Հիմնական բովանդակության սկիզբ

Հեռախոսային կապի միջոցով ներկայացված հանձնարարականների կատարման համաձայնագիր (Ֆիզիկական անձանց համար, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի համար)

  1. Սույնով ներքոստորագրյալ Հաճախորդը հաստատում է, որ անվերապահորեն ընդունում է ստորև շարադրված պայմանները և հանձնարարում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ին (հետագայում` Բանկ) գործել հեռախոսային կապի միջոցով ստացված ստորև նշված գործառնություններին և գործարքներին վերաբերող Հաճախորդի հանձնարարականների համաձայն.
    • Բանկային հաշվից/հաշիվներից վճարումների և ներբանկային, միջբանկային և միջազգային փոխանցումների կատարում,
    • Վարկի հերթական կամ վաղաժամկետ մարման հանձնարարականների ներկայացում, ինչպես նաև վարկի ամսական մարման ժամանակացույցի փոփոխության իրականացում
    • Բանկային հաշվից/հաշիվներից պարբերական փոխանցումների կատարում,
    • Բանկոմատային (ԱԳՄ), Մաստեր/ԱրՔա քարտ(եր)ի ակտիվացում, կասեցում և վերաթողարկում, Մաստեր/ԱրՔա քարտ(եր)ի վարկային սահմանաչափերի ժամանակավոր փոփոխում,
    • Բանկին տրամադրված հաղորդակցման տվյալների (փոստային և էլեկտրոնային փոստի հասցեի, հեռախոսահամար(ներ)ի, այդ թվում` բջջային հեռախոսահամար(ներ)ի) փոփոխում,
    • Հաճախորդի նախաձեռնությամբ, ինչպես նաև Բանկի կողմից պահանջվող Հաճախորդի անձնական տվյալների տրամադրում և փոփոխում,
    • Անկանխիկ ոսկու վաճառքի հանձնարարականների ներկայացում, անկանխիկ ոսկու մետաղական հաշվից/հաշիվներից միջբանկային և միջազգային փոխանցումների կատարում,
    • Հաշվի/հաշիվների մնացորդի, հաշվով/հաշիվներով գործարքների վերաբերյալ, ինչպես նաև բանկային գաղտնիք կազմող այլ տեղեկությունների տրամադրում,
    • Արժեթղթերի առքի և վաճառքի հանձնարարականների ներկայացում:
  2. Հաճախորդի հանձնարարականները Բանկի կողմից ենթակա են կատարման` Հաճախորդին պատշաճ նույնականացնելուց հետո:
    Հաճախորդին նույնականացնելու նպատակով վերջինս պարտավոր է պատասխանել Բանկի աշխատակցի հարցերին և հայտնել համապատասխան գաղտնաբառը, որը Հաճախորդի կողմից մուտքագրվել է Բանկի գործառնական համակարգում: Ընդ որում, գաղտնաբառը պահպանվում է բացառապես էլեկտրոնային տարբերակով` Բանկի գործառնական համակարգում:
    Հաճախորդը պարտավոր է պատշաճ կերպով պահպանել գաղտնաբառի և նույնականացման այլ տվյալների գաղտնիությունը` երրորդ անձանց կողմից այդ տվյալների չթույլատրված օգտագործումը կանխելու նպատակով:
    Հաճախորդը գիտակցում է, որ գաղտնաբառի և նույնականացման այլ տվյալների գաղտնիությունը պատշաճ կերպով չպահպանելու հետևանքով այդ տվյալները կարող են հասանելի դառնալ երրորդ անձանց և հանգեցնել այդ անձանց կողմից չլիազորված գործարքների կատարման, որոնց արդյունքում Հաճախորդը կարող է կրել վնասներ:
    Բանկը պարտավոր չէ փոխհատուցել Հաճախորդի գաղտնաբառը և նույնականացման այլ տվյալները երրորդ անձանց հասանելի դառնալու հետևանքով Հաճախորդի կրած վնասները, եթե չի ապացուցվում, որ այդ տվյալները երրորդ անձանց հասանելի են դարձել Բանկի մեղքով:
    Սույն համաձայնագրում նշված հանձնարարականների ներկայացման ընթացքում Հաճախորդի նույնականացումը կատարվում է Բանկի աշխատակցի կողմից Բանկում առկա Հաճախորդի տվյալների ստուգման հիման վրա:
