HSBC մինչև 18 տարեկան երեխայի հաշիվ
Առավելություններ
- Հասանելի է ՀՀ դրամով և USD, EUR արտարժույթներով
- Հաշվի անվճար բացում
- Հաշվի անվճար սպասարկում
- Հաշվին նվազագույն մուտքի պահանջ չի գործում
Կարևոր է իմանալ
- Գործարքների մանրամասներն արտացոլվում են Ձեզ պարբերաբար տրամադրվող քաղվածքներում
- Հաշիվը կարող է բացվել 14-18 տարեկան երեխայի, երեխայի ծնող(ներ)ի/ խնամակալ(ներ)ի և երրորդ անձանց կողմից1
- Հաշիվը կարող է սպասարկվել ցանկացած մասնաճյուղում` անկախ նրանից, թե որ մասնաճյուղում է այն բացվել
- Մինչև 18 տարեկան երեխայի հաշվին առկա դրամական միջոցների նկատմամբ կիրառվող տարեկան տոկոսադրույքը 0% է
Քաղվածքներ
Հաճախորդների բանկային հաշիվների համար բանկը վերջիններիս տրամադրում է համապատասխան քաղվածքներ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: Հաճախորդները քաղվածքները կարող են ստանալ իրենց փոստային հասցեով, էլեկտրոնային փոստով կամ առձեռն` բանկի ցանկացած մասնաճյուղից: Քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման պայմանների, ժամկետների և սակագների վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ Ծառայությունների սակագներ և Հիմնական պայմաններ հղումներով:
Ավանդների հատուցման երաշխավորվող սահմանաչափեր
Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն: Օրենքով սահմանված են ավանդների երաշխավորման հետևյալ սահմանաչափերը2՝
- Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ` առավելագույնը` 16 միլիոն ՀՀ դրամ
- Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ՝ առավելագույնը՝ 7 միլիոն ՀՀ դրամ
- Եթե նույն բանկում ունեք և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ, և եթե դրամային ավանդը գերազանցում է 7 միլիոն ՀՀ դրամը` մինչև16 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը)
- Եթե նույն բանկում ունեք և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ, և եթե դրամային ավանդը 7 միլիոն ՀՀ դրամից պակաս է` առավելագույնը՝7 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով):
Կարևոր ծանուցում
Հաճախորդի բանկային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից կայացրած որոշումների հիման վրա: Հաճախորդը կարող է տեղեկացվել արգելանքի մասին` արգելանք կիրառելու որոշումը Բանկի կողմից կատարելուց հետո:
Առանց Հաճախորդի կարգադրության Հաճախորդի հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից կայացրած որոշումների հիման վրա։ Հաճախորդը կարող է տեղեկացվել իր հաշվից միջոցների բռնագանձման մասին` բռնագանձման որոշումը Բանկի կողմից կատարելուց հետո:
1Հաշիվի բացման/փակման ընթացակարգի մասին լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Հաշիվների բացման/փակման ընթացակարգ.
2Մանրամասների համար այցելեք Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի պաշտոնական ինտերնետային կայք՝ www.adgf.am հղումով:
Դիմել հեռախոսով
Զանգահարեք մեզ +374 (60) 655 151 հեռախոսահամարով:
Կամ ստորև լրացրեք հետզանգի հայտը:
Ձեզ կարող են հետաքրքրել նաև
Ընթացիկ հաշիվ
Ստացեք Ձեր աշխատավարձը, կատարեք և ստացեք տեղական և միջազգային փոխանցումներ միայն մեկ բանկային հաշվի միջոցով։
Խնայողական հաշիվ
Խնայեք Ձեր գումարները HSBC-ում` միաժամանակ հնարավորություն ունենալով դրանք օգտագործել ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում:
Էսքրոու հաշիվ
Մեր էսքրոու հաշվի միջոցով կարգավորեք անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների ընթացքում ծագող հնարավոր խնդիրները:
Վերջին թարմացման ամսաթիվը՝ 12.04.22, 03:27