Հիմնական բովանդակության սկիզբ

Գերկապի (Hyperlink) հաստատման վերաբերյալ քաղաքականությունը

Գերկապի հաստատում Էյչ-Էս-Բի-Սի խմբից դուրս այլ ինտերնետային կայքերի հետ

Կարող են հանդիպել դեպքեր, երբ կայքից օգտվելու ժամանակ Էյչ-Էս-Բի-Սի-ն տրամադրում է հղում/գերկապ այլ ինտերնետային կայքերի հետ, որոնց միջոցով դուք մուտք եք գործում երրորդ անձանց ինտերնետային կայքեր, որոնք որևէ կապ չունեն Էյչ-Էս-Բի-Սի-ի հետ: Դրանք ընդգրկվել են մեր կայքի մեջ օգտագործողների հարմարավետության և զուտ տեղեկատվական նպատակներով: Մենք, հնարավորության սահմանններում, կփորձենք ընտրել վստահելի կայքեր և տեղեկատվության աղբյուրներ, ձեր հարմարավետության համար:

 

Այնուհանդերձ, Էյչ-Էս-ԲԻ-Սի Խմբից դուրս այլ ինտերնետային կայքերի արված հղումները/գերկապը նպատակ չունի որևէ կերպ առաջարկել, հավանություն տալ, երաշխավորել կամ ներկայացնել այդ կայքերում զետեղված որևէ երրորդ անձանց կամ նրանց կողմից մատուցվող ծառայությունները, կամ չի ենթադրում որևէ համագործակցություն այդ երրորդ անձանց հետ` եթե այլ բան հայտարարված չէ Էյչ-Էս-Բի-Սի-ի կողմից:

 

Մենք որևէ կերպ պատասխանատվություն չենք կրում արտաքին ինտերնետային կայքերում պարունակվող տեղեկությունների բովանդակության համար: Մեր կողմից հղում արված կայքերի օգտագործման ամբողջ ռիսկը կրում եք դուք ինքներդ, և Էյչ-Էս-Բի-Սի-ն որևէ պատասխանատվություն չի կրում ձեր կողմից նման կայքերի օգտագործման հետևանքով կրած վնասների համար: Էյչ-Էս-Բի-Սի-ն չի հանդիսանում ձեր և վերոհիշյալ արտաքին ինտերնետային կայքը տրամադրողի հետ կնքված որևէ պայմանագրի կողմ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա բացահայտորեն նշված կամ համաձայնեցված է Էյչ-Էս-Բի-Սի-ի կողմից:

 

Ներլցնելի համակարգչային ծրագրեր պարունակող ինտերնետային կայքերին հղումները միայն ձեր հարմարավետության նպատակներով են արվում, և այս դեպքերում նույնպես մենք որևէ պատասխանատվություն չենք կրում տվյալ ծրագրերը ներլցնելու հետ կապված որևէ խնդիրների կամ դժվարությունների համար կամ դրանից առաջացած որևէ հետևանքների համար: Խնդրում ենք հիշել, որ ինտերնետից արտագրված որևէ ծրագրի օգտագործման համար կարող է պահանջվել լիցենզային պայմանագիր, և ձեր կողմից նման պայմանագրի պահանջների չպահպանումը կարող է հանգեցնել համապատասխան ծրագիրը տրամադրած կազմակերպության հեղինակային իրավունքների խախտմանը, որի համար մենք որևէ պատասխանատվություն չենք կրում:

 

Խնդրում ենք նաև հիշել, որ երբ որ սեղմում եք համապատասխան հղման կոճակը և դուրս եք գալիս Էյչ-էս-Բի-Սի-ի կայքից, ապա ձեզ վրա տարածվում են տվյալ ինտերնետային կայքի, որին այցելել եք, գաղտնիության սկզբունքներն ու պայմանները:

Գերկապի հաստատում էյչ-էս-բի-սի խմբի այլ ընկերութունների ինտերնետային կայքերի հետ

Մեր ինտերենտային կայքում ձեր հարմարավետությունն ապահովելու նպատակով դուք նաև կարող եք գտնել հղումներ Էյչ-Էս-Բի-Սի Խմբի այլ ինտենետային կայքերի: Այդ կայքերում առաջարկվող ծառայությունները կարող են տարածվել և վերաբերվել միայն տվյալ տարածքում, օրենսդրական դաշտում գտնվող կամ ապրող անձանց վրա: Բացի այդ, նման ինտերնետային կայքերում պարունակվող տեղեկությունների բովանդակությունը կարող է նախատեսված չլինել այն անձանց համար, որոնք գտնվում կամ ապրում են այնպիսի օրենսդրական դաշտում, որտեղ նման տեղեկությունների տրամադրումը սահմանափակված է: Էյչ-Էս-Բի-Սի Խմբի տարբեր օգտագործելուց առաջ դուք պետք է ուշադիր կարդաք համապատասխան ինտերնետային կայքին վերաբերող պայմանները:

Արտաքին ինտերնետային կայքերից էյչ-էս-բի-սի խմբի ինտերնետային կայքերին արված գերկապեր

Երրորդ անձանց ինտերնետային էջերից Էյչ-Էս-Բի-Սի-ի ինտերնետային էջի հետ ցանկացած տիպի գերկապ հաստատելուց առաջ դուք պետք է անպայման ստանաք Էյչ-Էս-Բի-Սի-ի գրավոր թույլտվությունը: Էյչ-էս-Բի-Սի-ն իր հայեցողությամբ կարող է տրամադրել կամ մերժել նման թույլտվության տրամադրումը: Սովորաբար մենք համաձայնություն ենք տալիս, որ հղում արվի ուղղակի մեր անվանը կամ ինտերնետային հասցեին: Միայն բացառիկ դեպքերում է թույլատրվում հղում կատարել` օգտագործելով մեր ապրանքանշանները, տարբերանշանները, որի համար կարող է գանձվել համապատասխան վճար` Էյչ-Էս-Բի-Սի-ի կողմից սահմանված կարգով:

 

Էյչ-Էս-Բի-Սի-ն պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց իներնետային էջերից Էյչ-Էս-Բի-Սի-ի ցանկացած ինտերնետային էջի հետ գերկապի հաստատման համար: Որևէ նման գերկապ չի հանդիսանում և չպետք է մեկնաբանվի, որպես Էյչ-Էս-Բի-Սի-ի կողմից համապատասխան երրորդ անձանց հետ համագործակցություն կամ նրանց կայքերի հավանություն Էյչ-Էս-Բի-Սի-ի կողմից: Մեր ինտերնետային էջին արված որևէ հղում/գերկապ պետք է ձեզ ուղղակիրոեն կապի միայն մեր կայքի տնային կամ առաջին էջի հետ:

 

Էյչ-Էս-Բի-Սի Խումբը պատասխանատվություն չի կրում նման հղման/գերկապի օգտագործման հետ կապված կամ դրա հետևանքով առաջացած ձեր կամ որևէ երրորդ անձի կողմից կրած վնասների կամ կորուստների համար: Ապրանքանշանների և հեղինակային իրավունքի վերաբերյալ հետագա տեղեկությունների համար ծանոթացե´ք մեր Պայմանների հետ: Էյչ-Էս-Բի-Սի-ն իրավասու է ցանկացած ժամանակ իր հայեցողությամբ չեղյալ համարել Էյչ-Էս-Բի-Սի-ի ինտերնետային էջի հետ տեքստային կամ ցանկացած այլ տիպի գերկապ հաստատելու նախկինում տրված ցանկացած թույլտվություն և պահանջել վերացնել հաստատված գերկապը:

Թարմացվել է` 08.07.21, 04:33

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։