  3. Սույն համաձայնագրում նշված հանձնարարականների ներկայացման և գործարքների կատարման ընթացքում Բանկի աշխատակիցն իրավունք ունի զանգահարել Հաճախորդին` Հաճախորդի կողմից Բանկին տրամադրված հեռախոսահամար(ներ)ով` գործարքի կատարման լրացուցիչ հաստատում ստանալու և Բանկի ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով:
  4. Սույն համաձայնագրի շրջանակներում մեկ օրվա ընթացքում կատարվող գործարքների ընդհանուր սահմանաչափը չի կարող գերազանցել 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլար գումարը (դրան համարժեք գումարն այլ արժույթով): Բանկի և Հաճախորդի փոխադարձ համաձայնությամբ Հաճախորդի կողմից մեկ օրվա ընթացքում կարող են իրականացվել գործարքներ` սույն կետում նշված սահմանաչափը գերազանցող գումարով: Սույն կետում նշված սահմանաչափը չի տարածվում Հաճախորդի` Բանկում սպասարկվող բանկային հաշիվների միջև փոխանցման գործարքների, ինչպես նաև արժեթղթերի առք և վաճառքի հանձնարարականների նկատմամբ:
    Հաճախորդի մետաղական հաշվով գործարքների կատարման հանձնարարականները կարող են Բանկին ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9.30-ից մինչև 17:00-ն: Նշված օրերից և ժամերից դուրս ներկայացված հանձնարարականները համարվում են ստացված` ներկայացման օրվան հաջորդող Բանկի առաջին աշխատանքային օրը և կկատարվեն տվյալ օրվա համար Բանկի կողմից անկանխիկ ոսկու վաճառքի համար սահմանված համապատասխան փոխարժեքով:
  5. Հաճախորդը տեղյակ է և համաձայն, որ Բանկը կատարում է բանկային փոխանցումների և վճարումների կատարման հանձնարարականները` Հաճախորդի հաշվին/հաշիվներին գործարքներն իրականացնելու համար անհրաժեշտ ամբողջական գումարների առկայության դեպքում: Հաճախորդը գիտակցում է, որ Բանկը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի հաշվին/հաշիվներին բավարար միջոցների բացակայության հետևանքով Հաճախորդի հաշվից/հաշիվներից գործարքները չիրականացնելու հետևանքով Հաճախորդի կրած վնասների համար:
  6. Բանկն իրավունք ունի մերժել հեռախոսային կապի միջոցով Հաճախորդի կողմից ներկայացված հանձնարարականի կատարումը, եթե`
    ա) Հաճախորդը չի տրամադրում ճշգրիտ պատասխաններ` Հաճախորդին նույնականացնելու նպատակով ներկայացվող հարցերին,
    բ) Հաճախորդը լրացուցիչ չի հաստատում իր կողմից ներկայացված գործարքների կատարման հանձնարարականները,
    գ) Հաճախորդի գործարքների ընդհանուր գումարը գերազանցում է սույն համաձայնագրի 4-րդ կետում նշված սահմանաչափը,
    դ) Հաճախորդը չի հայտնում գաղտնաբառը կամ հայտնում է սխալ գաղտնաբառ,
    ե) Հաճախորդի բանկային հաշվին/հաշիվներին գործարքներն իրականացնելու համար անհրաժեշտ գումարներ առկա չեն,
    զ) օրենքով և այլ իրավական ակտերով, սահմանված այլ դեպքերում:
    Է) Հաճախորդի կողմից նախորդող տանսերկու ամիսների ընթացքում Բանկում սպասարկվող բանկային հաշիվներով որևէ գործարք չկատարելու դեպքերում:
  7. Հաճախորդի հանձնարարականների հիման վրա գործարքները կատարվում են Բանկի` ՙՀաճախորդների բանկային հաշիվների, բանկային ավանդների, էլեկտրոնային բանկային ծառայությունների և բանկային այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ՚-ին (ֆիզիկական անձանց, այդ թվում անհատ ձեռենարկատերերի համար), ՙՔարտային ծառայությունների տրամադրման պայմաններին՚, Բանկի և Հաճախորդի միջև կնքված ՙԲրոքերային ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրին՚, ինչպես նաև ՙՀաճախորդների մետաղական հաշիվների բացման և սպասարկման հիմնական պայմաններին՚ համապատասխան (այսուհետ` միասին հիշատակվելու դեպքում` Հիմնական Պայմաններ):
