Հիմնական բովանդակության սկիզբ

Պահանջվող փաստաթղթեր

Պահանջվող փաստաթղթերի ցանկ

Վարկի հաստատման համար դիմումը լրացնելիս պահանջվող փաստաթղթերի ցանկ

  • Վարկի դիմում
  • Անձը հաստատող փաստաթղթի և հանրային ծառայությունների համարանիշի1 վերաբերյալ այլ փաստաթղթի բնօրինակներ*
  • Տեղեկանք աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ23 *
  • Բանկային հաշվի (հաշիվների) վերջին 3 ամիսների քաղվածք(ներ)3 *

 

Վարկի հաստատումից հետո պահանջվող փաստաթղթերի ցանկ

  • Գրավադրվող անշարժ գույք(երի)ի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական(ներ)
  • Գրավադրվող անշարժ գույքի գնահատման հաշվետվություն4
  • Նախահաշիվ (բնակելի անշարժ գույքի վերանորոգման վարկերի դեպքում)
  • Գրավադրվող անշարժ գույքի հաջորդող գրավի թույլտվություն (անհրաժեշտության դեպքում)
  • Գրավադրվող անշարժ գույքի սեփականատերերի/համասեփականատերերի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները

 

Վարկի նոտարացման և տրամադրման փուլում պահանջվող փաստաթղթերի ցանկ

  • Վարկառուի անձը հաստատող փաստաթղթի և հանրային ծառայությունների համարանիշի1 վերաբերյալ փաստաթղթի պատճեններ*
  • Վարկառուի ամուսնության (ամուսնալուծության, կնոջ/ամուսնու մահվան) վկայականի բնօրինակը*
  • Միասնական տեղեկանք Կադաստրի կոմիտեից բնակելի անշարժ գույքի նկատմամբ առկա սահմանափակումների վերաբերյալ
  • Գրավատուի անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ) և հանրային ծառայությունների համարանիշի1 վերաբերյալ փաստաթղթի պատճեն
  • Վաճառող կողմի անձը հաստատող փաստաթուղթ
  • Դիմում-հանձնարարական ոչ հաշվետեր Հաճախորդի և Բանկի միջև հաղորդակցման կարգի վերաբերյալ (համավարկառուների առկայության դեպքում)*
  • Գույքի գրավի գրանցման վկայական
  • Գույքի ապահովագրության վկայական5

 

Բոլոր փաստաթղթերը ներկայացվում են առձեռն Բանկի մասնաճյուղերում կամ էլեկտրոնային ձևով` Բանկի հետ համաձայնեցված ժամկետներում։

Անհրաժեշտության դեպքում Բանկի կողմից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն։

*Վերը նշված փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել նաև համավարկառուների և երաշխավորների համար (առկայության դեպքում):

1 Հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ հետևյալ փաստաթղթերից մեկը. նույնականացման քարտ,սոցիալական ապահովության քարտ, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ ՀՀ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու վերաբերյալ ՀՀ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանք:

2 Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար` տեղեկանք գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին:

Բանկում ոչ աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար` եկամուտի աղբյուրները/ չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ` հարկային հաշվետվություն, շահաբաժինների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն:

3 Եթե դիմողը Բանկի Հաճախորդ չէ, ապա նրա բանկային հաշվի վերջին 3 ամսվա քաղվածքները` աշխատավարձային փոխանցումներով (աշխատավարձային հաճախորդներ), հաշիվների վերջին 3 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ (ոչ աշխատավարձային հաճախորդներ), եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր:

4 Գնահատումը պետք է իրականացվի Բանկի կողմից ընդունելի անկախ գնահատող կազմակերպության կողմից:

5 Գրավադրված գույքը պետք է ապահովագրվի` օգտվելով Բանկի կողմից ընդունելի ապահովագրական ընկերությունների ծառայություններից:

Թարմացվել է` 28.09.23, 07:36

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։