Հիմնական բովանդակության սկիզբ

Կուտակային ժամկետային ավանդի մասին կարևոր տեղեկություններ

Կարևոր տեղեկություններ

Կուտակային ավանդի հաշիվը բացվում է անվճար և ենթակա չէ սպասարկման վճարների գանձման ավանդի պայմանագրի գործողության ողջ ընթացքում:

Ֆիզիկական անձանց ավանդները ենթակա են վերադարձման ավանդատուի առաջին իսկ պահանջով:

Ձեր ավանդի հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին ՀՀ օրենքի համաձայն: Օրենքով սահմանված են ավանդների երաշխավորման հետևյալ սահմանաչափերը`

  • Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ` 10 միլիոն ՀՀ դրամ
  • Եթե նույն բանկում ունեք միայն արտարժութային ավանդ` 5 միլիոն ՀՀ դրամ
  • Եթե նույն բանկում ունեք և' ՀՀ դրամով, և' արտարժույթով ավանդ և եթե դրամային ավանդը գերազանցում է 5 միլիոն դրամը` 10 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) 
  • Եթե նույն բանկում ունեք և' ՀՀ դրամով, և' արտարժույթով ավանդ և եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է` 5 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 5 միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Վեճերի լուծման կարգը

Բանկը հրաժարվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, եթե Ձեր կողմից Բանկի նկատմամբ ներկայացված գույքային պահանջը չի գերազանցել 250,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, և գործարքի գումարը չի գերազանցել 500,000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Կուտակային ավանդի հաշվին ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները տվյալ Կուտակային Ժամկետային ավանդի պայմանագրին համապատասխան:

Թարմացվել է` 15.02.21, 07:14

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։