  8. Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում սույն համաձայնագրով սահմանված պայմանների պահպանմամբ Հաճախորդի կողմից ներկայացված հանձնարարականների կատարման, ինչպես նաև հանձնարարականում առկա սխալի, երկիմաստության կամ անհստակության պատճառով հանձնարարականի թերի կամ սխալ մեկնաբանման հետևանքով Հաճախորդի կրած վնասների համար:
  9. Հաճախորդը սույնով պարտավորվում է հատուցել Բանկին սույն համաձայնագրի շրջանակներում տրված հանձնարարականների ընդունման և/կամ դրանց համաձայն գործելու հետևանքով Բանկի կողմից կրած վնասները և կատարված ծախսերը` անկախ դրանց բնույթից, և զերծ պահել Բանկին այդ կապակցությամբ առաջացած բոլոր պահանջներից:
  10. Հաճախորդը սույնով տալիս է իր համաձայնությունը, որ Բանկին հասցեագրված, ինչպես նաև Բանկից ստացված հեռախոսազանգերը ձայնագրվեն Բանկի կողմից:
    Հաճախորդը սույնով տալիս է իր համաձայնությունը, որ Բանկի աշխատակիցները ժամանակ առ ժամանակ զանգահարեն Հաճախորդի հեռախոսահամար(ներ)ին` Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կամ դրանց պայմանների փոփոխությունների վերաբերյալ, Հաճախորդին տեղեկացնելու, ինչպես նաև հաշիվների վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու նպատակով:
  11. Հաճախորդը սույնով տալիս է իր համաձայնությունը, որ Բանկը սույն համաձայնագիրը կատարելու նպատակով հավաքագրի, մշակի և օգտագործի Հաճախորդի անհատական տվյալները:
  12. Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել սույն Համաձայնագրի պայմանները` այդ մասին նախապես մեկ ամիս առաջ ծանուցելով Հաճախորդին` Հաճախորդի կողմից տրված Հաղորդակցման կարգի վերաբերյալ հանձնարարականում նշված եղանակով:
  13. Սույն Համաձայնագիրը կարող է դադարեցվել`
    ա) Հաճախորդի կողմից Բանկին գրավոր  ծանուցելով: Սույն Համաձայնագիրը համարվում է դադարեցված Բանկի կողմից ծանուցման ստացման պահից:
    բ) Բանկի կողմից միակողմանիորեն`  այդ մասին Հաճախորդին նախապես  ծանուցելով: 
  14. Սույն Համաձայնագիրը գործում է ի լրումն Բանկի Հիմնական Պայմանների: Կողմերի միջև սույն համաձայնագրի առնչությամբ ծագող և սույն համաձայնագրով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հիմնական Պայմաններով:
  15. Սույն համաձայնագիրը կազմված է և կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ: Սույն համաձայնագիրը կազմված է երկու օրինակից հայերեն և անգլերեն լեզուներով: Համաձայնագրի հայերեն և անգլերեն տարբերակների միջև հակասության առկայության դեպքում` նախապատվությունը տրվում է հայերենին:
  16. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով: Բանկը սկսում է կատարել սույն համաձայնագրի հիման վրա Հաճախորդի գործարքների կատարման հանձնարարականները` համաձայնագրի կնքման պահից հետո ՀՀ օրենսդրությամբ սահմանված 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:

Թարմացվել է` 14.07.21, 04:12

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։