Հիմնական բովանդակության սկիզբ

Մանրածախ հաշվարկային տոկոսադրույք

Մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի (ՄՀՏ) արժեքները
Արժույթ Տոկոսադրույք
ՀՀ դրամ 9.0%
USD 3.2%
EUR 6.9%
GBP 8.2%
Մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի (ՄՀՏ) արժեքները
Արժույթ ՀՀ դրամ
Տոկոսադրույք 9.0%
Արժույթ USD
Տոկոսադրույք 3.2%
Արժույթ EUR
Տոկոսադրույք 6.9%
Արժույթ GBP
Տոկոսադրույք 8.2%

ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի վերանայման ամսաթիվ՝ 26.02.2024
Ուժի մեջ է՝ 12.03.2020:

ԱՄՆ դոլարով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի վերանայման ամսաթիվ՝ 26.02.2024
Ուժի մեջ է՝ 22.04.2024:

Եվրոյով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի վերանայման ամսաթիվ՝ 26.02.2024
Ուժի մեջ է՝ 22.04.2024:

Բրիտանական ֆունտով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի վերանայման ամսաթիվ՝ 26.02.2024
Ուժի մեջ է՝ 22.04.2024:

Ընդհանուր տեղեկություն ՄՀՏ-ի մասին

ՄՀՏ-ի կարգավորումները

Մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի (այսուհետ` ՄՀՏ) հաշվարկման և հետագա փոփոխման հիմքում ընկած են Բանկի կողմից սահմանված հիմնական և երկրորդային ցուցանիշները* :

ՄՀՏ-ն առաջին հերթին սահմանվում է հիմք ընդունելով հիմնական ցուցանիշը և հավասար է հիմնական ցուցանիշի արժեքին սահմանման օրվա դրությամբ: 

Երկրորդային ցուցանիշը կիրառվում է այն դեպքում, երբ հիմնական ցուցանիշը դառնում է անհասանելի, և անհնարին է դառնում ՄՀՏ-ի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար: 

ՄՀՏ-ի վերանայման պարբերականություն

ՄՀՏ-ը ենթակա է վերանայման տարեկան երկու անգամ` փետրվարի 25-ին և օգոստոսի 25-ին: Եթե վերոհիշյալ ամսաթվերը համընկնում են ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վերանայման օր է համարվում համապատասխանաբար դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը:

ՄՀՏ-ի արժեքի փոփոխության կարգը ցուցանիշի անփոփոխ մնալու դեպքում

ՄՀՏ-ն ենթակա է փոփոխման, երբ վերանայման օրվա դրությամբ գործող ՄՀՏ-ի և հաշվարկված ցուցանիշի տարբերությունը բացարձակ արժեքով կազմում է 0,5 տոկոսային կետ կամ ավել: Այս պարագայում ՄՀՏ-ը հավասարվում է ցուցանիշի նոր արժեքին: Հակառակ դեպքում, այն մնում է անփոփոխ: 

ՄՀՏ-ի սահմանման կարգը ցուցանիշի փոփոխության դեպքում

Այն դեպքում, երբ վերանայման օրվա դրությամբ գործող հիմնական ցուցանիշն անհասանելի է կամ անհնար է դառնում ՄՏՀ-ի սահմանումը հաջորդ ժամանակահատվածի համար, ՄՀՏ-ը հաշվարկվում է հիմք ընդունելով երկրորդային ցուցանիշը: Այս պարագայում ՄՀՏ-ը սահմանվում է ներկա և նախորդ ժամանակահատվածների երկրորդային ցուցանիշների միջոցով՝ ճշգրտված նախորդ վերանայման պահին սահմանված երկրորդային և հիմնական ցուցանիշների տարբերության չափով: Տվյալ պահին սահմանված ճշգրտման գործակիցը հետագայում կիրառվում է բոլոր վերանայումների ժամանակ, քանի դեռ հիմնական ցուցանիշը չի վերականգնվել կամ վերստին հասանելի չի դարձել։ ՄՀՏ-ի ապագա վերանայումների պարբերականությունը և արժեքի փոփոխության կանոնները մնում են անփոփոխ և կարգավորվում են վերոնկարագրյալ սկզբունքներով:

Հերթական վերանայման ամսաթվին, հիմնական ցուցանիշի վերականգնման կամ վերստին հասանելի դառնալու դեպքում, ՄՀՏ-ը սահմանվում է հիմք ընդունելով հիմնական ցուցանիշը` անկախ երկրորդային ցուցանիշի հասանելիությունից: Այս պարագայում ՄՀՏ-ը հավասարվում է հիմնական ցուցանիշի արժեքին: ՄՀՏ-ի ապագա վերանայումների պարբերականությունը և արժեքի փոփոխության կանոնները մնում են անփոփոխ և կարգավորվում են վերոնկարագրյալ սկզբունքներով:

ՄՀՏ-ի ծանուցման և կիրառման կարգ

ՄՀՏ-ի փոփոխության/ ճշգրտման դեպքում Բանկը պարտավորվում է հաճախորդին տեղեկացնել փոփոխությունն ուժի մեջ մտնելուց առնվազն մեկ ամիս առաջ` հաճախորդներին ուղարկելով անհատական ծանուցումներ: Փետրվար և օգոստոս ամիսների վերանայման արդյունքում փոփոխված տոկոսադրույքը չի կարող ուժի մեջ մտնել ավելի ուշ քան համապատասխանաբար տվյալ տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին: Եթե վերանայման արդյունքում ՄՀՏ-ի փոփոխություն տեղի չի ունենում, Բանկն այդ մասին տեղեկատվությունը հրապարակում է իր կայքում: 

Տե՛ս հիմնական և երկրորդային ցուցանիշների բաժինը յուրաքանչյուր արժույթի համար 

ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք (ՄՀՏ)

Արժույթ ՄՀՏ
ՀՀ դրամ 9%
Արժույթ ՀՀ դրամ
ՄՀՏ 9%

ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի վերանայման ամսաթիվ՝ 26.02.2024թ.

Ուժի մեջ է` 12.03.2020թ.

Մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի բացատրագիր

26.02.2024թ.-ի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` ՀՀ բանկային համակարգի կողմից ՀՀ դրամով ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներից 181 օրից մինչ 1 տարի ժամկետայնությամբ ներգրաված ավանդների միջին կշռված տոկոսադրույքը 2023թ․ դեկտեմբեր և 2024թ․ հունվար ամիսների համար կազմում է 9,1%, ուստի հիմնական ցուցանիշը՝ հաշվարկված որպես հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին, 26.02.2024թ.-ի դրությամբ կազմում է 9,1%:

Հաշվի առնելով, որ վերանայման օրվա դրությամբ գործող ՄՀՏ-ի (9%) և հաշվարկված ցուցանիշի տարբերությունը բացարձակ արժեքով չի գերազանցում 0,5 տոկոսային կետը, վերանայման արդյունքում ՄՀՏ-ի արժեքը հաջորդ ժամանակահատվածի համար մնում է անփոփոխ` կազմելով 9%:

Հիմնական ցուցանիշ

ՀՀ դրամով ՄՀՏ-ի հիմնական ցուցանիշը բացառապես ՀՀ բանկային համակարգի կողմից ՀՀ դրամով ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներից 181 օրից մինչ 1 տարի ժամկետայնությամբ ներգրաված ավանդների միջին կշռված տոկոսադրույքն է՝ հաշվարկված որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին` կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ (օրինակ՝ 8,23 կհաշվարկվի իբրև 8,20, 8,48` իբրև 8,50, 8,65` իբրև 8,70):

Տոկոսադրույքների մասին տեղեկատվությունը հրապարակային է և մշտապես հասանելի է ՀՀ ԿԲ կայքում1: Տես «Առևտրային բանկերի կողմից տնտեսությունից ներգրավված ավանդների և տրամադրված վարկերի ծավալները և տոկոսադրույքները» հրապարակումը:

Հիմնական ցուցանիշը վերանայվում է Բանկի կողմից տարին երկու անգամ` փետրվարի 25-ին և օգոստոսի 25-ին (կամ դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը)` հիմք ընդունելով ՀՀ ԿԲ կողմից հրապարակված վերջին երկու ամիսների հասանելի տվյալները, սակայն ոչ ավել քան 6 ամիս և ավելի վաղեմություն ունեցող տվյալներ պարունակող հրապարակումները (ընդունելի ժամանակահատված): 6 ամիս և ավելի վաղեմության հրապարակումները համարվում են անհասանելի:

Ցուցանիշի բացատրագիր

Հիմնական ցուցանիշ: ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 26.02.2024թ․ դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` «Առևտրային բանկերի կողմից տնտեսությունից ներգրավված ավանդների և տրամադրված վարկերի ծավալները և տոկոսադրույքները» հաշվետվության մեջ վերջին հասանելի տեղեկատվությունը 2023թ. դեկտեմբեր և 2024թ. հունվար ամիսների համար է: Հաշվի առնելով, որ վերանայման ամսաթվի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` ՀՀ բանկային համակարգի կողմից ՀՀ դրամով ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներից 181 օրից մինչ 1 տարի ժամկետայնությամբ ներգրաված ավանդների միջին կշռված տոկոսադրույքը վերոնշյալ ամիսների համար համապատասխանաբար կազմում է 9,10% և 9,11%, հիմնական ցուցանիշը, հաշվարկված որպես հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին` կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, 26.02.2024թ. դրությամբ կազմում է 9,1%:

Երկրորդային ցուցանիշ

ՀՀ դրամով ՄՀՏ-ի հաշվարկման նպատակով երկրորդային ցուցանիշն օգտագործվում է միայն հիմնական ցուցանիշի անհասանելիության և հաջորդ ժամանակահատվածի համար հիմնական ցուցանիշի սահմանման անհնարինության պարագայում: Այդ պահից ՄՀՏ-ն սահմանվում է երկրորդային ցուցանիշի հիման վրա: Հերթական վերանայման ամսաթվին, հիմնական ցուցանիշի վերականգնման կամ վերստին հասանելի դառնալու դեպքում, ՄՀՏ-ը սահմանվում է հիմք ընդունելով հիմնական ցուցանիշը` անկախ երկրորդային ցուցանիշի հասանելիությունից:

ՀՀ դրամով ՄՀՏ-ի երկրորդային ցուցանիշը բացառապես ՀՀ բանկային համակարգի կողմից ՀՀ դրամով ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներից (բացառությամն միջբանկայն շուկայի) մինչև 1 տարի և 1 տարուց ավել ժամկետայնությամբ ներգրաված ժամկետային ավանդների միջին կշռված տոկոսադրույքների պարզ միջինն է՝ հաշվարկված որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին: Ցուցանիշը կլորացվում է ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ (օրինակ՝ 8,23 կհաշվարկվի իբրև 8,20, 8,48` իբրև 8,50, 8,65` իբրև 8,70):

Տոկոսադրույքների մասին տեղեկատվությունը հրապարակային է և մշտապես հասանելի է ՀՀ ԿԲ կայքում1: Տես «Առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների տոկոսադրույքներ (ամսական)» հրապարակումը:

 Ցուցանիշը վերանայվում է Բանկի կողմից տարին երկու անգամ` փետրվարի 25-ին և օգոստոսի 25-ին (կամ դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը)` հիմք ընդունելով ՀՀ ԿԲ կողմից հրապարակված վերջին երկու ամիսների հասանելի տվյալները, սակայն ոչ ավել քան 6 ամիս և ավելի վաղեմություն ունեցող տվյալներ պարունակող հրապարակումները (ընդունելի ժամանակահատված): 6 ամիս և ավելի վաղեմության հրապարակումները համարվում են անհասանելի:

Ցուցանիշի բացատրագիր

Երկրորդային ցուցանիշ (կրում է տեղեկատվական բնույթ): ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 26.02.2024թ․ դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` «Առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների տոկոսադրույքներ (ամսական)» հաշվետվության մեջ վերջին հասանելի տեղեկատվությունը 2023թ. դեկտեմբեր և 2024թ․ հունվար ամիսների համար է: Հաշվի առնելով, որ վերանայման ամսաթվի դրությամբ ՀՀ բանկային համակարգի կողմից ՀՀ դրամով ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներից մինչև 1 տարի և 1 տարուց ավել ժամկետայնությամբ ներգրաված ժամկետային ավանդների միջին կշռված տոկոսադրույքների պարզ միջինը 2023թ. դեկտեմբեր ամսվա համար 9,01% է ((8,16% + 9,86%)/2), իսկ 2024թ․ հունվար ամսվա համար` 8,95% ((8,05% + 9,85%)/2), երկրորդային ցուցանիշը, հաշվարկված որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին` կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, 26.02.2024թ. դրությամբ կազմում է 9,0%:

Ցուցանիշների անհասանելիություն

Ցուցանիշնեը համարվում են անհասանելի ստորև թվարկված հանգամանքների ի հայտ գալու պայմաններում`

  • հրապարակված տվյալների վաղեմությունը գերազանցում է Բանկի կողմից ընդունելի ժամանակահատվածը
  • դադարեցվում է տվյալ տոկոսադրույքի վերաբերյալ տվյալների հրապարակումը` համապատասխան արժույթի նկատմամբ
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում

Հիմնական և երկրորդային ցուցանիշների անհասանելիության պարագայում` ՄՀՏ-ն սահմանվում է Բանկի կողմից առաջարկված համանման այլ ցուցանիշի հիման վրա, բացառապես հիմք ընդունելով ՀՀ ԿԲ կամ օրենսդրությամբ սահմանված չափանիշները:

ԱՄՆ դոլարով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք (ՄՀՏ)

Արժույթ ՄՀՏ
USD 3.2%
Արժույթ USD
ՄՀՏ 3.2%

ԱՄՆ դոլարով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի վերանայման ամսաթիվ՝ 26.02.2024թ

Ուժի մեջ է՝ 22.04.2024թ.

Մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի բացատրագիր

26.02.2024թ.-ի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` ՀՀ բանկային համակարգի կողմից ԱՄՆ դոլարով ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներից 181 օրից մինչ 1 տարի ժամկետայնությամբ ներգրաված ավանդների միջին կշռված տոկոսադրույքը 2023թ. դեկտեմբեր և 2024թ․ հունվար ամիսների համար կազմում է 3,2%, հիմնական ցուցանիշը, հաշվարկված որպես հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին, հավասար է 3,2%:

Հաշվի առնելով, որ վերանայման օրվա դրությամբ գործող ՄՀՏ-ի (2,7%) և հաշվարկված ցուցանիշի տարբերությունը բացարձակ արժեքով կազմում է 0,5 տոկոսային կետ, ՄՀՏ-ի արժեքը, հավասարվելով ԱՄՆ դոլարով հիմնական ցուցանիշին, հաջորդ ժամանակահատվածի համար կկազմի 3,2%:

Հիմնական ցուցանիշ

ԱՄՆ դոլարով ՄՀՏ-ի հիմնական ցուցանիշը բացառապես ՀՀ բանկային համակարգի կողմից ԱՄՆ դոլարով ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներից 181 օրից մինչ 1 տարի ժամկետայնությամբ ներգրաված ավանդների միջին կշռված տոկոսադրույքն է՝ հաշվարկված որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին` կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ (օրինակ՝ 3,23 կհաշվարկվի իբրև 3,20, 3,48` իբրև 3,50, 3,65` իբրև 3,70):

Տոկոսադրույքների մասին տեղեկատվությունը հրապարակային է և մշտապես հասանելի է ՀՀ ԿԲ կայքում1: Տես «Առևտրային բանկերի կողմից տնտեսությունից ներգրավված ավանդների և տրամադրված վարկերի ծավալները և տոկոսադրույքները» հրապարակումը:

Հիմնական ցուցանիշը վերանայվում է Բանկի կողմից տարին երկու անգամ` փետրվարի 25-ին և օգոստոսի 25-ին (կամ դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը)` հիմք ընդունելով ՀՀ ԿԲ կողմից հրապարակված վերջին երկու ամիսների հասանելի տվյալները, սակայն ոչ ավել քան 6 ամիս և ավելի վաղեմություն ունեցող տվյալներ պարունակող հրապարակումները (ընդունելի ժամանակահատված): 6 ամիս և ավելի վաղեմության հրապարակումները համարվում են անհասանելի:

Ցուցանիշի բացատրագիր

Հիմնական ցուցանիշ. ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 26.02.2024թ․-ի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` «Առևտրային բանկերի կողմից տնտեսությունից ներգրավված ավանդների և տրամադրված վարկերի ծավալները և տոկոսադրույքները» հաշվետվության մեջ վերջին հասանելի տեղեկատվությունը 2023թ. դեկտեմբեր և 2024թ․ հունվար ամիսների համար է: Հաշվի առնելով, որ վերանայման ամսաթվի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` ՀՀ բանկային համակարգի կողմից ԱՄՆ դոլարով ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներից 181 օրից մինչ 1 տարի ժամկետայնությամբ ներգրաված ավանդների միջին կշռված տոկոսադրույքը 2023թ. դեկտեմբեր և 2024թ. հունվար ամիսների համար համապատասխանաբար կազմում 3,18% և 3,17%, հիմնական ցուցանիշը, հաշվարկված որպես հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին, կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, 26.02.2024թ.-ի դրությամբ կազմում է 3,2%:

Երկրորդային ցուցանիշ

ԱՄՆ դոլարով ՄՀՏ-ի հաշվարկման նպատակով երկրորդային ցուցանիշն օգտագործվում է միայն հիմնական ցուցանիշի անհասանելիության և հաջորդ ժամանակահատվածի համար հիմնական ցուցանիշի սահմանման անհնարինության պարագայում: Այդ պահից ՄՀՏ-ն սահմանվում է երկրորդային ցուցանիշի հիման վրա: Հերթական վերանայման ամսաթվին, հիմնական ցուցանիշի վերականգնման կամ վերստին հասանելի դառնալու դեպքում, ՄՀՏ-ը սահմանվում է հիմք ընդունելով հիմնական ցուցանիշը` անկախ երկրորդային ցուցանիշի հասանելիությունից:

