Հիմնական բովանդակության սկիզբ

Պահանջվող փաստաթղթերի ցանկը, ներկայացման կարգը և ժամկետները

Բոլոր փաստաթղթերը ներկայացվում են առձեռն մեր մասնճյուղերում` Բանկի հետ համաձայնեցված ժամկետներում։

Վարկ դիմումը ներկայացնելիս պահանջվող փաստաթղթերի ցանկ․

  • վարկի դիմում
  • անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական ապահովության քարտ (բնօրինակ)
  • տեղեկանք աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ1
  • բանկային հաշվի (հաշիվների) վերջին 3 ամիսների քաղվածք(ներ)2
  • էներգաարդյունավետության վկայական

Վարկի հաստատումից հետո պահանջվող փաստաթղթերի ցանկ.

  • տեղեկանք կառուցապատողից
  • գույքի հաջորդող գրավի թույլտվություն (անհրաժեշտության դեպքում)
  • ժամանակավոր գրավի գնահատման հաշվետվություն և սեփականության հիմքեր (անհրաժեշտության դեպքում)3

Վարկի նոտարացման և տրամադրման փուլում պահանջվող փաստաթղթերի ցանկ․

  • վարկառուի անձը հաստատող փաստաթղթի և սոցիալական քարտի պատճեններ
  • ամուսնության (ամուսնալուծության, կնոջ/ամուսնու մահվան), ծննդյան վկայականներ (բնօրինակը)
  • միասնական տեղեկանք Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեից  բնակելի անշարժ գույքի առկա սահմանափակումների վերաբերյալ
  • գրավատուի անձնագիր և սոցիալական քարտի պատճեն
  • դիմում-հանձնարարական ոչ հաշվետեր հաճախորդի և բանկի միջև հաղորդակցման կարգի վերաբերյալ
  • գույքի ապահովագրության վկայական4
  • Այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել վարկավորման գործընթացի ժամանակ

Վերը նշված փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել նաև համավարկառուների և երաշխավորների համար (առկայության դեպքում):

1  Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար` տեղեկանք գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին

Բանկում ոչ աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/ չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ` հարկային հաշվետվություն, շահաբաժինների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն,

2 Եթե դիմողը Բանկի Հաճախորդ չէ, ապա նրա բանկային հաշվի վերջին 3 ամսվա քաղվածքները` աշխատավարձային փոխանցումներով (աշխատավարձային հաճախորդներ), հաշիվների վերջին 3 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ (ոչ աշխատավարձային հաճախորդներ), եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր

3 Գնահատումը պետք է իրականացվի Բանկի կողմից ընդունելի անկախ գնահատող կազմակերպության կողմից:

4 Գրավադրված գույքը պետք է ապահովագրվի ` օգտվելով Բանկի կողմից ընդունելի ապահովագրական ընկերությունների ծառայություններից

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։