Հիմնական բովանդակության սկիզբ

Մանրածախ Հաշվարկային Տոկոսադրույքների Փոփոխություն

Հարգելի՛ Հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ ս.թ. փետրվարի 26-ին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ) վերանայել է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգով մանրածախ հաշվարկային տոկոսադրույքները (ՄՀՏ), ինչի արդյունքում ՀՀ դրամով ՄՀՏ-ն մնացել է անփոփոխ, իսկ ԱՄՆ դոլարով, եվրոյով և Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգով ՄՀՏ-ը բարձրացել են համապատասխանաբար 0,5 , 0,8 և 0,7 տոկոսային կետով:

ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք (ՄՀՏ)
Արժույթ

ՄՀՏ

ՀՀ դրամ

9,0%

ՀՀ դրամով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք (ՄՀՏ)
Արժույթ

ՀՀ դրամ

ՄՀՏ

9,0%

ՀՀ դրամով ՄՀՏ-ի վերանայման ամսաթիվ՝ 26.02.2024
Ուժի մեջ է՝ 12.03.2020
 

Մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի բացատրագիր

26.02.2024թ.-ի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` ՀՀ բանկային համակարգի կողմից ՀՀ դրամով ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներից 181 օրից մինչ 1 տարի ժամկետայնությամբ ներգրաված ավանդների միջին կշռված տոկոսադրույքը 2023թ․ դեկտեմբեր և 2024թ․ հունվար ամիսների համար կազմում է 9,1%, ուստի հիմնական ցուցանիշը՝ հաշվարկված որպես հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին, 26.02.2024թ.-ի դրությամբ կազմում է 9,1%:

Հաշվի առնելով, որ վերանայման օրվա դրությամբ գործող ՄՀՏ-ի (9%) և հաշվարկված ցուցանիշի տարբերությունը բացարձակ արժեքով չի գերազանցում 0,5 տոկոսային կետը, վերանայման արդյունքում ՄՀՏ-ի արժեքը հաջորդ ժամանակահատվածի համար մնում է անփոփոխ` կազմելով 9%:
 

Ցուցանիշի բացատրագիր

Հիմնական ցուցանիշ: ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 26.02.2024թ․ դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` «Առևտրային բանկերի կողմից տնտեսությունից ներգրավված ավանդների և տրամադրված վարկերի ծավալները և տոկոսադրույքները» հաշվետվության մեջ վերջին հասանելի տեղեկատվությունը 2023թ. դեկտեմբեր և 2024թ. հունվար ամիսների համար է: Հաշվի առնելով, որ վերանայման ամսաթվի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` ՀՀ բանկային համակարգի կողմից ՀՀ դրամով ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներից 181 օրից մինչ 1 տարի ժամկետայնությամբ ներգրաված ավանդների միջին կշռված տոկոսադրույքը վերոնշյալ ամիսների համար համապատասխանաբար կազմում է 9,10% և 9,11%, հիմնական ցուցանիշը, հաշվարկված որպես հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին` կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, 26.02.2024թ. դրությամբ կազմում է 9,1%:
 

Ցուցանիշի բացատրագիր

Երկրորդային ցուցանիշ (կրում է տեղեկատվական բնույթ): ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 26.02.2024թ․ դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` «Առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների տոկոսադրույքներ (ամսական)» հաշվետվության մեջ վերջին հասանելի տեղեկատվությունը 2023թ. դեկտեմբեր և 2024թ․ հունվար ամիսների համար է: Հաշվի առնելով, որ վերանայման ամսաթվի դրությամբ ՀՀ բանկային համակարգի կողմից ՀՀ դրամով ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներից մինչև 1 տարի և 1 տարուց ավել ժամկետայնությամբ ներգրաված ժամկետային ավանդների միջին կշռված տոկոսադրույքների պարզ միջինը 2023թ. դեկտեմբեր ամսվա համար 9,01% է ((8,16% + 9,86%)/2), իսկ 2024թ․ հունվար ամսվա համար` 8,95% ((8,05% + 9,85%)/2), երկրորդային ցուցանիշը, հաշվարկված որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին` կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, 26.02.2024թ. դրությամբ կազմում է 9,0%:

 

ԱՄՆ դոլարով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք (ՄՀՏ)

Արժույթ

ՄՀՏ

USD

3,2%

ԱՄՆ դոլարով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք (ՄՀՏ)

Արժույթ

USD

ՄՀՏ

3,2%

ԱՄՆ դոլարով ՄՀՏ-ի վերանայման ամսաթիվ՝ 26.02.2024

Ուժի մեջ է՝ 22.04.2024:

 

Մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի բացատրագիր

26.02.2024թ.-ի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` ՀՀ բանկային համակարգի կողմից ԱՄՆ դոլարով ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներից 181 օրից մինչ 1 տարի ժամկետայնությամբ ներգրաված ավանդների միջին կշռված տոկոսադրույքը 2023թ. դեկտեմբեր և 2024թ․ հունվար ամիսների համար կազմում է 3,2%, հիմնական ցուցանիշը, հաշվարկված որպես հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին, հավասար է 3,2%:

Հաշվի առնելով, որ վերանայման օրվա դրությամբ գործող ՄՀՏ-ի (2,7%) և հաշվարկված ցուցանիշի տարբերությունը բացարձակ արժեքով գերազանցում է 0,5 տոկոսային կետը, ՄՀՏ-ի արժեքը, հավասարվելով ԱՄՆ դոլարով հիմնական ցուցանիշին, հաջորդ ժամանակահատվածի համար կկազմի 3,2%: 

 

Ցուցանիշի բացատրագիր

Հիմնական ցուցանիշ. ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 26.02.2024թ․-ի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` «Առևտրային բանկերի կողմից տնտեսությունից ներգրավված ավանդների և տրամադրված վարկերի ծավալները և տոկոսադրույքները» հաշվետվության մեջ վերջին հասանելի տեղեկատվությունը 2023թ. դեկտեմբեր և 2024թ․ հունվար ամիսների համար է: Հաշվի առնելով, որ վերանայման ամսաթվի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` ՀՀ բանկային համակարգի կողմից ԱՄՆ դոլարով ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներից 181 օրից մինչ 1 տարի ժամկետայնությամբ ներգրաված ավանդների միջին կշռված տոկոսադրույքը 2023թ. դեկտեմբեր և 2024թ. հունվար ամիսների համար համապատասխանաբար կազմում 3,18% և 3,17%, հիմնական ցուցանիշը, հաշվարկված որպես հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին, կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, 26.02.2024թ.-ի դրությամբ կազմում է 3,2%:
 

Ցուցանիշի բացատրագիր

Երկրորդային ցուցանիշ (կրում է տեղեկատվական բնույթ). ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 26.02.2024թ․-ի դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված` «Առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների տոկոսադրույքներ (ամսական)» հաշվետվության մեջ վերջին հասանելի տեղեկատվությունը 2023թ. դեկտեմբեր և 2024թ․ հունվար ամիսների համար է: Հաշվի առնելով, որ վերանայման ամսաթվի դրությամբ` ՀՀ բանկային համակարգի կողմից ԱՄՆ դոլարով ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներից մինչև 1 տարի և 1 տարուց ավել ժամկետայնությամբ ներգրաված ժամկետային ավանդների միջին կշռված տոկոսադրույքների պարզ միջինը 2023թ. դեկտեմբեր ամսվա համար 3.33% է` ((2,71% + 3,94%)/2), իսկ 2024թ․ հունվար ամսվա համար` 3.47%` ((2,90%+ 4.04%)/2), Բանկի երկրորդային ցուցանիշը, հաշվարկված որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին երկու ամիսների դիտարկումների պարզ միջին՝ կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, կազմում է 3,4%:

Եվրոյով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք (ՄՀՏ)

Արժույթ

ՄՀՏ

EUR

6,9%

Եվրոյով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք (ՄՀՏ)

Արժույթ

EUR

ՄՀՏ

6,9%

Եվրոյով ՄՀՏ-ի վերանայման ամսաթիվ՝ 26.02.2024թ.

Ուժի մեջ է` 22.04.2024թ.

 

Մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի բացատրագիր

26.02.2024թ. դրությամբ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հրապարակված €STR-ի ինդեքսի վերջին հասանելի վեց ամիսների` 24.08.2023թ.-ից մինչև 23.02.2024թ. հրապարակված ցուցանիշների միջին թվաբանականը` կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, կազմում է 3,9%, ուստի, հիմնական ցուցանիշը, հաշվարկված որպես վերջինիս և 3% ֆիքսված մարժայի հանրագումար, սահմանվում է 6,9%:

Հաշվի առնելով, որ վերանայման օրվա դրությամբ գործող ՄՀՏ-ի (6,1%) և հաշվարկված ցուցանիշի տարբերությունը բացարձակ արժեքով գերազանցում է 0,5 տոկոսային կետը, ՄՀՏ-ի արժեքը, հավասարվելով եվրոյով հիմնական ցուցանիշին, հաջորդ ժամանակահատվածի համար կկազմի 6,9%:
 

