HSBC PLUS բանկային ծառայություններ

Բանկային ծառայությունների և պրոդուկտների փաթեթ, որը նախատեսված է յուրահատուկ ֆինանսական կարիքներ ունեցող մարդկանց համար: Վայելեք մի շարք ծառայությունների համար գործող արտոնյալ սակագներից, ինչպես նաև անհատական խորհրդատուի ծառայություններից:

Առավելություններ

  • Հատուկ ստեղծված փաթեթ
    Ամսական սպասարկման վճարի դիմաց ստացեք բանկային ծառայությունների փաթեթ՝ հատուկ հարմարեցրած Ձեր առօրյա բանկային, վարկային, խնայողական և ապահովագրական կարիքների համար:
  • Արտոնյալ սակագներ
    Օգտվեք անվճար ծառայություններից և արտոնյալ սակագներից բանկային հաշիվների, վարկերի, ժանկետային ավանդների և ապահովագրական ծառայությունների համար:
  • Մաստերքարտ Պլատինում քարտ
    Վայելեք աշխարհի ամենահեղինակավոր քարտերից մեկը՝ Մաստերքարտ Պլատինում քարտը:
  • Ձեզ արժանի մոտեցում
    Մեր Հեռախոսային կենտրոնի՝ անհատական խորհրդատուի օգնությամբ լուծեք Բանկի հետ կապված ցանկացած հարց և խնայեք Ձեր ժամանակը:

Ինչպես HSBC PLUS-ը կարող է օգնել Ձեզ

HSBC PLUS-ը բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ է, որը կազմված է Հիմնական և Լրացուցիչ փաթեթներից: HSBC PLUS փաթեթ ունենալու համար անհրաժեշտ է ունենալ Մաստերքարտ Պլատինում քարտ: Ձեր Մաստերքարտ Պլատինում քարտի համար վճարելով ամսական 2,000 ՀՀ դրամ` Դուք ստանում եք արտոնյալ սակագներով բանկային ծառայությունների մի ամբողջ փաթեթ1, որը հատուկ հարմարեցված է Ձեր առօրյա բանկային գործարքների, վարկային, ապահովագրական և խնայողական կարիքների համար:

  • Հիմնական փաթեթը ներառում է հիմնական բանկային ծառայությունները: Հիմնական փաթեթը Ձեզ կտրամադրվի անմիջապես HSBC PLUS հաճախորդ դառնալուց հետո:
  • Լրացուցիչ փաթեթը ներառում է վարկային, ավանդային և ապահովագրական ծառայություններ: Դուք կարող եք Ձեր ընտրությամբ օգտվել Լրացուցիչ փաթեթում ներառված բոլոր կամ առանձին ծառայություններից: Լրացուցիչ փաթեթի բոլոր ծառայություններն առաջարկվում են Ձեզ արտոնյալ պայմաններով:

HSBC PLUS ծառայությունից օգտվելու պայմաններ

HSBC PLUS ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որ Դուք բավարարեք հետևյալ պայմաններից որևէ մեկին`

  • Ձեր ամսական զուտ եկամուտը պետք է կազմի առնվազն 400,000 ՀՀ դրամ և փոխանցվի HSBC Բանկ Հայաստանի Ձեր հաշվեհամարին
  • HSBC Բանկ Հայաստանի Ձեր բոլոր հաշիվներին առկա միջին եռամսյակային մնացորդը պետք է կազմի առնվազն 4,000,000 ՀՀ դրամ

Կարևոր նշում՝ Հաճախորդի՝ HSBC PLUS փաթեթի պայմաններին այլևս չբավարարելու կամ փաթեթից հրաժարվելու դեպքում, Բանկը կարող է վերանայել Հաճախորդին HSBC PLUS փաթեթի շրջանակներում տրամադրվող ծառայությունների սակագները և պայմանները և այդ ծառայությունների համար կիրառել ստանդարտ սակագներ և պայմաններ:

Դիմել հեռախոսով

Զանգահարեք Հեռախոսային կենտրոնի Ձեր PLUS անհատական խորհրդատուին (060) 655 566 հեռախոսահամարով:

Կամ ստորև լրացրեք հետզանգի հայտը:

Հարկավոր է իմանալ

HSBC PLUS փաթեթում ներառված բոլոր ծառայությունները տրամադրվում են տվյալ ծառայության պայմաններին համապատասխան: Մանրամասների համար դիտեք մեր կայքի համապատասխան բաժինը:

Բոլոր այն ծառայությունները, որոնք ներառված չեն HSBC PLUS ծառայության Հիմնական կամ Լրացուցիչ փաթեթներում, HSBC PLUS հաճախորդներին տրամադրվում են այդ ծառայության համապատասխան պայմաններով և սակագներով:

«HSBC Բանկ Հայաստանի» կողմից տրամադրվող ծառայությունների բոլոր պայմանները և սակագները կարող են փոփոխվել, ինչի մասին հաճախորդները կտեղեկացվեն:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 16/01/2019 12:00