Հիմնական բովանդակության սկիզբ

Նոր և ժամանակակից Անհպում Mastercard ©

Սովորական գնումներ` անսովոր արագությամբ

Վճարումներ կատարելու վրա Դուք օրական ծախսում եք մոտ 5 րոպե: Տարեկան ստացվում է ավելի քան 30 ժամ: Խնայեք Ձեր ժամանակը և իրականացրեք առօրյա գնումներ մեր նոր Անհպում քարտերի միջոցով:

Պարզապես մոտեցրեք Ձեր Անհպում HSBC Mastercard-ը POS տերմինալին և կատարեք վճարումներ: Հայաստանում մինչև 20,000 ՀՀ դրամ գործարքներն իրականացվում են առանց PIN-ը մուտքագրելու անհրաժեշտության1, իսկ արտասահմանում առանց PIN գործարք կատարելիս կգործի տվյալ երկրում
սահմանված առավելագույն սահմանաչափը:

Ավելի խոշոր գումարների անհպում գործարքը վավերականացնելու համար անհրաժեշտ է մուտքագրել Ձեր PIN-ը:

Այն պարզ է, արագ և ապահով

Ավելին, կատարելով վճարումներ Ձեր Անհպում Mastercard©-ի միջոցով` Դուք կստանաք գրավիչ զեղչեր Հայաստանում և ամբողջ աշխարհում: Կարող եք ծանոթանալ մեր զեղչերին և հատուկ առաջարկներին www.hsbc.am/credit-cards/discounts կայքում:

Հաճախ տրվող հարցեր

Քարտի աջակցության կենտրոնի թեժ գիծ

Տեղական զանգեր`                                                                 +374 60 655 505

Միջազգային զանգեր`                                                            +1 636 722 71 11

ԱրՔա հեռասպասարկման կենտրոն`                                    +374 10 592 222

Զեղծարարության դեպքում թեժ գիծ`                                     +374 60 655 100
                                                                       (աշխատանքային օրերին ժամը` 9.00-18.00)

Երեք պարզ քայլ

Ստուգեք Ձեր գնումների գումարը
տերմինալի էկրանին:

Աննշան դիպչեք Ձեր Անհպում
Mastercard©-ով տերմինալի «անհպում» տարբերանշանով հատվածին:

Կհնչի ձայնային ազդանշան, և
կմիանան լուսային ցուցիչները:
Ձեր վճարումը կատարված է:

1Երբեմն համակարգը կարող է PIN պահանջել նաև նշված սահմանաչափից ցածր գործարքների դեպքում` համոզվելու, որ Դուք իրական քարտատերն եք: 

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 18.08.21, 10:02

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։