ԱՄՆ դոլարով ՄՀՏ-ի երկրորդային ցուցանիշը բացառապես ՀՀ բանկային համակարգի կողմից ԱՄՆ դոլարով ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներից (բացառությամն միջբանկայն շուկայի) մինչև 1 տարի և 1 տարուց ավել ժամկետայնությամբ ներգրաված ժամկետային ավանդների միջին կշռված տոկոսադրույքների պարզ միջինն է՝ հաշվարկված որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին: Ցուցանիշը կլորացվում է ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ (օրինակ՝ 3,23 կհաշվարկվի իբրև 3,20, 3,48` իբրև 3,50, 3,65` իբրև 3,70):

Տոկոսադրույքների մասին տեղեկատվությունը հրապարակային է և մշտապես հասանելի է ՀՀ ԿԲ կայքում1: Տես «Առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների տոկոսադրույքներ (ամսական)» հրապարակումը:

 Ցուցանիշը վերանայվում է Բանկի կողմից տարին երկու անգամ` փետրվարի 25-ին և օգոստոսի 25-ին (կամ դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը)` հիմք ընդունելով ՀՀ ԿԲ կողմից հրապարակված վերջին երկու ամիսների հասանելի տվյալները, սակայն ոչ ավել քան 6 ամիս և ավելի վաղեմություն ունեցող տվյալներ պարունակող հրապարակումները (ընդունելի ժամանակահատված): 6 ամիս և ավելի վաղեմության հրապարակումները համարվում են անհասանելի: 

Ցուցանիշի բացատրագիր

Երկրորդային ցուցանիշ (կրում է տեղեկատվական բնույթ). ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 26.02.2024թ․-ի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` «Առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների տոկոսադրույքներ (ամսական)» հաշվետվության մեջ վերջին հասանելի տեղեկատվությունը 2023թ. դեկտեմբեր և 2024թ․ հունվար ամիսների համար է: Հաշվի առնելով, որ վերանայման ամսաթվի դրությամբ` ՀՀ բանկային համակարգի կողմից ԱՄՆ դոլարով ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներից մինչև 1 տարի և 1 տարուց ավել ժամկետայնությամբ ներգրաված ժամկետային ավանդների միջին կշռված տոկոսադրույքների պարզ միջինը 2023թ. դեկտեմբեր ամսվա համար 3.33% է` ((2,71% + 3,94%)/2), իսկ 2024թ․ հունվար ամսվա համար` 3.47%` ((2,90%+ 4.04%)/2), Բանկի երկրորդային ցուցանիշը, հաշվարկված որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին՝ կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, կազմում է 3,4%:

Ցուցանիշների անհասանելիություն

Ցուցանիշնեը համարվում են անհասանելի ստորև թվարկված հանգամանքների ի հայտ գալու պայմաններում`

  • հրապարակված տվյալների վաղեմությունը գերազանցում է Բանկի կողմից ընդունելի ժամանակահատվածը
  • դադարեցվում է տվյալ տոկոսադրույքի վերաբերյալ տվյալների հրապարակումը` համապատասխան արժույթի նկատմամբ
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում

Հիմնական և երկրորդային ցուցանիշների անհասանելիության պարագայում` ՄՀՏ-ն սահմանվում է Բանկի կողմից առաջարկված համանման այլ ցուցանիշի հիման վրա, բացառապես հիմք ընդունելով ՀՀ ԿԲ կամ օրենսդրությամբ սահմանված չափանիշները: 

Եվրոյով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք (ՄՀՏ)

Արժույթ ՄՀՏ
EUR 6.9%
Արժույթ EUR
ՄՀՏ 6.9%

Եվրոյով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի վերանայման ամսաթիվ՝ 26.02.2024թ.

Ուժի մեջ է` 22.04.2024թ.

Մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի բացատրագիր

26.02.2024թ. դրությամբ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հրապարակված €STR-ի ինդեքսի վերջին հասանելի վեց ամիսների` 24.08.2023թ.-ից մինչև 23.02.2024թ. հրապարակված ցուցանիշների միջին թվաբանականը` կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, կազմում է 3,9%, ուստի, հիմնական ցուցանիշը, հաշվարկված որպես վերջինիս և 3% ֆիքսված մարժայի հանրագումար, սահմանվում է 6,9%:

Հաշվի առնելով, որ վերանայման օրվա դրությամբ գործող ՄՀՏ-ի (6,1%) և հաշվարկված ցուցանիշի տարբերությունը բացարձակ արժեքով գերազանցում է 0,5 տոկոսային կետը, ՄՀՏ-ի արժեքը, հավասարվելով եվրոյով հիմնական ցուցանիշին, հաջորդ ժամանակահատվածի համար կկազմի 6,9%:

Հիմնական ցուցանիշ

Եվրոյով ՄՀՏ-ի հիմնական ցուցանիշը հաշվարկվում է որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին վեց ամիսների համար €STR ինդեքսի (Եվրագոտու կարճաժամկետ տոկոսադրույք) միջին արժեքի և 3% ֆիքսված մարժայի գումար՝ կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ (օրինակ՝ 0,23 կհաշվարկվի իբրև 0,20, 0,48` իբրև 0,50, 0,65` իբրև 0,70): 

Տոկոսադրույքների մասին տեղեկատվությունը հրապարակային է և մշտապես հասանելի է Եվրոպական կենտրոնական բանկ €STR կայքում1

Հիմնական ցուցանիշը վերանայվում է Բանկի կողմից տարին երկու անգամ` փետրվարի 25-ին և օգոստոսի 25-ին (կամ դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը)` հիմք ընդունելով Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հրապարակված վերջին վեց ամիսների հասանելի տվյալները, սակայն ոչ ավել, քան 6 ամսից ավելի վաղեմություն ունեցող տվյալներ պարունակող հրապարակումները (ընդունելի ժամանակահատված): 6 ամսից ավելի վաղեմության հրապարակումները համարվում են անհասանելի:

Ցուցանիշի բացատրագիր

Հիմնական ցուցանիշ: ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 26.02.2024թ․-ի դրությամբ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հրապարակված €STR-ի ինդեքսի վերջին հասանելի տեղեկատվությունը 23.02.2024թ․ դրությամբ է, ուստի ցուցանիշը սահմանվում է որպես 24.08.2023թ.-ից մինչև 23.02.2024թ․ ընկած ժամանակահատվածում հրապարակված ցուցանիշների միջին թվաբանական` 3,87%, կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, գումարած 3% ֆիքսված մարժա և 26.02.2024թ.-ի դրությամբ կազմում է 6,9%:

Երկրորդային ցուցանիշ

Եվրոյով ՄՀՏ-ի հաշվարկման նպատակով երկրորդային ցուցանիշն օգտագործվում է միայն հիմնական ցուցանիշի անհասանելիության և հաջորդ ժամանակահատվածի համար հիմնական ցուցանիշի սահմանման անհնարինության պարագայում: Այդ պահից ՄՀՏ-ն սահմանվում է երկրորդային ցուցանիշի հիման վրա: Հերթական վերանայման ամսաթվին, հիմնական ցուցանիշի վերականգնման կամ վերստին հասանելի դառնալու դեպքում, ՄՀՏ-ը սահմանվում է հիմք ընդունելով հիմնական ցուցանիշը` անկախ երկրորդային ցուցանիշի հասանելիությունից:

Եվրոյով ՄՀՏ-ի երկրորդային ցուցանիշը հաշվարկվում է որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին վեց ամիսների համար Եվրոպական կենտրոնական բանկի կողմից եվրոյով օվերնայթ գործարքների օրական դիտարկումների (Եվրոպական կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույք) միջին արժեքի2 և 3% ֆիքսված մարժայի գումար՝ կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ (օրինակ՝ 0,23 կհաշվարկվի իբրև 0,20, 0,48` իբրև 0,50, 0,65` իբրև 0,70):

Ցուցանիշը հրապարակային է և մշտապես հասանելի է Եվրոպական կենտրոնական բանկի կայքում հետևյալ հղմամբ՝ Key ECB interest rates (europa.eu)1:

Ցուցանիշը վերանայվում է Բանկի կողմից տարին երկու անգամ` փետրվարի 25-ին և օգոստոսի 25-ին (կամ դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը)` հիմք ընդունելով Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հրապարակված վերջին վեց ամիսների հասանելի տվյալները, սակայն ոչ ավել, քան 6 ամսից ավելի վաղեմություն ունեցող տվյալներ պարունակող հրապարակումները (ընդունելի ժամանակահատված): 6 ամսից ավելի վաղեմության հրապարակումները համարվում են անհասանելի:

