Հիմնական բովանդակության սկիզբ

Կուտակային ժամկետային ավանդի դադարեցումը

Կուտակային ժամկետային ավանդի գործողության ընթացքում ավանդի գումարի մասնակի կամ ամբողջական դուրսգրումը կհամարվի ավանդի վաղաժամկետ դադարեցում:

Եթե կուտակային ժամկետային ավանդի պայմանագիրը դադարեցվում է պայմանագրի գործողության առաջին 12 ամիսների ընթացքում, վճարման ենթակա տոկոսագումարը հաշվարկվում է ավանդի դիմաց հաշվարկված/վճարված տոկոսագումարի մեկ հարյուրերորդականի չափով:

Եթե կուտակային ավանդի պայմանագրի գործողությունը դադարեցվում է պայմանագրի գործողության առաջին 12 ամիսը լրանալուց հետո, վճարվող տոկոսագումարը հաշվարկվում է ավանդի փաստացի ժամկետին համամասնորեն` ստորև ներկայացված բանաձևով.

որտեղ`

ՎՏ – վճարման ենթակա տոկոսագումար

ՀՏ – հաշվարկված տոկոսագումար

ՓԺ – փաստացի ժամկետ

ՍԺ – սկզբնական ժամկետ

Եթե տոկոսագումարն արդեն վճարվել է, վճարման ենթակա տոկոսագումարի և մինչև ավանդի պայմանագրի դադարեցման պահը ավանդի դիմաց վճարված տոկոսագումարների տարբերությունը ավանդի մարման պահին նվազեցվում է ավանդի գումարից:

Կուտակային ժամկետային ավանդային հաշվի փակման վճար առկա չէ:

Թարմացվել է` 19.08.21, 07:20

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։