Հիմնական բովանդակության սկիզբ

Ինտերնետային բանկային ծառայության միջոցով փոխանցում և վճարում կատարելու նոր եղանակներն արդեն ճանապարհին են

Հարգելի´ Հաճախորդ,

Ինչպես տեղյակ եք, մենք իրականացնում ենք հետաքրքիր բարելավումներ HSBC Ինտերնետային բանկային համակարգում։

Մենք արդեն պարզեցրել ենք մուտք գործելու գործընթացը և դարձրել այն դյուրին։ Այս փուլում Ձեզ ենք ներկայացնում ծառայության միջոցով փոխանցումների և վճարումների կատարման եղանակներին վերաբերող բարելավումները, մասնավորապես՝

  • Գործարքների ընտրման էջի նոր դիզայն

    Դուք կարող եք ընտրել ուղարկող հաշիվը և գործարքի տեսակն անմիջապես գործարքների ընտրման          էջում, քանզի գործարքների բոլոր տեսակները տեղակայված են նույն էջում

  • Կրեդիտ քարտի վճարման պարզեցված եղանակ

    Լրացուցիչ «Ավելացնել շահառու» քայլն այլևս անհրաժեշտ չէ, Դուք ավելացնում եք կրեդիտ քարտն              ամիջապես կրեդիտ քարտին վճարում իրականացնելիս

  • Հիշված փոխանցման/վճարման ստեղծում

    Գործարքի կատարման ընթացքում նշում կատարելով համապատասխան դաշտի առջև Ձեր                          փոխանցման/վճարման հանձնարարականն ավտոմատ կերպով պահպանվում է

 

Հաճախորդների գործարքների սպասարկումը նոր համակարգ տեղափոխելու գործընթացը կկատարվի փուլ առ փուլ։ Այդ իսկ պատճառով առաջիկա շաբաթների ընթացքում մենք կապի մեջ կլինենք Ձեզ հետ էլեկտրոնային փոստի միջոցով՝ հաստատելու, որ Ինտերնետային Բանկային ծառայությամբ փոխանցման/վճարման եղանակի փոփոխությունն արդեն հասանելի է Ձեր հաշիվների համար։

Հույս ունենք Ձեզ դուր կգան կատարված բարելավումները։

Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար։

Հարգանքով՝

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։