Հիմնական բովանդակության սկիզբ

Գաղտնիության դրույթ

Գաղտնիության դրույթում

Մենք գիտենք, որ Ձեզ հետաքրքրում է, թե ինչպես են պահպանվում Ձեր վերաբերյալ անձնական կամ ֆինանսական տվյալները: Սույն գաղտնիության հայտարարագրով նկարագրված են այդ խնդրի հետ կապված մեր գործող կարգերը, ինչպես նաև Ձեր ֆինանսական տեղեկությունների գաղտնիության պաշտպանության նպատակով ձեռնարկվող միջոցները: Մենք կարող ենք փոփոխել մեր կայքի վրա պարունակվող տեղեկությունների բովանդակությունը կամ ծառայություններն առանց Ձեզ նախապես ծանուցելու, որի հետևանքով գաղտնիության վերաբերյալ մեր քաղաքականությունն էլ կարող է համապատասխանաբար ապագայում փոփոխությունների ենթարկվել: Ձեր կողմից շարունակական մուտքը կայք կամ դրա օգտագործումը կհամարվի որպես Ձեր կողմից այդ փոփոխությունների ընդունում:

Գաղտնիության սկզբունքներ

Ձեր կողմից մեզ տրամադրվող բոլոր տվյալների գաղտնիությունն ապահովելու համար Բանկը հետևում է գաղտնիության հետևյալ սկզբունքներին.

  • Բանկը հավաքագրում է իր հաճախորդների վերաբերյալ միայն այն տեղեկությունները, որոնք ըստ Բանկի առնչվում են և ողջամտորեն անհրաժեշտ են հաճախորդին և իր ֆինանսական կարիքները հասկանալու, Բանկի բիզնեսն իրականացնելու, իրավական և օրենսդրական պահանջներին և լավագույն փորձին համապատասխանելու, ռիսկերի կառավարման համար,
  • Բանկն օգտագործում է հաճախորդի մասին տեղեկությունները` նրան մատուցվող ծառայությունների և սպասարկման որակը բարելավելու նպատակով՝ օրենսդրության համապատասխան,
  • Բանկը կարող է հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները փոխանցել Էյչ-Էս-Բի- Սի Խմբի անդամ կազմակերպություններին, ծառայություն մատուցող ընկերություններին և գործակալներին՝ օրենսդրության համապատասխան: Բանկն ապահովում է, որ ծառայություն մատուցող ընկերությունները և գործակալները պարտավորվեն կիրառել հաճախորդի վերաբերյալ տեղեկությունների մասով համապատասխան գաղտնիության և անվտանգության ստանդարտներ,
  • Բանկից կարող է ժամանակ առ ժամանակ պահանջվել տրամադրել հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ կառավարության, դատական կամ վերահսկող մարմիններին` օրենքով սահմանված թույլտվության կամ պահանջի առկայության դեպքում ,
  • Բանկը չի կարող այլ պարագայում տրամադրել հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ որևէ երրորդ անձի, եթե չունի հաճախորդի կողմից համապատասխան թույլտվություն, եթե դա չի պահանջվում և թույլատրվում օրենքով, կամ եթե հաճախորդը դրա մասին չի տեղեկացվել նախապես,
  • Բանկը նպատակ ունի պահպանել հաճախորդի վերաբերյալ ճշտգրիտ և թարմ տեղեկություններ,
  • Բանկն ունի անվտանգության հզոր համակարգեր, որոնց նպատակն է պաշտպանել հաճախորդի վերաբերյալ տեղեկությունները կորստից, վնասումից, անթույլատրելի օգտագործումից ցանկացած երրորդ անձանց կողմից՝ ներառյալ բանկի աշխատակիցների կողմից,
  • Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ ընկերությունները, մեր աշխատակազմը, ինչպես նաև այն երրորդ անձինք, ովքեր լիազորված են մուտք գործել և օգտվել հաճախորդի վերաբերյալ տեղեկություններից, պարտավոր են հետևել Էյչ-Էս-Բի-Սի բանկի տեղեկությունների գաղտնիության և անվտանգության վերաբերյալ պահանջներին:

Պահպանելով վերոհիշյալ սկզբունքները մենք` Բանկի աշխատակազմը, ապացուցում ենք, որ մեզ համար չափազանց կարևոր է մեր հանդեպ Ձեր վստահությունը:

Հաճախորդը լիազորում է Բանկին, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան և տվյալների մշակման նպատակով, այլ բանկերին և կազմակերպություններին տրամադրել Հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ, որոնք Բանկին հայտնի են դարձել ծառայություն մատուցելու արդյունքում, և Բանկը կրում է պատասխանատվություն համապատասխան օրենսդրական պահանջները խախտելու համար:

Կայքի հանրամատչելի հատվածները

Կայքի հանրամատչելի հատվածները օգտագործելիս Դուք պարտավոր չեք տրամադրել Ձեր վերաբերյալ որևէ անձնական տեղեկություններ և նման ձևով կայքից օգտվելու ժամանակ մենք չենք հսկում կամ հավաքագրում Ձեր անձը նույնացնող որևէ տեղեկություն: Մենք կարող ենք հետևել, թե որքան մարդ է օգտվում մեր կայքից, այդուհանդերձ Ձեր ինքնությունը նման գործողությունների հետևանքով չի բացահայտվի: Ինչպես նաև մենք կարող ենք գրանցել Ձեր համակարգչի տեղակայվածությունը Ինտերնետում համակարգի կառավարման և առաջացած խնդիրների լուծման նպատակով և գրանցել ընդհանուր տեղեկությունները:

Անձնական տեղեկություններ

Մենք խիստ հետևում ենք անվտանգության մեր ընթացակարգերին` կանխարգելելու ոչ լիազորված անձանց, ներառյալ մեր աշխատակազմի կողմից, Ձեր անձնական տեղեկություններից օգտվելու հնարավորությունը: Այդ նպատակով մենք գործածում ենք այնպիսի առաջատար տեխնոլոգիաներ ինչպիսիք են տվյալների գաղտնագրումը, արգելապատնեշների կիրառումը և սերվերների նույնականացումը, սակայն չենք սահմանփակվում վերը թվարկված եղանակներով: Մենք պահանջում ենք, որպեսզի Էյչ-Էս-Բի-Սի Խմբի մեջ մտնող բոլոր ընկերությունները, մեր աշխատակազմը, ինչպես նաև երրորդ անձինք, որոնց մենք ժամանակ առ ժամանակ վարձում ենք օժանադակ ծառայություններ մատուցելու նպատակով, հետևեն գաղտնիության մեր պահանջներին և հնարավորություն տան մեզ ժամանակ առ ժամանակ իրականացնել աուդիտ, վերջիններիս կողմից այդ պահանջների կատարումը հսկելու նպատակով:

Մոբայլ հավելվածի գաղտնիության քաղաքականություն

 

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում (այսուհետ՝ «Էյչ-Էս-Բի-Սի») մենք լրջորեն ենք վերաբերվում Ձեր տվյալների գաղտնիությանը և միտված ենք ապահովելու տվյալների անվտանգությունը։ Խնդրում ենք ուշադիր կարդալ մեր «Գաղտնիության քաղաքականությունըը», քանի որ այն բացատրում է, թե ձեր մասին ինչ տվյալներ ենք մենք վերցնում, ինչպես ենք դրանք օգտագործում, ում և ինչ պայմաններում ենք տվյալները տրամադրում և ինչ քայլեր ենք ձեռնարկում ապահովելու դրանց գաղտնիությունն ու անվտանգությունը։

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ»-ն ձեզ բանկային հաշիվների սպասարկման և հարակից ծառայություններ մատուցելու նպատակով՝ հավաքագրում, օգտագործում և փոխանցում է ձեր մասին տվյալները «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան։ Հավելվածի մասին սույն գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես է «Էյչ-Էս-Բի-Սի»-ն հավաքագրում, օգտագործում և տրամադրում ձեր տվյալները, երբ դուք օգտագործում եք այս հավելվածը՝ ներառյալ այն սարքի մասին, որով օգտագործվում է հավելվածը, օրինակ՝ հեռախոս կամ պլանշետ։ Դուք կարող եք գտնել հավելյալ տեղեկատվություն մեր հիմնական Գաղտնիության դրույթում։ Դուք կարող եք կապ հաստատել օգնության համար և/կամ ձեր իրավունքներն իրացնել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Օնլայն Բանկային ծառայության անվտանգ հաղորդագրության միջոցով, 24/7 ռեժիմով կապ հաստատելով հեռախոսային կենտրոնի հետ 37460655444 հեռախոսահամարով կամ այցելելով մասնաճյուղ։

