Հիմնական բովանդակության սկիզբ

Վարկի վճարման հետաձգում

Եթե ձեզ անհրաժեշտ է վարկի վճարման հետաձգում, մի՛ անհանգստացեք: Մենք կարող ենք օգնել:

Մենք հասկանում ենք, որ COVID-19-ից տուժած հաճախորդները կարող են դժվարանալ առաջիկա ամիսներին մարել իրենց վարկերը: Այս դժվար ժամանակահատվածում ձեզ օգնելու համար մենք ձեռնարկել ենք հետևյալ միջոցառումները:

  • մենք չենք կիրառի տույժեր, եթե 2020 թ. մարտի 13-ից մայիսի 31-ը ներառյալ ժամանակահատվածում չկարողանաք մարել վարկը ժամանակին՝ համաձայն ձեր վարկային պայմանագրի
  • 2020 թվականի մարտի 13-ից մայիսի 31-ը ներառյալ ժամանակահատվածում չվճարված վարկային պարտավորությունները մենք չենք դիտարկի որպես «ժամկետանց»: Ձեր վարկունակությունը չի տուժի, քանի որ մենք չենք փոխանցի ձեր ժամկետանց վճարումների մասին տվյալները ՀՀ ԿԲ վարկային ռեգիստրին և ԱՔՌԱ վարկային բյուրոյին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ սա չի տարածվում 2020 թ. մարտի 13-ի դրությամբ արդեն իսկ ավելի քան 30 օր ժամկետանց վճարումների վրա
  • մենք պատրաստ ենք օգնել ֆինանսապես խոցելի հաճախորդներին՝ տրամադրելով նրանց վարկային արձակուրդ: Սա կհետաձգի ձեր վարկի մարման ժամանակացույցով սահմանված մայր գումարի և տոկոսի վճարումները և, անհրաժեշտության դեպքում, կերկարաձգի վարկի ժամկետը

Հաճախ տրվող հարցեր

Հնարավոր է՝ ձեզ մոտ հարցեր ծագեն մեր կողմից ձեռնարկված այս միջոցառումների վերաբերյալ: Մենք պատասխանել ենք ձեզ ամենաշատը հուզող մի քանի հարցերին:

Ե՞րբ կարող եք դիմել վարկային արձակուրդ ստանալու համար:​

Դուք կարող եք դիմել վարկային արձակուրդ ստանալու համար, եթե ֆինանսական դժվարությունների եք բախվում, կամ ձեր եկամուտը ժամանակավորապես կրճատվել է ստեղծված իրավիճակի պատճառով, կամ չեք կարողանում ժամանակին մարել ձեր վարկերը:

Մենք կդիտարկենք ձեր հայցը և, հնարավոր է, կարողանանք ձեզ տրամադրել հետևյալ տարբերակները:

Ապահովված վարկերի համար մենք կարող ենք՝

  • հետաձգել ձեր վարկի մարման ժամանակացույցով սահմանված մայր գումարի և տոկոսի վճարումները 3-6 ամսով՝ բաշխելով այդ վճարումների գումարը վարկի մնացած ժամկետի վրա
  • հետաձգել ձեր վարկի մարման ժամանակացույցով սահմանված միայն մայր գումարի վճարումները 3-12 ամսով՝ բաշխելով այդ վճարումների գումարը վարկի մնացած ժամկետի վրա: Տոկոսները կմարվեն ձեր վարկի սովորական մարման ժամանակացույցի համաձայն

Չապահովված վարկերի համար մենք կարող ենք՝

  • հետաձգել ձեր վարկի մարման ժամանակացույցով սահմանված մայր գումարի և տոկոսի վճարումները 3 ամսով՝ բաշխելով այդ վճարումների գումարը վարկի մնացած ժամկետի վրա կամ երկարաձգել վարկի մարման ժամկետը համամասնորեն՝ չգերազանցելով վարկային արձակուրդի տևողությունը
  • հետաձգել ձեր վարկի մարման ժամանակացույցով սահմանված միայն մայր գումարի վճարումները 3-6 ամսով՝ բաշխելով այդ վճարումների գումարը վարկի մնացած ժամկետի վրա կամ երկարաձգել վարկի մարման ժամկետը համամասնորեն՝ չգերազանցելով վարկային արձակուրդի տևողությունը: Տոկոսները կմարվեն ձեր վարկի սովորական մարման ժամանակացույցի համաձայն

Խնդրում ենք նկատի ունենալ. վարկային արձակուրդը չպետք է շփոթել տոկոսների վճարման կասեցման, սառեցման կամ կոնցեսիայի հետ: Ձեր վարկի մարման ժամանակացույցով սահմանված տոկոսի բոլոր վճարումները կհաշվարկվեն և կհաշվեգրվեն վարկային արձակուրդի ընթացքում:

Երբվանի՞ց կարելի է ներկայացնել վարկի վճարման հետաձգման հայցը:

Այսօրվանից սկսած մինչև 2020 թվականի մայիսի 31-ը ներառյալ մենք կարող ենք տրամադրել վարկի վճարման հետաձգում ՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, եթե դուք չեք ակնկալում, որ ձեր ֆինանսական դրությունը զգալիորեն կվատթարանա: Օրինակ, կարող եք հետաձգման դիմում ներկայացնել, եթե տնից չեք կարողանում այցելել ձեր տեղական մասնաճյուղ կամ բանկ, կամ եթե ակնկալում եք, որ ձեր կանոնավոր դրամական հոսքերը կհետաձգվեն:

Հետաձգման ընթացքում չվճարված վարկային պարտավորությունները մենք չենք դիտարկի որպես «ժամկետանց»: Մենք չենք տուգանի ձեզ դրա համար և չենք գրանցի վարկային ռեգիստրներում:

Ինչպիսի՞ մոտեցում կցուցաբերի HSBC-ն վարկային միջոցների նկատմամբ վարկի վճարման հետաձգման ընթացքում:

Եթե դեռ չեք դիմել վարկային արձակուրդ ստանալու համար և վարկի մարման ամսաթվին վարկի սպասարկման ձեր հաշվին բավականաչափ գումար կա, ապա մենք այն կգանձենք ավտոմատ կերպով:

Դա արվում է, որպեսզի մենք չհաշվեգրենք լրացուցիչ տոկոսներ այն հաճախորդներին, ովքեր մտադիր են վճարել՝ ըստ իրենց սովորական վարկի մարման ժամանակացույցի:

Բայց եթե մտադիր եք հետաձգման դիմում ներկայացնել, կարող եք գումարը փոխանցել HSBC-ի ձեր մյուս հաշիվներին կամ կանխիկացնել այն:

Ինչպիսի՞ մոտեցում կցուցաբերի HSBC-ն վարկային քարտերի և օվերդրաֆտի նկատմամբ վարկի վճարման հետաձգման ընթացքում:

Եթե ձեր վարկային քարտի կամ օվերդրաֆտի քաղվածքը տրվել է մինչև 2020 թվականի մարտի 30-ը, ապա նվազագույն գումարը, որ պետք է վճարեք և դրա մարման ժամկետը, ներառված կլինեն ձեր քաղվածքում: Վճարումը կատարելուց հետո ոչ մի նվազագույն պարտադիր վճար չի կիրառվի մինչև 2020 թվականի մայիսի 31-ը, երբ կավարտվի հետաձգման ժամկետը: Վճարման ենթակա գումարը չի ավելացվի օգտագործված գումարի 10%-ի չափով, եթե չկատարեք վճարումը հետաձգման ժամանակահատվածում:

Եթե ձեր հետագա վարկային քարտի կամ օվերդրաֆտի քաղվածքը տրվել է 2020 թվականի մարտի 30-ից հետո, ապա նվազագույն գումարը, որ պետք է վճարեք, ներառված չի լինի ձեր քաղվածքում մինչև 2020 թվականի մայիսի 31-ը:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք կասեցնում ենք նաև մարումների ավտոմատ գանձման հրահանգները մինչև 2020 թվականի մայիսի 31-ը: Այս ժամանակահատվածում ձեզ առաջարկվում է վճարումներ կատարել առցանց, բջջային կամ հեռախոսային տարբերակով, միջբանկային փոխանցումների, վճարային տերմինալների կամ բանկոմատների միջոցով: Այդ կերպ դուք կարող եք խուսափել լրացուցիչ վճարներից` վարկային քարտեր կամ օվերդրաֆտներ օգտագործելու համար: Անհրաժեշտության դեպքում կարող եք նաև այցելել ձեր տեղական մասնաճյուղ աջակցության համար:

Որպես հիշեցում՝ ձեր մյուս վավեր մարումների ավտոմատ գանձման և վճարման հանձնարարականների հրահանգները կշարունակեն մնալ, ինչպես նախկինում էր: Խնդրում ենք մեզ հայց ներկայացնել, եթե ցանկանում եք չեղարկել դրանք:

Կարևոր թարմացումներ

  • վարկի վճարման հետաձգման ժամկետն ավարտվում է 2020 թվականի հունիսի 1-ին: Դա նշանակում է, որ դուք պետք է մարեք չմարված պարտքը և հաշվեգրված տոկոսները մինչև 2020 թվականի մայիսի 31-ը:
  • մենք կվերսկսենք տուգանել ուշացած մարումները և կհայտնենք ժամկետանց պարտավորությունների մասին ՀՀ ԿԲ վարկային ռեգիստրին և ԱՔՌԱ վարկային բյուրոյին 2020 թվականի հունիսի 1-ից սկսած:

Խորհուրդ է տրվում ժամանակին կատարել վճարումները՝ ըստ վարկի սովորական մարման ժամանակացույցի՝ պարտքերի կուտակումից խուսափելու համար:

Ինչպե՞ս կարող եմ դիմել վարկի վճարման հետաձգման համար:

Մենք ձգտում ենք ձեզ հնարավորինս լավ ծառայություն մատուցել՝ անկախ իրավիճակից:

Վարկի վճարման հետաձգման վերաբերյալ ավելին իմանալու կամ դրան դիմելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝

  • ապահով հաղորդագրություն ուղարկելով ինտերնետային բանկային ծառայության միջոցով
  • էլեկտրոնային նամակ ուղարկելով հետևյալ հասցեին՝ hsbc.armenia@hsbc.com
  • զանգահարելով մեզ +374 (60) 655 000

Եթե չեք կարողանում կապ հաստատել մեզ հետ ապահով հաղորդագրության, էլփոստի կամ հեռախոսի միջոցով, խնդրում ենք այցելել ձեր տեղական մասնաճյուղ։

Այս իրավիճակում մենք կշարունակենք ձեզ ուղարկել քաղվածքներ և ծանուցումներ՝ համաձայն տեղական բանկային կանոնակարգերի և մեր ներքին քաղաքականության:

Վերջին թարմացման ամսաթիվը՝ 08.07.21, 06:08

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։