Ցուցանիշի բացատրագիր

Երկրորդային ցուցանիշ (կրում է տեղեկատվական բնույթ): ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի դրությամբ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հրապարակված եվրոյով օվերնայթ գործարքների հիմնական տոկոսադրույքի հասանելի վերջին տեղեկատվությունը 25.02.2024թ.-ի դրությամբ է: Ուստի, 26.02.2024թ.-ի դրությամբ, ցուցանիշը սահմանվում է որպես 25.08.2023թ.-ից մինչև 25.02.2024թ. ընկած ժամանակահատվածում հրապարակված ցուցանիշների միջին թվաբանական՝ 3,96%, կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, գումարած 3% ֆիքսված մարժա և 26.02.2024թ.-ի դրությամբ կազմում է 7,0%:

Ցուցանիշների անհասանելիություն

Ցուցանիշնեը համարվում են անհասանելի ստորև թվարկված հանգամանքների ի հայտ գալու պայմաններում`

  • հրապարակված տվյալների վաղեմությունը գերազանցում է Բանկի կողմից ընդունելի ժամանակահատվածը
  • դադարեցվում է տվյալ տոկոսադրույքի վերաբերյալ տվյալների հրապարակումը` համապատասխան արժույթի նկատմամբ
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում

Հիմնական և երկրորդային ցուցանիշների անհասանելիության պարագայում` ՄՀՏ-ն սահմանվում է Բանկի կողմից առաջարկված համանման այլ ցուցանիշի հիման վրա, բացառապես հիմք ընդունելով ՀՀ ԿԲ կամ օրենսդրությամբ սահմանված չափանիշները: 

Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք (ՄՀՏ)

Արժույթ ՄՀՏ
GBP 8.2%
Արժույթ GBP
ՄՀՏ 8.2%

Բրիտանական ֆունտով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի վերանայման ամսաթիվ ՝ 26.02.2024թ․

Ուժի մեջ է՝ 22.04.2024թ.

Մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի բացատրագիր

26.02.2024թ․-ի դրությամբ Անգլիայի բանկի կողմից հրապարակված SONIA ինդեքսի վերջին հասանելի վեց ամիսների` 23.08.2023–23.02.2024թթ. հրապարակված ցուցանիշների միջին թվաբանականը` կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ 5,2% է։ Հիմնական ցուցանիշը, հաշվարկված որպես վերջինիս և 3% ֆիքսված մարժայի հանրագումար կազմում է 8,2%:

Հաշվի առնելով, որ վերանայման օրվա դրությամբ գործող ՄՀՏ-ի (7,5%) և հաշվարկված ցուցանիշի տարբերությունը բացարձակ արժեքով գերազանցում 0,5 տոկոսային կետը, վերանայման արդյունքում ՄՀՏ-ի արժեքը, հավասարվելով Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգով հիմնական ցուցանիշին, հաջորդ ժամանակահատվածի համար կկազմի 8,2%:

Հիմնական ցուցանիշ

Բրիտանական ֆունտով ՄՀՏ-ի հիմնական ցուցանիշը հաշվարկվում է որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին վեց ամիսների համար SONIA ինդեքսի (բրիտանական ֆունտով օվերնայթ գործարքների միջին ինդեքս) միջին արժեքի և 3% ֆիքսված մարժայի գումար՝ կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ (օրինակ՝ 0,23 կհաշվարկվի իբրև 0,20, 0,48` իբրև 0,50, 0,65` իբրև 0,70):

Տոկոսադրույքների մասին տեղեկատվությունը հրապարակային է և մշտապես հասանելի է Անգլիայի բանկի SONIA
կայքում ըստ համապատասխան ամսաթվերի
1 :

 Ցուցանիշը վերանայվում է Բանկի կողմից տարին երկու անգամ` փետրվարի 25-ին և օգոստոսի 25-ին (կամ դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը)` հիմք ընդունելով Անգլիայի բանկի կողմից հրապարակված վերջին վեց ամիսների հասանելի տվյալները, սակայն ոչ ավել, քան 6 ամսից ավելի վաղեմություն ունեցող տվյալներ պարունակող հրապարակումները (ընդունելի ժամանակահատված): 6 ամսից ավելի վաղեմության հրապարակումները համարվում են անհասանելի:

