Հիմնական բովանդակության սկիզբ

Վերանայված Հիմնական Պայմաններ


Հարգելի՛ Հաճախորդ, 

Մենք վերանայել ենք Հաճախորդների բանկային հաշիվների սպասարկման, բանկային ավանդների տրամադրման, էլեկտրոնային բանկային ծառայությունների և բանկային այլ ծառայությունների մատուցման (ֆիզիկական անձանց, այդ թվում անհատ ձեռնարկատերերի համար) Հիմնական պայմանները (այսուհետ` Հիմնական պայմաններ):  

Վերանայված Հիմնական պայմանները կարգավորում են Բանկի և Հաճախորդների միջև հարաբերությունները և մասնավորապես վերաբերում են՝

  • բանկային հաշիվների սպասարկման և վարման պայմաններին  
  • չեկերով և այլ ֆինանսական գործիքներով իրականացվող գործառնություններին
  • բանկային հաշիվներով կրիպտոարժույթներով իրականացվող գործառնությունների վերաբերյալ Բանկի սկզբունքներին և քաղաքականությանը
  • Ավանդների ներդրման/վերաներդրման/համալրման և ավանդային պայմանագրի գործողության ընթացքում Բանկի և ավանդատուի համար սահմանված նոր կարգավորումներին: 

 

Մանրամասներին ծանոթացեք կից Հիմնական պայմանների Բանկային հաշիվ և Բանկային ավանդ բաժիններում:

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել մեր Հեռախոսային բանկային կենտրոն +374 60 655 000 հեռախոսահամարով, որն աշխատում է շուրջօրյա կամ այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ: 

 

Փոփոխություններն ուժի մեջ են մտնում 2019թ. դեկտեմբերի 2-ից:

 

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։