Հիմնական բովանդակության սկիզբ

Զեղծարարությունից խուսափում

Իմացեք, թե ինչպես կարող եք ապահով մնալ առցանց և պաշտպանվել զեղծարարություններից:

Մեր նպատակն է մշտապես ապահովել Ձեր գումարների անվտանգությունը մեզ մոտ: Մենք ցանկանում ենք իրազեկել Ձեզ այն տարբեր մեթոդների մասին, որոնց միջոցով որոշ հանցագործներ կարող են փորձել գողանալ Ձեր գումարները:

Ձեր գումարները պաշտպանելու համար խորհուրդ ենք տալիս հետևել ստորև նշված անվտանգության նկատառումներին:

Եղեք զգոն

  • Զգուշացեք պատահական զանգերից, էլեկտրոնային և տեքստային հաղորդագրություններից (Viber, WhatsApp., Telegram, և այլն), հատկապես եթե Ձեզ խնդրում են տրամադրել անձնական տեղեկություններ կամ հաստատել անձնական տվյալները, Ինտերնետային ծառայության օգտագործողի անունը կամ անվտանգության հարցերը, ինչպիսիք են գաղտնաբառերը, Կրեդիտ կամ վճարային քարտերի ԱԾ-երը, 3D secure համակարգի գաղնաբառերը և այլն:
  • Զգուշացեք այնպիսի հրահանգներից, որտեղ պահանջվում է պատասխանել, լրացնել ինչ-որ ձևաթուղթ, նամակին կից փաստաթուղթ կամ մտնել հղումով, որպեսզի հաստատեք Ձեր հաշիվը:

Ինչպես պաշտպանվել

  • Զգուշացեք կեղծ կայքէջերից: Հանցագործները կարող են հեշտորեն նմանակել պաշտոնական կայքերը: Ստուգեք կայքէջի URL հասցեն: Այն, հնարավոր է, շատ նման լինի իրականին, կամ կարող է պարունակել ծանոթ բառ:
  • Ստուգեք, որ հղումը սկսվի 'https'-ով: Ինտերնետային էջի ձախ կողմում պետք է նաև լինի արգելափակման պատկերակ, ինչը ցույց է տալիս, որ Դուք գտնվում եք անվտանգ միջավայրում:
  • Զգուշացեք տարօրինակ կամ անսովոր թվացող էլեկտրոնային նամակներից, նույնիսկ եթե դրանք գալիս են վստահելի աղբյուրից: Դա կարող է նշանակել, որ ուղարկողի էլփոստի հաշիվը կոտրվել է և օգտագործվում է տեղեկություններ կորզող էլեկտրոնային նամակներ ուղարկելու համար: Դուք կարող եք անմիջական կապ հաստատել ուղարկողի հետ հաղորդակցման այլ միջոցներով, որպեսզի պարզեք՝ արդյոք էլեկտրոնային նամակն օրինական է:
  • Մի՛ ներբեռնեք կամ բացեք ներդիրներ, որոնց ուղարկողին չեք ճանաչում: Դրանք կարող են պարունակել վնասակար ծրագրեր, որոնք նախատեսված են ձեր սարքը լրտեսելու համար:
  • Մի՛ տրամադրեք անձնական տեղեկություն՝ ներառյալ վճարային քարտի տվյալները որևէ մեկին, կամ ի պատասխան որևէ էլեկտրոնային հաղորդագրության, որը, թվում է թե ծառայության իրական մատակարարից է: Հիշե՛ք,մենք երբեք չենք հարցնի Ձեր ԱԾ-ը, գաղտնաբառը, CVV կոդը, օնլայն բանկային ծառայության տվյալները կամ գործարքների կոդերը: Ինչպես նաև մենք երբեք չենք խնդրի Ձեզ տեղափոխել Ձեր միջոցները այլ հաշիվների:
  • Մշտապես թարմացրեք Ձեր բրաուզերը, քանի որ վերջինս լրացուցիչ անվտանգություն է ապահովում կեղծ կայքերից: Ապահովեք նաև ծրագրերի թարմացվածությունը, քանի որ վիրուսների ներթափանցումը թարմացված ծրագրեր ավելի դժվար է:
  • Սոցիալական կայքերում գուշացեք կեղծ նվիրատվություններից կամ չափից դուրս էժան ապրանքներից, քանի որ դրանք գնորդին խաբելու միջոց են վճարելու մի ապրանքի համար, որը երբեք չեն ստանա կամ կստանան գովազդվող ապրանքի շատ էժան տարբերակը: Հավանական է, որ կայքէջը գողանա Ձեր քարտի տվյալները հետագայում օգտագործելու համար:
  • Ուշադիր ստուգեք Ձեր վճարային քարտի կամ հաշվի քաղվածքները և վստահ եղեք, որ Ձեզնից ճիշտ գումար է գանձվել և իրական գործարքի արդյունքում որևէ այլ չճանաչված գործարք չի իրականացվել:

Անմիջապես կապնվեք մեզ հետ, եթե կարծում եք, որ զեղծարարության կամ խաբեության զոհ եք դարձել:

Հիշեցնում ենք նաև, որ մեր կայքէջում մշտապես կարող եք գտնել Քարտերի օգտագործման անվտանգության կանոնները, որոնք պարբերաբար թարմացվում են և նպատակ ունեն բարձրացնելու հաճախորդների մոտ տեղեկացվածության մակարդակը:

Հրապարակվել է` 31.05.22, 07:12

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։