Հիմնական բովանդակության սկիզբ

Բոլոր փաստաթղթերը ներկայացվում են առձեռն մեր մասնճյուղերում` Բանկի հետ համաձայնեցված ժամկետներում

Վարկի դիմումը ներկայացնելիս պահանջվող փաստաթղթեր․

  • վարկի դիմում
  • անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալականապահովության քարտ (բնօրինակ)
  • ձեռքբերվող գույքի սեփականության վկայականի պատճեն
  • տեղեկանք աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ1
  • բանկային հաշվի (հաշիվների) վերջին 3 ամիսների քաղվածք(ներ)2
  • գնման նպատակայնության մասին, համապատսխան փաստաթուղթ վաճառողի հաշվեհամարով, (հաշիվ-ապրանքագիր, առք ու վաճառքի պայմանագիր, այլ հաստատող թղթեր)

Վարկի տրամադրման փուլում պահանջվող փաստաթղթերի ցանկ.

  • առքուվաճառքի և գրավի պայմանագիր
  • ավտոմեքենայի գնահատման հաշվետվություն/տեղեկանք3
  • գույքի ապահովագրության վկայական
  • ՃՈ կողմից տրամադրվող տեղեկանք գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել վարկավորման գործընթացի ժամանակ

Վերը նշված փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել նաև համավարկառուների և երաշխավորների համար (առկայության դեպքում):

1 Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար` տեղեկանք գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին

Բանկում ոչ աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/ չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ` հարկային հաշվետվություն, շահաբաժինների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն,

2 Եթե դիմողը Բանկի Հաճախորդ չէ, ապա նրա բանկային հաշվի վերջին 3 ամսվա քաղվածքները` աշխատավարձային փոխանցումներով (աշխատավարձային հաճախորդներ), հաշիվների վերջին 3 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ (ոչ աշխատավարձային հաճախորդներ), եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր

3 Գնահատումը պետք է իրականացվի Բանկի կողմից ընդունելի անկախ գնահատող կազմակերպության կողմից:

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։