Հիմնական բովանդակության սկիզբ

Ապահովում և ապահովագրություն

  1. Անշարժ գույքը գրավադրվում է Բանկի օգտին (կոշտ գրավ) մինչև վարկի ամբողջական մարումը:
  2. Անշարժ գույքի ձեռքբերման վարկի դեպքում հաճախորդը` այսուհետ նաև վարկառու, գրավադրվող գույքի նկատմամբ պետք է ունենա սեփականության իրավունք:
  3. Եթե վարկը տրամադրվում է առաջնային շուկայից գնվող անշարժ գույքի ձեռքբերման համար, և այն կառուցման փուլում է գտնվում (այսինքն դեռևս բացակայում է սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը),որպես վարկի ապահովում պետք է գրավադրվի որևէ այլ բնակելի անշարժ գույք: Սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի վերջնական տրամադրումից հետո ձեռք բերված անշարժ գույքը պետք է գրավադրվի Բանկի օգտին` գրավադրված այլ գույքի փոխարեն: Անշարժ գույքի ձեռքբերման փաստաթղթերը (առուվաճառքի պայմանագիր, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական և այլն) պետք է հնարավորինս շուտ տրամադրվեն Բանկին գրավադրման գործընթացը սկսելու նպատակով (ձեռքբերված անշարժ գույքը առավելագույնը 12-րդ ամսվա ավարտին պետք է գրավադրված լինի Բանկի օգտին):
  4. Գրավադրված անշարժ գույքը պետք է ապահովագրվի ` օգտվելով Բանկի կողմից ընդունելի ապահովագրական ընկերությունների ծառայություններից: Ապահովագրական պոլիսը պետք է վերակնքվի յուրաքանչյուր տարի վարկային պայմանագրի գործողության ողջ ընթացքում: Եթե վարկառուն չի ապահովում գույքի ապահովագրումը, ապա Բանկը ինքնուրույն կիրականացնի ապահովագրությունը` վարկառուի հաշվին:
  5. Ապահովագրական հատուցման շահառուն վարկառուն է:
  6. Գույքի ապահովագրությունը կատարվում է գույքի ամբողջ արժեքի կամ վարկի գումարի չափով, ըստ վարկառուի ցանկության: Գույքի արժեքի մի մասի չափով ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցումը կվճարվի ապահովագրական գումարի և գույքի ամբողջական շուկայական արժեքի հարաբերակցության համամասնությամբ:
  7. Գրավի պայմանագրով նախատեսված գրավի առարկայի ապահովագրության պայմանները խախտելու դեպքում Բանկն իրավունք ունի պահանջել վարկի վաղաժամկետ մարում:

 

Զգուշացում և կարևոր նշումներ

  1. Վարկային պարտավորությունները վարկային պայմանագրով սահմանված կարգով չկատարելու կամ կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վճարումը պարբերաբար ուշացնելու դեպքում Բանկն իրավունք ունի առանց դատարան դիմելու բռնագանձել և իրացնել գրավադրված գույքը և գրավի առարկայի իրացումից ստացված միջոցներն ուղղել վարկային պարտավորությունների մարմանը:
  2. Վարկառուի վարկային պարտավորությունները մարելու համար գրավի իրացումից ստացված գումարը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել Վարկառուի այլ գույքի հաշվին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
  3. Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարների մարումները ժամանակին չկատարելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստր և ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ՝ պարտավորության ժամկետանց դառնալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, որը բացասական ազդեցություն կունենա վարկառուի վարկային պատմության վրա և կարող է խոչընդոտ հանդիսանալ ապագայում մեկ այլ վարկի դիմելիս։ Առկայության դեպքում կիրառելի է նաև համավարկառուների և երաշխավորների նկատմամբ: Դուք իրավունք ունեք ԱՔՌԱ վարկային բյուրոից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը:
  4. Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների գումարի վրա (ԱՄՆ դոլարով վարկերի համար): Արտարժույթով տրամադրված վարկերի հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են մարման այն արտարժույթով, որով տրամադրվել է վարկը, կամ ՀՀ դրամով՝ վարկի հիմնական գումարի ամսական վճարների հետ միաժամանակ:
  5. Բանկը վարկ տրամադրելու որոշումը կայացնում է իր հայեցողությամբ`հաշվի առնելով վարկային հայտի համապատասխանությունը տվյալ վարկատեսակի հայտարարված պայմաններին, ինչպես նաև գնահատելով այնպիսի էական հանգամանքներ, ինչպիսիք են հաճախորդի վարկարժանությունը, ժամկետանց պարտավորությունների առկայությունը, գրավադրվող գույքի իրացվելիությունը և այլ հանգամանքներ:
    1. Բանկն իր հայեցողությամբ կարող է պահանջել, որպեսզի Հաճախորդի պարտավորությունը ապահովված լինի երաշխավորությամբ՝ կախված ռիսկայնության գնահատման արդյունքներից:
  6. Վարկը տրամադրվում է միայն գրավի և ապահովագրության վկայականները / պայմանագրերը ներկայացնելուց հետո:
  7. Վարկը տրամադրվում է անկանխիկ և փոխանցվում է հաճախորդի բանկային հաշվին։ Այնուհետև գումարը փոխանցվում է բացառապես վաճառողի հաշվին։
  8. Անշարժ գույքի գնահատման և գրավադրման հետ կապված ծախսերը կրում է Հաճախորդը:
  9. Եթե շուկայում անշարժ գույքի գների բացասական միտում է նկատվում` 20 % և ավելի չափով, Բանկը կարող է պահանջել գրավադրված անշարժ գույքի լրացուցիչ գնահատում:
  10. Վարկի հաստատման և տրամադրման համար Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերի ձեռք բերման և անհրաժեշտ գործարքների համար վճարվող ծախսերը կատարվում են Հաճախորդի կողմից և որևէ դեպքում չեն փոխհատուցվում Բանկի կողմից:
Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։