Հիմնական բովանդակության սկիզբ

Կարևոր տեղեկատվություն 2018 թ. մայիսի 1-ից ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության մասին (Արխիվ)

Հարգելի Հաճախորդ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ) 27.03.2018թ.-ին վերանայել և նվազեցրել է Բանկի ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքը 0.5%-ային (կես տոկոսային) կետով: Վերանայման արդյունքում փոփոխվել են Բանկի կողմից փոփոխվող տոկոսադրույքով տրամադրված ծառայությունների տոկոսադրույքները`

  • ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի գործող փոփոխվող տոկոսադրույքը նվազեցվել է 0.5%-ով (կես տոկոսային կետով)
  • ԱՄՆ դոլարով ներգրավված կուտակային ժամկետային ավանդների գործող տոկոսադրույքը նվազեցվել է 0.5%-ով (կես տոկոսային կետով):

Այս կապակցությամբ խնդրում ենք ի նկատի ունենալ, որ եթե Դուք ցանկանում եք Ձեր ԱՄՆ դոլարով կուտակային ժամկետային ավանդի գործող պայմանագիրը դադարեցնել մինչև 2018թ.-ի ապրիլի 30-ը ներառյալ, ապա մենք ամբողջությամբ կվճարենք դադարեցման պահի դրությամբ կուտակված տոկոսագումարները` նվազեցնելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը: 

Անհատ հաճախորդներին տրամադրված հիփոթեքային/անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի գծով Բանկի հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության արդյունքում վարկի տարեկան անվանական փոփոխված տոկոսադրույքների վերաբերյալ տեղեկատվությունը, անհատական թերթիկը և մարման նոր ժամանակացույցը հաճախորդներին կտրամադրվի լրացուցիչ՝ հաճախորդի պահանջով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:


Բանկի փոփոխված հաշվարկային տոկոսադրույքն/դրույքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի մայիսի 1-ից:

Եթե հարցեր ունեք, խնդրում ենք զանգահարել մեզ +374 60 655 000 հեռախոսահամարով կամ այցելել մեր ցանկացած մասնաճյուղ:

 

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

Հարգանքով`

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան

Վերջին թարմացման ամսաթիվը` 16.02.23, 16:01

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։