Հիմնական բովանդակության սկիզբ

Նոր ծառայություն Էյչ-Էս-Բի-Սի քարտերի համար` անհատական ծածկագրի (PIN) փոփոխության հնարավորություն բանկոմատների միջոցով

Հարգելի Հաճախորդ,

Սույնով տեղեկացնում ենք, որ սկսած 02/03/2016թ.-ից` Դուք կարող եք փոփոխել Ձեր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) կողմից տրամադրված կրեդիտ /վճարային (Մաստեր Քարտ և ԱրՔա) քարտերի անվտանգության ծածկագրերը (այսուհետ՝ PIN) բանկոմատի միջոցով:

Ձեր քարտի PIN-ը փոփոխելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը.

  1. Մուտք արեք Ձեր քարտը Բանկի բանկոմատի մեջ: Մուտքագրեք Ձեր քարտի ներկայիս PIN-ը: Վավեր PIN մուտքագրելուց հետո Դուք կուղղորդվեք հիմնական մենյուն պարունակող էջ:
  2. Հիմնական մենյուի էջում ընտրեք «Անվտանգության ծածկագրի փոփոխում» ծառայությունը: Մուտքագրեք նոր PIN-ը և սեղմեք «Enter» կոճակը:
  3. Հաջորդ էջում Ձեզանից կպահանջվի կրկին մուտքագրել նոր PIN-ը, որից հետո համակարգը կիրականացնի նոր PIN-ի նույնականացումը: Եթե մուտքագրված երկու PIN-երը համընկնեն, ապա Դուք կուղղորդվեք վերջնական էջ, որտեղ Ձեզանից կպահանջվի մուտքագրել Ձեր քարտի ներկայիս PIN-ը, որից հետո PIN-ի փոփոխությունը կկատարվի:

Կարևոր տեղեկատվություն

  • Ձեր կրեդիտ/վճարային քարտի PIN-ը պետք է պարունակի 4 նիշ:
  • Անվտանգության նկատառումներից ելնելով և զեղծարարություններից պաշտպանվելու համար խուսափեք կրկնվող նիշերի (օրինակ` 2222, 1111 և այլն),հաջորդական նիշերի (օրինակ` 1234, 6543) կամ հեշտ կռահելի անձնական տվյալներ (օրինակ` ծննդյան տարեթիվ, հեռախոսահամար) օգտագործելուց:

Հուսով ենք այս նոր ծառայությունը Ձեր ամենօրյա բանկային գործարքները կդարձնի առավել հարմարավետ:

Եթե Դուք ունեք հարցեր կամ Ձեր քարտի PIN-ը փոփոխելու համար աջակցության կարիք ունեք, խնդրում ենք այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարեք մեր Հեռախոսային կենտրոն` +374 60 655000 հեռախոսահամարով:

Թարմացվել է` 15.02.21, 07:15

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։