Հիմնական բովանդակության սկիզբ

Բանկի հաշվարկային տոկոսադրույք

Բանկի հաշվարկային տոկոսադրույք (Արխիվ)

  • ՀՀ դրամ՝ 9,50%
  • ԱՄՆ դոլար՝ 9,25%
  • Եվրո՝ 8,00%

ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույք (փոփոխության չի ենթարկվել)

ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքը հավասար է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված Վերաֆինանսավորման (Ռեպո) տոկոսադրույքին գումարած ֆիքսված մարժա: Ռեպո տոկոսադրույքը մշտապես հրապարակվում է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային էջում` www.cba.am.

Բանկի կողմից ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքի վերջին վերանայման օրվանից սկսած Ռեպո տոկոսադրույքի 200 բազիսային կետով (2 տոկոսային կետով) տատանման (բարձրացման կամ նվազման) դեպքում Բանկն իրավունք ունի փոփոխել ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքը: Ռեպո տոկոսադրույքին գումարվող ֆիքսված մարժան կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել Բանկի հայեցողությամբ` տեղական կամ միջազգային շուկայի փոփոխությունները արտացոլելու նպատակով:

ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույքի վերջին վերանայման օրը` 24 հոկտեմբերի, 2017թ.:

Ուժի մեջ է` 01 դեկտեմբերի, 2017թ.-ից:

ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույք (փոփոխվել է)

ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքը հավասար է ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվի (ԱՄՆ կենտրոնական բանկի) կողմից սահմանվող տոկոսադրույքին գումարած ֆիքսված մարժա: Ֆեդերալ Ռեզերվի տոկոսադրույքը մշտապես հրապարակվում է Ֆեդերալ Ռեզերվի ինտերնետային էջում`

http://www.federalreserve.gov/fomc/fundsrate.htm

Բանկի կողմից ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքի վերջին վերանայման օրվանից սկսած` ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվի տոկոսադրույքի 200 բազիսային կետով (2 տոկոսային կետով) տատանման (բարձրացման կամ նվազման) դեպքում, Բանկն իրավունք ունի փոփոխել ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքը: ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվի տոկոսադրույքին գումարվող ֆիքսված մարժան կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել Բանկի հայեցողությամբ` տեղական կամ միջազգային շուկայի փոփոխությունները արտացոլելու նպատակով:

ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքի վերջին վերանայման օրը` 27 մարտի, 2018թ.

Ուժի մեջ է` 01 մայիսի, 2018թ.:

Բացատրագիր ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքի փոփոխության վերաբերյալ

2018թ.-ի մարտի 27-ին «HSBC Բանկ Հայաստանը» շուկայի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում որոշել է վերանայել և նվազեցնել ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույքը 50 բազիսային կետով` 9,75%-ի փոխարեն այն սահմանելով 9,25% (որն ուժի մեջ է մտել 2018թ. մայիսի 1-ից): Որոշման համար հիմք են հանդիսացել հետևյալ գործոնները`

  • ՀՀ շուկայում ԱՄՆ դոլարով տոկոսադրույքների նվազման միտումը` հիմնականում պայմանավորված ԱՄՆ դոլարի զանգվածի էական ավելացումով:
  • ՀՀ կենտրոնական բանկի կողմից արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման դրույքաչափի նվազումը (20%-ից 18%) և այդ մակարդակում կայունացումը:
  • Միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից ՀՀ-ի համար տրված արտարժույթով և ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշների կանխատեսման փոփոխությունը «կայունից» դեպի «դրական», որն ըստ սպասումների հանգեցնում է վարկային ծախսերի նվազեցմանը:

Եվրոյով հաշվարկային տոկոսադրույք (փոփոխության չի ենթարկվել)

Եվրոյով հաշվարկային տոկոսադրույքը հավասար է Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքին գումարած ֆիքսված մարժա: Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը մշտապես հրապարակվում է Եվրոպական կենտրոնական բանկի ինտերնետային էջում`

http://www.ecb.europa.eu/stats/monetary/rates/html/index.en.html

Բանկի կողմից եվրոյով հաշվարկային տոկոսադրույքի վերջին վերանայման օրվանից սկսած Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքի 200 բազիսային (2 տոկոսային կետով) կետով տատանման (բարձրացման կամ նվազման) դեպքում Բանկն իրավունք ունի փոփոխել Եվրոյով հաշվարկային տոկոսադրույքը: Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքին գումարվող ֆիքսված մարժան կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել Բանկի հայեցողությամբ` տեղական կամ միջազգային շուկայի փոփոխություններն արտացոլելու նպատակով:

Եվրոյով հաշվարկային տոկոսադրույքի վերջին վերանայման օրը` 18 մարտի, 2015թ. 

Ուժի մեջ է` 02 մայիսի, 2015թ.:

Արդյունքում Բանկի հաշվարկային տոկոսադրույքի տարրերն ունեն հետևյալ մեծությունները`

  • ՀՀ դրամով հաշվարկային տոկոսադրույք  - 9,50%, որտեղ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վերաֆինանսավորման (Ռեպո) տոկոսադրույքը ընդունվում է 6,00%, իսկ ֆիքսված մարժան` 3,50%,
  • ԱՄՆ դոլարով հաշվարկային տոկոսադրույք  - 9,25%, որտեղ ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվի (ԱՄՆ կենտրոնական բանկի) կողմից սահմանվող տոկոսադրույքը ընդունվում է 1,50%, իսկ ֆիքսված մարժան` 7,75%,
  • Եվրոյով հաշվարկային տոկոսադրույք  - 8,00%, որտեղ Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը ընդունվում է 0,05%, իսկ ֆիքսված մարժան` 7,95%:

Նշում. Այս էջի հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանությունների առկայության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը:

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։