Հիմնական բովանդակության սկիզբ

Ժամկետային ավանդի տոկոսագումարի հաշվարկման բանաձևը և ներկայացուցչական օրինակ

Տոկոսագումարի հաշվարկը օրական կտրվածքով կատարվում է հետևյալ բանաձևով1

Մայր գումարը դա տվյալ օրվա դրությամբ ժամկետային ավանդի մնացորդն է: Տվյալ օրվա դրությամբ Մայր գումարը կարող է կազմված լինել Ավանդի սկզբնական գումարից, կապիտալացված տոկոսագումարից (կուտակային ավանդների դեպքում), կուտակային ավանդի պարբերական ներդրումների գումարից (կուտակային ավանդների դեպքում):

 

Տոկոսադրույքը տվյալ ավանդի և ժամկետի համար սահմանված տարեկան անվանական տոկոսադրույքն է:

ՍՏԱՆԴԱՐՏ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴ

Ներկայացուցչական օրինակ.

  • Ավանդի սկզբնական գումար` 1,000,000 ՀՀ դրամ
  • Ավանդի ժամկետ` 6 ամիս (183 օր)
  • Տարեկան անվանական տոկոսադրույք` 5%
  • Հաշվետու տարվա օրերի քանակ` 365
  • Ավանդի բացման ամսաթիվ` 01/06/2018
  • Ավանդի վերջնաժամկետ` 03/12/2018 

Ստանդարտ ժամկետային ավանդի համար վճարված ընդհանուր տոկոսագումարի հաշվարկ.

 

Հաշվարկված տոկոսագումար1 ավանդի ամբողջ ժամկետի համար =1,000,000 x 5% x 183 x (1/365) = 25,068.49 ՀՀ դրամ

Տոկոսային եկամտից հարկ 10% = 25,068.49 x 10% = 2,506.85 ՀՀ դրամ

Վճարված զուտ տոկոսագումար = 25,068.49 - 2,506.85 = 22,561.64 ՀՀ դրամ

Ավանդի վերջնական գումարը ավանդի ժամկետի վերջում = Մայր գումար + զուտ տոկոսագումար = 1,022,562 ՀՀ դրամ

Տարեկան տոկոսային եկամտաբերությունը, երբ տոկոսագումարը վճարվում է ժամանակաշրջանի վերջում կազմում է 5.06%:

ՄԻՋԱՆԿՅԱԼ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՈՎ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՎԱՆԴ

Ներկայացուցչական օրինակ.

• Ավանդի սկզբնական գումար` 1,000,000 ՀՀ դրամ

• Ավանդի ժամկետ` 6 ամիս (183 օր)

• Տարեկան անվանական տոկոսադրույք` 5%

• Հաշվետու տարվա օրերի քանակ` 365

• Ավանդի բացման ամսաթիվ` 01/06/2018

• Ավանդի վերջնաժամկետ` 03/12/2018

Միջանկյալ տոկոսագումարով ժամկետային ավանդի համար վճարված ընդհանուր տոկոսագումարի հաշվարկ.

 

Հաշվարկված տոկոսագումար ամսական (30 օր) = 1,000,000 x 5% x 30 x (1/365) = 4,109.59 ՀՀ դրամ

Տոկոսային եկամտից հարկ 10% = 4,109.59 x 10% = 410.96 ՀՀ դրամ

Հաշվարկված տոկոսագումար ամսական (31 օր) = 1,000,000 x 5% x 31 x (1/365) = 4,246.58 ՀՀ դրամ

Տոկոսային եկամտից հարկ 10% = 4,246.58 x 10% = 424.66 ՀՀ դրամ

Վճարված զուտ տոկոսագումար ամսական = 4,109.59 - 410.96 = 3,698.63 ՀՀ դրամ կամ = 4,246.58 - 424.66 = 3,821.92 ՀՀ դրամ

Ավանդի գծով վճարված ընդհանուր տոկոսագումարը ժամկետի վերջի դրությամբ = 3,698.63*3 + 3,821.92*3 = 22,561.64 ՀՀ դրամ

Տարեկան տոկոսային եկամտաբերությունը, երբ տոկոսագումարը վճարվում է ամսական, տարեկան տոկոսային եկամտաբերությունը կազմում է 5.12%:

1Տոկոսագումարը հաշվարկվում է ավանդի բացման ամսաթվից մինչև ավանդի վերջնաժամկետը (տոկոսագումարը չի հաշվարկվում ավանդի վերջնաժամկետի օրը):

Թարմացվել է` 08.07.21, 06:50

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։