Հիմնական բովանդակության սկիզբ

Անվտանգության սարք

Անվտանգության սարք

Համառոտ

  • Մենք հոգ ենք տանում Օնլայն բանկային ծառայության անվտանգության համար 
    Էյչ-Էս-Բի-Սի Բանկը խիստ կարևորում է Օնլայն բանկային ծառայության անվտանգությունը: Այդ իսկ պատճառով 2013 թվականին Բանկը նորացրել է Օնլայն բանկային համակարգը և Օնլայն բանկային ծառայությունից օգտվող բոլոր հաճախորդներին տրամադրել է անվտանգության նոր սարքեր, որոնք օգնում են ապահովելու Օնլայն բանկային համակարգով կատարված նրանց բոլոր գործարքների անվտանգությունը:
  • Պաշտպանություն ֆինանսական զեղծարարությունից 
    Անվտանգության նոր սարքը հագեցած է Օնլայն բանկային ծառայության նորագույն տեխնոլոգիաներով՝ պաշտպանելու Ձեզ Օնլայն վտանգներից:
  • Անվտանգության նորագույն տեխնոլոգիա 
    Այս տեխնոլոգիան ավելի անվտանգ է քան որևէ այլ անվտանգության ծածկագրման տեխնոլոգիա (ինչպես օրինակ SMS անվտանգության ծածկագրման տեխնոլոգիան):
  • Շարունակական վավերացում 
    Այս սարքը ամեն անգամ կատարում է անձի վավերացում, համոզվելու համար, որ գործարքը կատարողը Դուք եք:

Նկարագրություն

Անվտանգության սարք

Նոր Օնլայն բանկային ծառայության անվտանգության սարքն ունի մի քանի նոր հնարավորություն: Դրանք ուղղած են պաշտպանելու Ձեզ տարբեր տիպի Օնլայն զեղծարարություններից: Բանկը խիստ կարևորում է իր հաճախորդներին նմանատիպ ռիսկերից զերծ պահելը և կանխարգելելու նպատակով կանխավ արձագանքում և մշտապես արդիականացնում է շարունակաբար զարգացող անվտանգության մեթոդները:

Ի՞նչն է փոխվել 

  • Նորաձև տեսք
    Նոր սարքը լիովին տարբերվում է իր տեսքով և ավելի բարակ է: Այն հեշտությամբ կարող է տեղավորվել Ձեր գրպանում կամ դրամապանակում:
  • Պաշտպանություն PIN կոդի միջոցով
    Սարքն օգտագործելու համար անհրաժեշտ է մուտքագրել PIN կոդը, որը կկանխարգելի մեկ այլ անձի կողմից սարքի օգտագործումը: 
  • Անվտանգ դարձրեք Ձեր փոխանցումներն ու վճարումները
    Փոխանցում կատարելիս կամ վճարման շահառու ավելացնելիս, Դուք պետք է գեներացնեք գործարքի հաստատման ծածկագիր, որը երաշխավորում է, որ փոխանցումը կամ վճարումը կատարողը անձամբ Դուք եք: 

Ձեր անվտանգությունը

Ինչպես է Էյչ-Էս-Բի-Սի Բանկը պաշտպանում Ձեզ Օնլայն բանկային ծառայություններն օգտագործելիս

Էյչ-Էս-Բի-Սի Բանկում Ձեր ֆինանսական տվյալները պաշտպանելու և դրանց պահպանման անվտանգությունը ապահովելու համար օգտագործվում են մի շարք միջոցներ: 

