Վարկը կարող է մարվել հետևյալ եղանակներից որևէ մեկով.
- Վարկի մայր գումարը մարվում է հավասար ամսական վճարումներով, իսկ հաշվեգրված տոկոսագումարը նվազում է մայր գումարի մարմանը զուգընթաց: Այսպիսով, վարկի մարման ողջ ժամանակահատվածում ընդհանուր ամսական վճարումները նվազում են:
- Վճարման ենթակա վարկի հիմնական գումարը և հաշվեգրված տոկոսները մարվում են հավասարաչափ ամսական վճարումների (անուիտետային) սկզբունքով` վարկի մարման ողջ ժամանակահատվածի ընթացքում փոփոխվում են և' վարկի մայր գումարի գծով վճարումները, և' հաշվեգրված տոկոսների գումարները, սակայն վարկի գծով ամսական ընդհանուր վճարումների մեծությունը մնում է հաստատուն:
Նշում՝ Հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են մարման ամսական` վարկի մայր գումարի ամսական վճարների հետ միաժամանակ:
Եթե վարկատուի նկատմամբ ունեք չմարված պարտավորություն, ապա Ձեր կողմից պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ`
- Տուժանք
- Տոկոսագումարներ
- Մայր գումար
Այս էջի հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանությունների առկայության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը:
Վերջին թարմացման ամսաթիվը՝ 16/01/2019 12:00