Հիմնական բովանդակության սկիզբ

Պահանջվող փաստաթղթերի ցանկը, ներկայացման կարգը և ժամկետները

Բոլոր փաստաթղթերը ներկայացվում են առձեռն մեր մասնճյուղերում` Բանկի հետ համաձայնեցված ժամկետներում։

Վարկային դիմումը լրացնելիս պահանջվող փաստաթղթեր

  • վարկի դիմում
  • անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական ապահովության քարտ (բնօրինակ)
  • տեղեկանք աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ1
  • բանկային հաշվի (հաշիվների) վերջին 3 ամիսների քաղվածք(ներ)2
  • գնման նպատակի մասին համապատսխան փաստաթուղթ վաճառողի հաշվեհամարով (հաշիվ-ապրանքագիր, առք ու վաճառքի պայմանագիր, այլ հաստատող թղթեր) 

Այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել վարկավորման գործընթացի ժամանակ:

1 Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար` տեղեկանք գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին 

Բանկում ոչ աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/ չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ` հարկային հաշվետվություն, շահաբաժինների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն,

2 Եթե դիմողը Բանկի Հաճախորդ չէ, ապա նրա բանկային հաշվի վերջին 3 ամսվա քաղվածքները` աշխատավարձային փոխանցումներով (աշխատավարձային հաճախորդներ), հաշիվների վերջին 3 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ (ոչ աշխատավարձային հաճախորդներ), եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։