Հիմնական բովանդակության սկիզբ

Նշում Անհատական թերթիկի վերաբերյալ

ՆԱԽՔԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ»  ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/05-Ի:

Մինչև կրեդիտավորման պայմանագրի կնքումը Դուք հնարավորություն ունեք ծանոթանալու կրեդիտի էական պայմաններին և, ցանկության դեպքում, համեմատելու այլ կրեդիտավորողների կողմից առաջարկվող կրեդիտի էական պայմանների հետ։

Էական պայմանների անհատական թերթիկով սահմանվում է տվյալ կրեդիտի գծով հաճախորդի համար կիրառելի՝ կրեդիտի էական պայմանները, սակագները, սպառողի իրավունքն ու պարտավորությունները և ժամանակին չկատարելու դեպքում բացասական հետևանքները:

Անհատական թերթիկը ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալ տեղեկատվությամբ՝

  • Կրեդիտի տեսակը
  • Կրեդիտի գումարը
  • Կրեդիտի արժույթը
  • Կրեդիտի տրամադրման ժամկետը
  • Կրեդիտի անվանական տարեկան տոկոսադրույքը
  • Կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքը
  • Կրեդիտի հետ կապված վճարները
  • Մարումների հաճախականությունը
  • Կանխավճարը
  • Վարկը և տոկոսագումարները չվճարելու դեպքում կիրառվող տույժերն ու տուգանքները

 

Եթե սպառողի պարտավորությունների կատարումն ապահովված է գրավով և (կամ) երաշխավորությամբ, ապա ապահովվածության մասում ներկայացվում է.

  • Գրավի տեսակը
  • Նշում երաշխավորի մասին
  • Եվ այլ պայմաններ

 

Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ անհատական թերթիկի և կրեդիտավորման, հիպոտեկային կրեդիտավորման պայմանագրերի միջև հնարավոր է տարբերություններ լինեն` պայմանավորված մարման ժամանակացույցի և (կամ) փոխարժեքի փոփոխությամբ:

Անհատական թերթիկը չի փոխարինում և չի հանդիսանում կրեդիտավորման պայմանագրի մաս, և սպառողը պետք է առաջնորդվի պայմանագրով:

Անհատական թերթիկի պայմանները գործում են կրեդիտային հայտի դրական որոշման վերաբերյալ  Ձեզ, որպես սպառող, տեղեկացնելուց հետո 10 աշխատանքային օր: Այն դեպքում, երբ սպառողը (երաշխավորը) ցանկանում է անմիջապես ստորագրել Անհատական թերթիկը, ապա Բանկը բավարար ժամանակ է ընձեռում սպառողին (երաշխավորին), որպեսզի մանրամասն կարդա Անհատական թերթիկը: Եթե սպառողը ստորագրված թերթիկը Բանկին ներկայացնում է սահմանված ժամկետից ուշ, ապա Բանկը իր ներքին իրավական ակտերի համաձայն ինքն է որոշում ընդունել թերթիկը և կնքել կրեդիտավորման, հիպոտեկային կրեդիտավորման պայմանագիրը այդ պայմաններով, թե ոչ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՔ ԶՐԿՎԵԼ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ։

ՈՒՇԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ ԵՎ ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ ՓԲԸ՝ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՕՐՎԱՆԻՑ ԵՐԵՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ՈՐԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՎ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՄԵԿ ԱՅԼ ՎԱՐԿԻ ԴԻՄԵԼԻՍ։ ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ:

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։