Մենք կիրառում ենք տարբեր միջոցներ ձեր տվյալները ապահով և անվտանգ պահպանելու նպատակով՝ ներառյալ կիրառելով կոդավորում (encryption) և այլ տեսակի անվտանգության միջոցներ։ Մենք պահանջում ենք մեր աշխատակիցներից և մեր անունից գործունեություն ծավալոող երրորդ անձանցից, պահպանել համապատասխանության կիրառելի ստանդարտները՝ ներառյալ տվյալների պաշտպանության ցանկացած պարտավորությունները և տվյալների օգտագործման ու տրամադրման համապատասխան միջոցները կիրառելը։

Մենք կպահպանենք ձեր տվյալները մեր տվյալների պահպանման քաղաքականության համաձայն։ Դա թույլ կտա մեզ համապատասխանել իրավական և օրենսդրական պահանջներին կամ ձեր տվյալներն անհրաժեշտության դեպքում օգտագործել օրինական նպատակներով, ինչպես օրինակ՝ ձեր հաշիվները կառավարելու, ձեր բարձրացրած խնդիրներին և հնարավոր բողոքներին արձագանքելու նպատակով։ Հնարավոր է, որ մենք պահպանենք ձեր տվյալները ավելի երկար, քան անհրաժեշտ պահպանման ժամկետն է, այն դեպքերում, երբ մեզ անհրաժեշտ է համապատասխանել իրավական և օրենսդրական պահանջներին, օգնել հայտնաբերել կամ կանխել ֆինանսական հանցագործություն, պատասխանել կարգավորող մարմինների ներկայացրած հարցումներին և այլն։ Եթե տվյալները կոնկրետ ժամկետով պահպանելու անհրաժեշտությունը բացակայում է, մենք կարող ենք ջնջել, ոչնչացնել կամ ապանձնավորել  տվյալները ավելի շուտ։

Ստորև բերված աղյուսակը ներկայացնում է, թեինչ տվյալներ ենք մենք հավաքագրում ձեր սարքից, ինչպես ենք դրանք օգտագործում կամ արդյո՞ք դրանք տրամադրվում են այլ անձանց։ «Էյչ-Էս-Բի-Սի»ն կարող է տրամադրել ձեր տվյալները «Էյչ-Էս-Բի-Սի» խմբի անդամ հանդիսացող այլ կազմակերպությունների և այդ կազմակերպությունների ցանկացած ենթակապալառուների, գործակալների կամ ծառայություն մատուցողների (ներառյալ դրանց աշխատակիցները, ենթակապալառուները, ծառայություն մատուցողները և տնօրենները) ձեզ անհրաժեշտ պրոդուկտներ տրամադրելուև ծառայություններ մատուցելու նպատակով (ինչպես օրինակ բանկային հաշիվները և փոխանցումները) և, ինչպես ներկայացված է մեր հիմնական Գաղտնիության Դրույթում, այդպիսի տվյալների տրամադրումը ներառված չէ աղյուսակում։

Հավաքագրվող տվյալներ Ինչ նպատակով է օգտագործվում Ում և ինչպես է տրամադրվում
Հասանելիություն Ձեր գտնվելու վայրին Գտնվելու վայրի տվյալն անհրաժեշտ է նույնականացման գործընթացում սարքի պրոֆիլավորման համար Հավելվածի միջոցով
Հասանելիություն Ձեր Wi-Fi ցանցի մասին տեղեկությանը Համացանցի հասանելիության ստուգման համար Հավելվածի միջոցով
Հասանելիություն Ձեր սարքի տեսախցիկին Անդորագրից գումարի չափի լուսանկարահանման համար Հավելվածի միջոցով
Հավաքագրվող տվյալներ Հասանելիություն Ձեր գտնվելու վայրին
Ինչ նպատակով է օգտագործվում Գտնվելու վայրի տվյալն անհրաժեշտ է նույնականացման գործընթացում սարքի պրոֆիլավորման համար
Ում և ինչպես է տրամադրվում Հավելվածի միջոցով
Հավաքագրվող տվյալներ Հասանելիություն Ձեր Wi-Fi ցանցի մասին տեղեկությանը
Ինչ նպատակով է օգտագործվում Համացանցի հասանելիության ստուգման համար
Ում և ինչպես է տրամադրվում Հավելվածի միջոցով
Հավաքագրվող տվյալներ Հասանելիություն Ձեր սարքի տեսախցիկին
Ինչ նպատակով է օգտագործվում Անդորագրից գումարի չափի լուսանկարահանման համար
Ում և ինչպես է տրամադրվում Հավելվածի միջոցով

Թարմացվել է` 21.07.22, 10:58

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։