՀՀ դրամով ավանդի դեպքում նվազագույնը 100,000 ՀՀ դրամ, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով ավանդի դեպքում` 500 ԱՄՆ դոլար/եվրո
Ավանդի ժամկետ Նվազագույնը` 5 տարի
Առավելագույնը` 80 տարի հանած հաճախորդի տարիքը ավանդի ողջ ժամկետի համար և 60 տարի հանած հաճախորդի տարիքը` ավանդի կուտակային փուլի համար
Տոկոսադրույք Կուտակային ժամկետային ավանդի դիմաց հաշվարկվող տոկոսադրույքը հավասար է Բանկի հաշվարկային տոկոսադրույքի և Բանկի կողմից ֆիքսված մարժայի գումարին/տարբերությանը:
Ընթացիկ տոկոսադրույքների և այլ մանրամասների համար խնդրում ենք դիտել Տոկոսադրույքներ բաժինը:
Օրինակ

Դիտարկենք հետևյալ օրինակը` հաճախորդը 30 տարեկան է և որոշում է բացել երկարաժամկետ կուտակային ժամկետային ավանդ` 100 000 ՀՀ դրամ սկզբնական գումարով, 30 տարի ժամկետով և 11.75% տոկոսադրույքով: Ամսական 30,000 ՀՀ դրամ կուտակելու և տոկոսագումարը կապիտալացնելու դեպքում, հաճախորդի 60 տարին լրանալու պահին նրա ավանդի մնացորդը կկազմի 78,387,718 ՀՀ դրամ (եթե վերը նշված նախնական պայմանները չփոփոխվեն ավանդի ողջ տևողության ընթացքում).
Սկզբնական գումար Ամսական ներդրումներ Կուտակված գումար
10 տարի անց 20 տարի անց 30 տարի անց
100,000 ՀՀ դրամ 30,000 ՀՀ դրամ 6,578,922 ՀՀ դրամ 25,151,927 ՀՀ դրամ 78,387,718 ՀՀ դրամ


Ժամկետային ավանդներ

Հետևեք, թե ինչպես են աճում Ձեր խնայողությունները

Մանրամասներ

ՀՀ դրամից բացի ցանկացած այլ արժույթով բանկային հաշիվն ենթադրում է արտարժութային ռիսկ կապված փոխարժեքի տատանումների հետ: Մասնավորապես, տվյալ արտարժույթի տատանումների դեպքում ՀՀ դրամով Ձեր գումարի համարժեքը կարող է փոփոխվել:

ՀՀ դրամից բացի ցանկացած այլ արժույթով բանկային հաշիվն ենթադրում է արտարժութային ռիսկ կապված փոխարժեքի տատանումների հետ: Մասնավորապես, տվյալ արտարժույթի տատանումների դեպքում ՀՀ դրամով Ձեր գումարի համարժեքը կարող է փոփոխվել:

Ունեք հարցե՞ր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 08/11/2016 15:00

 

1. Որո՞նք են առաջարկվող կուտակային ավանդների տեսակները:

Մենք առաջարկում ենք երեք տիպի կուտակային ավանդ՝ Երկարաժամկետ (ժամկետը՝ 5-ից մինչև 80 տարի), Մանկական (ժամկետը՝ 5-ից մինչև 25 տարի) և Կարճաժամկետ (ժամկետը՝ 2-ից մինչև 5 տարի):

 
 

2. Ո՞ր արժույթներով են տրամադրվում կուտակային ավանդները:

Բանկն ընդունում է կուտակային ավանդներ հետևյալ արժույթներով` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո:

 
 

3. Որո՞նք են կուտակային ժամկետային ավանդերի մարման հնարավոր տարբերակները:

Կուտակային ժամկետային ավանդը կարող է մարվել հետևյալ տարբերակներով՝ միանվագ մարում և մարում պարբերական վճարումներով (մարման փուլ):

 
 

4. Որո՞նք են տոկոսագումարի վճարման հնարավոր տարբերակներն ավանդի կուտակային փուլում:

Հնարավոր տարբերակներն են՝

1. Տոկոսագումարի վճարում Ձեր ընթացիկ հաշվին կամ
2. Տոկոսագումարի կապիտալացում ավանդի մայր գումարին, Ձեր կողմից նշված պարբերականությամբ (ամսական կամ եռամսյակային):

 
 

5. Որո՞նք են տոկոսագումարի վճարման հնարավոր տարբերակներն ավանդի մարման փուլում:

Հնարավոր տարբերակներն են՝

1. Տոկոսագումարի վճարում Ձեր ընթացիկ հաշվին Ձեր կողմից նշված պարբերականությամբ կամ
2. Տոկոսագումարի միանվագ վճարում մարման փուլի ավարտին:

 
 

Կուտակային ժամկետային ավանդի մարման պայմանները

Կուտակային ժամկետային ավանդը կարող է մարվել հետևյալ տարբերակներով.

Միանվագ մարում

  • Դուք կարող եք հանձնարարական տալ Բանկին` միանվագ փոխանցել կուտակված գումարը ձեր կողմից նշված հաշվին` ավանդի ժամկետի վերջում

Մարում պարբերական վճարումներով

  • Դուք կարող եք հանձնարարական տալ Բանկին մարել կուտակային ավանդը պարբերական (ամսական կամ եռամսյակային) վճարումներով` ձեր կողմից նշված ժամանակաշրջանի ընթացքում: Եթե ընտրեք այս տարբերակը, պարբերական մարման ժամանակ կուտակային ժամկետային ավանդի համար կիրառելի տոկոսադրույքը կկիրառվի նաև ձեր ավանդի մնացորդի վրա` ձեզ թույլ տալով տոկոսագումար ստանալ նաև ավանդի մարման փուլում:
 
 

Ավանդի դադարեցում

Եթե կուտակային ժամկետային ավանդի պայմանագիրը դադարեցվում է պայմանագրի գործողության առաջին 12 ամիսների ընթացքում, վճարման ենթակա տոկոսագումարը հաշվարկվում է ավանդի դիմաց հաշվարկված/վճարված տոկոսագումարի մեկ հարյուրերորդականի չափով:

Եթե կուտակային ավանդի պայմանագրի գործողությունը դադարեցվում է պայմանագրի գործողության առաջին 12 ամիսը լրանալուց հետո, վճարվող տոկոսագումարը հաշվարկվում է ավանդի փաստացի ժամկետին համամասնորեն` ստորև ներկայացված բանաձևով.

բանաձև

որտեղ,

ՎՏ – վճարման ենթակա տոկոսագումար

ՀՏ – հաշվարկված տոկոսագումար

ՓԺ – փաստացի ժամկետ

ՍԺ – սկզբնական ժամկետ

Եթե տոկոսագումարն արդեն վճարվել է, վճարման ենթակա տոկոսագումարի և մինչև ավանդի պայմանագրի դադարեցման պահը ավանդի դիմաց վճարված տոկոսագումարների տարբերությունը ավանդի մարման պահին նվազեցվում է ավանդի գումարից: