Հիմնական բովանդակության սկիզբ

Թվային անվտանգության սարքի ակտիվացում

Ինչպես սկսել

Օնլայն բանկային ծառայությունում գրանցվելուց հետո անհրաժեշտ է գործարկել Թվային անվտանգության սարքը վերջինիս հետ համատեղելի բջջային սարքի միջոցով՝ հետևելով այս ուղեցույցին։

Եթե արդեն գրանցված եք Օնլայն բանկային ծառայությանը և ունեք ակտիվ Մոբայլ բանկ հավելված

Նախ անհրաժեշտ է թարմացնել Մոբայլ բանկ հավելվածը 3.30 տարբերակով App store-ում կամ Play store-ում, այնուհետև կատարել ստորև նշված քայլերը՝ ֆիզիկական անվտանգության սարքից Թվային անվտանգության սարքին անցնելու համար։

1. Մոբայլ բանկ հավելված մուտք գործելիս` Ձեզ կառաջարկվի անցում կատարել Թվային անվտանգության սարքին, ինչի համար անհրաժեշտ է սեղմել «Հաստատել և շարունակել» կոճակը։

2. Եթե դուրս գաք հավելվածից և կրկին բացեք այն, Դուք կտեսնեք «Գեներացնել անվտանգության ծածկագիր» կոճակը։ Սա նշանակում է, որ Ձեր Թվային անվտանգության սարքն ակտիվացված է։

Եթե գրանցված եք Օնլայն բանկային ծառայությանը, սակայն չեք օգտվում Մոբայլ բանկ հավելվածից

1. Մոբայլ բանկ հավելվածը ակտիվացնելու համար ներբեռնե՛ք հավելվածը, հետևե՛ք էկրանին ցուցադրվող հրահանգներին՝ մուտքագրելով Ձեր Օնլայն բանկային ծառայության օգտագործողի անունը և գաղտնաբառը:

2. Սեղմե՛ք «Ուղարկել ակտիվացման ծածկագիր» կոճակը` Ձեր անձը նույնականացնելու համար կիրառվող մեկանգամյա ակտիվացման ծածկագիրը Ձեր բջջային հեռախոսահամարին ուղարկելու նպատակով։

3. Մուտքագրե՛ք ստացված ակտիվացման ծածկագիրը Մոբայլ բանկ հավելվածում։ Այն վավեր է սահմանափակ ժամանակահատվածում։

4. Թվային անվտանգության սարքն ակտիվացնելու համար սեղմե՛ք «Հաստատել և շարունակել» կոճակը։

5. Ստեղծե՛ք Ձեր Մոբայլ բանկ հավելվածի 6-անիշ PIN կոդը և կրկին մուտքագե՛ք այն՝ հաստատման համար։

6. Եթե դուրս գաք հավելվածից և կրկին բացեք այն, Դուք կտեսնեք «Գեներացնել անվտանգության ծածկագիր» կոճակը։ Այժմ Ձեր Մոբայլ բանկ հավելվածը և Թվային անվտանգության սարքն ակտիվացված են:

Ներբեռնեք հավելվածը

Ձեռք բերեք HSBC Հայաստան հավելվածը և սկսեք օգտագործել Թվային անվտանգության բանալին

Կարևոր տեղեկատվություն

Մոբայլ բանկ հավելվածը անհասանելի կդառնա, եթե․

Թվային անվտանգության սարքն ակտիվացնելուց հետո Ձեր ֆիզիկական անվտանգության սարքը կդադարի գործել: Դուք կարող եք ինքնուրույն ոչնչացնել Ձեր ֆիզիկական անվտանգության սարքը կամ վերադարձնել այն «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղ:

Համոզվե՛ք, որ Ձեր բջջային սարքի ժամային կարգավորումը «ավտոմատ» է, որպեսզի Թվային անվտանգության սարքն անխափան գործի:

Ունե՞ք հարցեր Ձեր Անվտանգության սարքի վերաբերյալ

Ձեր կարող են հետաքրքրել նաև

 

Կառավարեք Ձեր անձնական հաշիվները Ձեր հեռախոսից հեշտ և ապահով։

 

Կառավարեք Ձեր հաշիվները 24/7 Ինտերնետ բանկինգի միջոցով։

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։