Հիմնական բովանդակության սկիզբ

MasterCard® SecureCode™՝ ապահով առցանց վճարումներ և գնումներ

MasterCard® SecureCode™-ը մշակվել է MasterCard® ընկերության կողմից՝ որպես համակարգ, որն ավելի անվտանգ է դարձնում Ձեր գնումներն ու վճարումներն ինտերնետի միջոցով: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ ՄաստերՔարտ քարտատերերը ինտերնետով գնումներ և վճարումներ կատարելիս պետք է հաստատեն իրենց գործարքը SMS հաղորդագրության միջոցով ստացված ծածկագրով (կիրառելի չէ ԱրՔա համակարգում գրանցված վիրտուալ քարտով կատարված գործարքների համար):

Ինչ է իրենից ներկայացնում MasterCard® SecureCode™ համակարգը

SecureCode™-ը համակարգը հասանելի է միայն այն քարտերի համար, որոնք թողարկված են MasterCard® SecureCode™-ին անդամակցող բանկի կողմից: Քարտատերը պետք է գրանցված լինի SMS ծանուցումների ծառայությանը քարտը թողարկող բանկում: Ի հավելումն, ինտերնետային կայքը, որի միջոցով կատարվում է գործարքը, նույնպես պետք է գրանցված լինի MasterCard® SecureCode™ համակարգում: Այն կայքերը, որոնք գրանցված են նշված համակարգում, իրենց վճարման էջում ունեն MasterCard® SecureCode™ ապրանքանիշը, այսինքն` նախքան Ձեր քարտի համարը և այլ մանրամասները մուտք անելը, Դուք տեղեկացված կլինեք կայքի անվտանգության մակարդակի վերաբերյալ:

Այսպիսով, անվտանգության այս համակարգին մասնակցում են -«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ բոլոր այն քարտատերերը, ովքեր գրանցված են SMS ծանուցումների ծառայությանը: Եթե Դուք հանդիսանում եք Բանկի ՄաստերՔարտ քարտատեր, կատարում եք գնումներ և վճարումներ ինտերնետում, սակայն գրանցված չեք SMS ծանուցումների ծառայությանը, Դուք չեք կարող կատարել վճարում MasterCard® SecureCode™ համակարգ ունեցող կայքերում: Գրանցվելու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ: Գրանցումն անվճար է և տևում է մի քանի րոպե:

Ինչպես է աշխատում MasterCard® SecureCode™-ը

MasterCard®SecureCode™-ի աշխատանքի սկզբունքը հետևյալն է. ինտերնետային կայքում Ձեր Էյչ-Էս-Բի-Սի Բանկի ՄաստերՔարտ քարտով առցանց վճարում կատարելիս, անհրաժեշտ է մուտքագրել Ձեր քարտի պահանջվող տվյալները, որից հետո համակարգը Ձեզ կուղղորդի դեպի նոր էջ, որտեղ նշված կլինի Ձեր բջջային հեռախոսահամարը, որին պետք է ուղարկվի գործարքի հաստատման ծածկագիրը: Հաստատելով հեռախոսահամարը՝ Դուք կստանաք ծածկագիրը և կմուտքագրեք այն պահանջվող դաշտում: Վավեր ծածկագիր մուտքագրելու դեպքում գործարքը կկատարվի: Սխալ ծածկագիր մուտքագրելու դեպքում գործարքը կմերժվի:

Եթե Դուք գրանցված չեք SMS ծանուցումների ծառայությանը, ապա Ձեր Էյչ-Էս-Բի-Սի Բանկի ՄաստերՔարտ քարտի համար SecureCode™-ը հասանելի չի լինի, և հետևաբար այն կայքերը որոնք գրանցված են MasterCard® SecureCode™ համակարգով չեն կարողանա սպասարկել Ձեր քարտերը:

Եթե դեռ գրանցված չեք SMS ծանուցման ծառայությանը, հորդորում ենք Ձեզ մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ և գրանցվել:

Հաճախակի տրվող հարցեր

Թարմացվել է` 24.06.21, 09:20

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։