Հիմնական բովանդակության սկիզբ

Հաճախ տրվող հարցեր անվտանգության սարքի վերաբերյալ

Ինչպե՞ս օգտվել Թվային անվտանգության սարքից

Ի՞նչ է Թվային անվտանգության սարքը

Թվային անվտանգության սարքը փոխարինում է ֆիզիկական անվտանգության սարքին և «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան» ՓԲԸ-ի Մոբայլ բանկ հավելվածի մաս է կազմում։ Օնլայն բանկային ծառայությունից օգտվելիս անվտանգության սարքն ապահովում է լրացուցիչ պաշտպանություն զեղծարարությունից։ Թվային անվտանգության սարքի շնորհիվ Դուք կարող եք  Օնլայն բանկային ծառայություն մուտք գործելու և գործարքներ հաստատելու համար անհրաժեշտ անվտանգության ծածկագրերը գեներացնել անմիջապես Ձեր բջջային հեռախոսից։

Արդյո՞ք «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան» ՓԲԸ-ի մոբայլ բանկային ծառայությունը հասանելի կլինի ինձ համար, եթե չեմ ակտիվացրել Թվային անվտանգության սարքը

Մոբայլ բանկ հավելվածը անհասանելի կդառնա, եթե․

  • Հավելվածը թարմացնելուց հետո չակտիվացնեք Թվային անվտանգության սարքը,
  • Թվային անվտանգության սարքն ակտիվացնելուց հետո ցանկանաք կրկին անցում կատարել ֆիզիկական անվտանգության սարքին:

Ինձ անհրաժե՞շտ է ֆիզիկական անվտանգության սարք՝ Թվային անվտանգության սարքին անցում կատարելու համար

Թվային անվտանգության սարքին անցում կատարելու համար անհրաժեշտ չէ ունենալ ֆիզիկական անվտանգության սարք։

Ինչպե՞ս պետք է ակտիվացնեմ Թվային անվտանգության սարքը

Թվային անվտանգության սարքը կարող եք ակտիվացնել՝ հետևելով Թվային անվտանգության սարքի ակտիվացման ուղեցույցին։

Կարո՞ղ եմ օգտագործել ֆիզիկական անվտանգության սարքը Թվային անվտանգության սարքն ակտիվացնելուց հետո

Ոչ: Թվային անվտանգության սարքն ակտիվացնելուց հետո Ձեր ֆիզիկական անվտանգության սարքը կդադարի գործել։

Դուք կարող եք ինքնուրույն ոչնչացնել Ձեր անվտանգության սարքը կամ վերադարձնել այն  «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղ։

Ինչպե՞ս կարող եմ օգտվել Թվային անվտանգության սարքից, եթե ունեմ նոր բջջային սարք

Անհրաժեշտ է ներբեռնել «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան» ՓԲԵ-ի Մոբայլ բանկ հավելվածի վերջին տարբերակը և հետևել Թվային անվտանգության սարքի ակտիվացման և օգտագործման ուղեցույցներն:

Կարո՞ղ եմ օգտվել իմ Թվային անվտանգության սարքից մեկից ավելի բջջային սարքերի միջոցով։

Թվային անվտանգության սարքից կարող եք օգտվել առավելագույնը երեք բջջային սարքերի միջոցով:

Ինչպ՞ես կարող եմ Թվային անվտանգության սարքն ակտիվացնելուց հետո կրկին անցում կատարել Ֆիզիկական անվտանգության սարքին

Թվային անվտանգության սարքն ակտիվացնելուց հետո Ֆիզիկական անվտանգության սարքին կրկին անցում կատարելու համար այցելե՛ք ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարե՛ք մեզ +37460655000 հեռախոսահամարով Հեռախոսային բանկային ծառայությանը գրանցված լինելու դեպքում։

Հաճախ հանդիպող խնդիրներ

Ի՞նչ կարող եմ անել, եթե չեմ հիշում իմ Օնլայն բանկային ծառայության օգտագործողի անունը

Եթե չեք հիշում Ձեր Օնլայն բանկային ծառայության օգտագործողի անունը, խնդրում ենք այցելել ցանկացած մասնաճյուղ՝ հետագա աջակցության համար։

Ի՞նչ կարող եմ անել, եթե մոռացել եմ իմ Մոբայլ բանկ հավելվածի 6-անիշ PIN կոդը

Մոբայլ բանկ հավելվածի մուտքի էկրանին ընտրե՛ք «Մոռացել եմ PIN կոդը» տարբերակը և հետևե՛ք հրահանգներին։

Ի՞նչ պետք է անեմ, եթե մուտքագրել եմ իմ Թվային անվտանգության սարքի միջոցով ստացված ճիշտ ծածկագիրը, սակայն Օնլայն բանկային ծառայությունից օգտվելիս ինձ ցուցադրվում է անվավեր ծածկագրի մասին հաղորդագրություն

Այս խնդիրը կարող է առաջանալ այն դեպքում, երբ Ձեր բջջային սարքի ժամային կարգավորումը կատարվում է ոչ ավտոմատ եղանակով։ Համոզվե՛ք, որ Ձեր բջջային սարքի ժամային գոտու կարգավորումները դրված են «ավտոմատ» տարբերակի վրա։

Ի՞նչ կարող եմ անել իմ բջջային սարքի կորստի կամ գողության դեպքում

Եթե Ձեր բջջային սարքը կորցրել եք կամ այն գողացել են, անհրաժեշտ է հնարավորինս արագ հեռացնել սարքի մասին տվյալները Ձեր Մոբայլ բանկ հավելվածից՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Եթե  «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան» հավելվածն ունեք այլ բջջային սարքի վրա.

  • մու՛տք գործեք հավելված,
  • ընտրե՛ք «Պրոֆիլ», այնուհետև՝ «Կառավարել սարքերը»,
  • առաջարկվող ցանկից ընտրե՛ք կորցված սարքը և սեղմե՛ք «Ջնջել» կոճակը։

Եթե ​​չունեք հավելվածն այլ բջջային սարքերում, զանգահարե՛ք մեզ +37460655000 եռախոսահամարով կամ այցելե՛ք ցանկացած մասնաճյուղ։

Թվային անվտանգության սարքի օգտագործումը

Ինչպե՞ս պետք է օգտագործեմ իմ Թվային անվտանգության սարքն Օնլայն բանկային ծառայություն մուտք գործելու համար

Թվային անվտանգության սարքն oգտագործելուց առաջ պետք է ակտիվացնեք այն՝ հետևելով Թվային անվտանգության սարքի ակտիվացման ուղեցույցին։

Թվային անվտանգության սարքն օգտագործելու կանոններին ծանոթանալու համար հետևե՛ք Թվային անվտանգության սարքի օգտագործման ուղեցույցին։

Ինչպե՞ս կարող եմ Օնլայն բանկային ծառայության միջոցով իրականացվելիք գործարքի հաստատման ծածկագիր ստեղծել իմ Թվային անվտանգության սարքի միջոցով

Թվային անվտանգության սարքն oգտագործելուց առաջ պետք է ակտիվացնեք այն՝ հետևելով Թվային անվտանգության սարքի ակտիվացման ուղեցույցին։

Թվային անվտանգության սարքն օգտագործելու կանոններին ծանոթանալու համար հետևե՛ք Թվային անվտանգության սարքի օգտագործման ուղեցույցին։

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։