Ցուցանիշի բացատրագիր

Հիմնական ցուցանիշ. ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 26.02.2024թ.-ի դրությամբ Անգլիայի բանկի կողմից հրապարակված SONIA ինդեքսի վերջին հասանելի տեղեկատվությունը 23.02.2024թ.-ի դրությամբ է, ուստի 26.02.2024թ.-ի դրությամբ ցուցանիշը սահմանվում է որպես 23.08.2023–23.02.2024թթ. հրապարակված ցուցանիշների միջին թվաբանական` 5,19%, կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, գումարած 3% ֆիքսված մարժա` կազմելով 8,2%:

Երկրորդային ցուցանիշ

Բրիտանական ֆունտով ՄՀՏ-ի հաշվարկման նպատակով երկրորդային ցուցանիշն օգտագործվում է միայն հիմնական ցուցանիշի անհասանելիության և հաջորդ ժամանակահատվածի համար հիմնական ցուցանիշի սահմանման անհնարինության պարագայում: Այդ պահից ՄՀՏ-ն սահմանվում է երկրորդային ցուցանիշի հիման վրա: Հերթական վերանայման ամսաթվին, հիմնական ցուցանիշի վերականգնման կամ վերստին հասանելի դառնալու դեպքում, ՄՀՏ-ը սահմանվում է հիմք ընդունելով հիմնական ցուցանիշը` անկախ երկրորդային ցուցանիշի հասանելիությունից:

Բրիտանական ֆունտով ՄՀՏ-ի երկրորդային ցուցանիշը հաշվարկվում է որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին վեց ամիսների համար Անգլիայի բանկի հիմնական տոկոսադրույքի միջին արժեքի և 3% ֆիքսված մարժայի գումար՝ կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ (օրինակ՝ 0,23 կհաշվարկվի իբրև 0,20, 0,48` իբրև 0,50, 0,65` իբրև 0,70):

Տոկոսադրույքների մասին տեղեկատվությունը հրապարակային է և մշտապես հասանելի է Անգլիայի բանկ Հաշվարկային տոկոսադրույք
կայքում
1:

 Ցուցանիշը վերանայվում է Բանկի կողմից տարին երկու անգամ` փետրվարի 25-ին և օգոստոսի 25-ին (կամ դրանց հաջորդող առաջին աշխատանքային օրը)` հիմք ընդունելով Անգլիայի բանկի կողմից հրապարակված վերջին վեց ամիսների հասանելի տվյալները, սակայն ոչ ավել, քան 6 ամսից ավելի վաղեմություն ունեցող տվյալներ պարունակող հրապարակումները (ընդունելի ժամանակահատված): 6 ամսից ավելի վաղեմության հրապարակումները համարվում են անհասանելի:

Ցուցանիշի բացատրագիր

Երկրորդային ցուցանիշ (կրում է տեղեկատվական բնույթ). ՄՀՏ-ի դիտարկման ժամանականահատվածում` 25.08.2023թ. մինչև 26.02.2024թ., Անգլիայի բանկի հիմնական տոկոսադրույքը կազմել է 5,25%, ուստի երկրորդային ցուցանիշը հաշվարկված որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին վեց ամիսների օրական դիտարկումների պարզ միջին, կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, գումարած 3% ֆիքսված մարժա` 26.02.2024թ.-ի դրությամբ կազմում է 8,3%:

Ցուցանիշների անհասանելիություն

Ցուցանիշնեը համարվում են անհասանելի ստորև թվարկված հանգամանքների ի հայտ գալու պայմաններում`

  • հրապարակված տվյալների վաղեմությունը գերազանցում է Բանկի կողմից ընդունելի ժամանակահատվածը
  • դադարեցվում է տվյալ տոկոսադրույքի վերաբերյալ տվյալների հրապարակումը` համապատասխան արժույթի նկատմամբ
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում

Հիմնական և երկրորդային ցուցանիշների անհասանելիության պարագայում` ՄՀՏ-ն սահմանվում է Բանկի կողմից առաջարկված համանման այլ ցուցանիշի հիման վրա, բացառապես հիմք ընդունելով ՀՀ ԿԲ կամ օրենսդրությամբ սահմանված չափանիշները: 

1 Նշված ինտերնետային հղման փոփոխությունը որևէ ազդեցություն կամ հետևանք չի կարող ունենալ ցուցանիշի հաշվարկման կարգի վրա:

2 Հաշվի առնելով, որ Եվրոպական կենտրոնական բանկը դադարեցրել է EONIA ինդեքսի հրապարակումը, Բանկը 25.02.2022 թ.-ից այն փոխարինում է Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հրապարակվող եվրոյով օվերնայթ գործարքների հիմնական տոկոսադրույքով:

Վերջին թարմացման ամսաթիվը` 22.04.24, 03:42

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։