Հիմնական բովանդակության սկիզբ

Նոր HSBC Հայաստան մոբայլ բանկ հավելված  

Հավելվածի փոփոխությունների համառոտ նկարագրություն

Սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ շուտով Ձեր ուշադրությանը կներկայացնենք նոր, օգտագործման համար ավելի պարզ և հաճախորդին առավել հարմարեցված HSBC Հայաստան մոբայլ բանկ հավելվածը։

Մենք հաշվի ենք առել Ձեր կարծիքը և իրականացրել ենք հետևյալ բարելավումները՝

  • Մուտք գործելու պարզեցված գործընթաց
    Մուտք գործելու գործընթացն այժմ առավել արագ և հեշտ է, միևնույն ժամանակ նույնքան ապահով, որքան նախկինում էր։ Այժմ Դուք մուտք եք գործում նոր հավելված ընդամենը մեկ PIN կոդի միջոցով՝ նախապես այն ստեղծելով։
  • Նոր տեսք և դասավորվածություն
    Ներկայացնում ենք հաճախորդին հարմարեցված պարզեցված դիզայն․ հիմնական գործառույթների հարմար խմբավորում, որը թույլ է տալիս Ձեզ հեշտությամբ գտնել անհրաժեշտ գործառույթի տեսակը։
  • Կենսաչափական նույնականացում Android սարքերի վրա
    Այժմ Դուք կարող եք մուտք գործել հավելված Android Touch ID նույնականացման միջոցով` ի հավելումն նախկինում առկա iOS Touch ID և iOS Face iD նույնականացման տարբերակների։

Պարզապես ներբեռնեք նոր հավելվածը Apple App Store կամ Google Play™ հարթակներից՝ որոնման դաշտում մուտքագրելով «HSBC Armenia», գործարկեք հավելվածը և հետևեք էկրանին հայտնվող հրահանգներին այն կարգավորելու համար։

Մանրամասների համար խնդրում ենք ծանոթանալ թարմացված Մոբայլ բանկ հավելվածի վերաբերյալ հաճախ տրվող հարցերին։          

Հույս ունենք` Ձեզ դուր կգան կատարված բարելավումները և Դուք հաճախ կօգտագործեք մեր հավելվածը Ձեր iPhone®, iPad® և Android TM սարքերի միջոցով։

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։