Ցուցանիշի բացատրագիր

Հիմնական ցուցանիշ: ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 26.02.2024թ․-ի դրությամբ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հրապարակված €STR-ի ինդեքսի վերջին հասանելի տեղեկատվությունը 23.02.2024թ․ դրությամբ է, ուստի ցուցանիշը սահմանվում է որպես 24.08.2023թ.-ից մինչև 23.02.2024թ․ ընկած ժամանակահատվածում հրապարակված ցուցանիշների միջին թվաբանական` 3,87%, կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, գումարած 3% ֆիքսված մարժա և 26.02.2024թ.-ի դրությամբ կազմում է 6,9%:
 

Ցուցանիշի բացատրագիր

Երկրորդային ցուցանիշ (կրում է տեղեկատվական բնույթ): ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի դրությամբ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից հրապարակված եվրոյով օվերնայթ գործարքների հիմնական տոկոսադրույքի հասանելի վերջին տեղեկատվությունը 25.02.2024թ.-ի դրությամբ է: Ուստի, 26.02.2024թ.-ի դրությամբ, ցուցանիշը սահմանվում է որպես 25.08.2023թ.-ից մինչև 25.02.2024թ. ընկած ժամանակահատվածում հրապարակված ցուցանիշների միջին թվաբանական՝ 3,96%, կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, գումարած 3% ֆիքսված մարժա և 26.02.2024թ.-ի դրությամբ կազմում է 7,0%:

Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք (ՄՀՏ)

Արժույթ

ՄՀՏ

GBP

8,2%

Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգով մանրածախ հաշվարկային տոկոսադրույք (ՄՀՏ)

Արժույթ

GBP

ՄՀՏ

8,2%

Բրիտանական ֆունտով ՄՀՏ-ի վերանայման ամսաթիվ ՝ 26.02.2024թ․

Ուժի մեջ է՝ 22.04.2024թ.

 

Մանրածախ հաշվարկային տոկոսադրույքի բացատրագիր

26.02.2024թ․-ի դրությամբ Անգլիայի բանկի կողմից հրապարակված SONIA ինդեքսի վերջին հասանելի վեց ամիսների` 23.08.2023–23.02.2024թթ. հրապարակված ցուցանիշների միջին թվաբանականը` կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ 5,2% է։ Հիմնական ցուցանիշը, հաշվարկված որպես վերջինիս և 3% ֆիքսված մարժայի հանրագումար կազմում է 8,2%:

Հաշվի առնելով, որ վերանայման օրվա դրությամբ գործող ՄՀՏ-ի (7,5%) և հաշվարկված ցուցանիշի տարբերությունը բացարձակ արժեքով գերազանցում 0,5 տոկոսային կետը, վերանայման արդյունքում ՄՀՏ-ի արժեքը, հավասարվելով Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգով հիմնական ցուցանիշին, հաջորդ ժամանակահատվածի համար կկազմի 8,2%:

 

Ցուցանիշի բացատրագիր

Հիմնական ցուցանիշ. ՄՀՏ-ի վերանայման ամսաթվի՝ 26.02.2024թ.-ի դրությամբ Անգլիայի բանկի կողմից հրապարակված SONIA ինդեքսի վերջին հասանելի տեղեկատվությունը 23.02.2024թ.-ի դրությամբ է, ուստի 26.02.2024թ.-ի դրությամբ ցուցանիշը սահմանվում է որպես 23.08.2023–23.02.2024թթ. հրապարակված ցուցանիշների միջին թվաբանական` 5,19%, կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, գումարած 3% ֆիքսված մարժա` կազմելով 8,2%:

 

Ցուցանիշի բացատրագիր

Երկրորդային ցուցանիշ (կրում է տեղեկատվական բնույթ). ՄՀՏ-ի դիտարկման ժամանականահատվածում` 25.08.2023թ. մինչև 26.02.2024թ., Անգլիայի բանկի հիմնական տոկոսադրույքը կազմել է 5,25%, ուստի երկրորդային ցուցանիշը հաշվարկված որպես վերանայման օրվա դրությամբ հասանելի վերջին վեց ամիսների օրական դիտարկումների պարզ միջին, կլորացված ստորակետից հետո 1 տասնորդական նիշի ճշտությամբ, գումարած 3% ֆիքսված մարժա` 26.02.2024թ.-ի դրությամբ կազմում է 8,3%:

Հարգանքով՝

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։