  • Մուտքի բազմամակարդակ վավերականացում
    Ձեր ֆինանսական տվյալները պաշտպանված են շնորհիվ վավերականացման գործընթացի, որը ներառում է՝ օգտագործողի անունը, հիշվող հարցը/պատասխանը և Ձեր սարքի կողմից գեներացվող մեկանգամյա անվտանգության ծածկագիրը: 
  • Գործարքի վավերականացում
    Երբ Օնլայն բանկային ծառայության միջոցով Դուք կատարում եք փոխանցում կամ վճարում, Էյչ-Էս-Բի-Սի Բանկը Ձեզնից պահանջում է գործարքի հաստատման ծածկագիր, որը գեներացվում է Ձեր անվտանգության սարքի կողմից: Սա երաշխավորում է, որ վճարման կամ փոխանցման գործարքի վավերականացումը հնարավոր լինի իրականացնել միայն Ձեր կողմից: 
  • 128-բիթ գաղտնագրում
    Էյչ-Էս-Բի-Սի Բանկն օգտագործում է 128-բիթ SSL գաղտնագրման մեթոդը, որը այս ոլորտում համարվում է ընդունված ստանդարտ : 
  • Օնլայն բանկային սեանսի ավտոմատ դադարեցում
    Որպես անվտանգության միջոց, Ձեր Օնլայն բանկային համակարգի սեանսը ավտոմատ կերպով կավարտվի կամ կդադարեցվի որոշ ժամանակահատված չօգտագործվելու դեպքում: Օնլայն
    բանկային համակարգում Ձեր գործողություններն ավարտելուց հետո անհրաժեշտ է դուրս գալ համակարգից սեղմելով “Ելք” կոճակին: 

Անվտանգության ապահովման գործում Դուք էլ Ձեր դերն ունեք

Օնլայն բանկային համակարգի անվտանգությունն ապահովելու համար խորհուրդ է տրվում հետևել ներքոհիշյալ ցուցումներին`

  • Պարբերաբար ներբեռնել ծրագրային թարմացումներ, վստահ լինելով, որ Ձեր համակարգիչը մշտապես պաշտպանված է նորագույն հակավիրուսային ծրագրով և միջցանցային էկրաններով (firewall).
  • Ընտրեք այնպիսի անվտանգության պատասխան, որը կարող եք հեշտությամբ հիշել, բայց միևնույն ժամանակ երրորդ անձանց համար այն պետք է լինի դժվար կռահելի: Անվտանգության պատասխանը, որը բաղկացած է տառերից և թվերից, ավելի դժվար կռահելի է (օրինակ՝ a7g3cy91).
  • Մի՛ օգտագործեք այնպիսի անվտանգության պատասխան, որն օգտագործում եք այլ համակարգերում, ինչպիսին է էլ-փոստը: Այն պետք է յուրօրինակ լինի:
  • Պարբերաբար փոխեք Ձեր անվտանգության պատասխանը:
  • Երբևէ մի՛ բացահայտեք Ձեր անվտանգության պատասխանը երրորդ անձանց: Էյչ-Էս-Բի-Սի Բանկի աշխատակիցները Ձեզանից երբեք անվտանգության պատասխան չեն հարցնի:
  • Մի՛ գրեք Ձեր Օնլայն բանկային ծառայության օգտագործողի անունը և անվտանգության պատասխանը միասին: Մի՛ գրեք Ձեր անվտանգության պատասխանը կռահելի ֆորմատով և մի՛ պահեք մուտքագրման տվյալները անվտանգության սարքի հետ միասին:
  • Ձեր համակարգչի կամ զննարկիչի վրա ապաակտիվացրեք այն ֆունկցիաները, որոնք մտապահում են մուտքագրման տվյալները:

Եթե ունեք որևէ կասկած, որ Ձեր Օնլայն բանկային ծառայության տվյալները հայտնի են դարձել երրորդ անձի, ապա անմիջապես զանգահարեք մեզ +374 (60) 655 444 հեռախոսահամարով:

Հաճախ տրվող հարցեր

Ինչպես մուտքագրել/փոխել անվտանգության սարքի PIN կոդը

Անվտանգության նոր սարքի ակտիվացում

Էյչ-Էս-Բի-Սի Բանկի Օնլայն բանկային ծառայության անվտանգության սարքի հետ կապված խնդիրների վերացման ուղեցույց

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 23.02.24, 04:45

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։