Կարևոր ծանուցում

Հարգելի՛ Հաճախորդ,

 

Հաշվի առնելով, որ կորոնավիրուսի /COVID-19/ տարածման հետևանքով ստեղծված իրավիճակում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի /այսուհետ՝ Բանկ/ որոշ անհատ հաճախորդներ կարող են խնդիրներ ունենալ պարտավորությունները պայմանագրերով սահմանված կարգով կատարելու կապակցությամբ և նպատակ ունենալով աջակցել հաճախորդներին հնարավոր ֆինանսական դժվարությունների հաղթահարման հարցում` Բանկը որոշել է՝

 

            ա/ 2020 թ.-ի մարտի 13-ից մինչև մայիսի 31-ը  ներառյալ պարտավորության պայմանագրով սահմանված ժամանակացույցով վճարումներ չկատարելու դեպքում չկիրառել պայմանագրով սահմանված տուժանքները (տուգանքները, տույժերը և  տուգանային տոկոսները),

             բ/ 2020 թ.-ի մարտի 13-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ անհատ հաճախորդների կողմից պարտավորության պայմանագրով սահմանված վճարման պարտավորության չկատարումը չհամարել ժամկետանց այդ թվում՝ տեղեկատվությունը ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրի և ԱՔՌԱ Վարկային բյուրո տրամադրման առումով։ Սույն կետը չի տարածվում այն պարտավորությունների նկատմամբ, որոնք 2020թ․-ի  մարտի 13-ի դրությամբ եղել են 30 և ավել օր ժամկետանց։

 

Միևնույն ժամանակ ստեղծված իրավիճակում Բանկը պատրաստ է իր հաճախորդներին առաջարկել անհատական լուծումներ՝ անհրաժեշտության դեպքում հետաձգելով մարման ժամանակացույցով նախատեսված մայր գումարի և հաշվեգրվող տոկոսների մարումը, ինչպես նաև դիտարկել  վարկի մարման վերջնաժամկետը  երկարաձգելու հարցը։

 

Սույն ծանուցման կապակցությամբ, պարտավորության մարման ժամանակացույցով նախատեսված մայր գումարի և հաշվեգրվող տոկոսների մարումը հետաձգելու, ինչպես նաև մարման վերջնաժամկետը երկարաձգելու համար կարող եք Բանկ դիմել`

  • առցանց` ինտերնետային բանկային ծառայության հաղորդագրության միջոցով,
  • նամակ ուղարկելով Բանկի էլեկտրոնային հասցեին` hsbc.armenia@hsbc.com,
  • զանգահարելով հեռախոսային կենտրոն +374 (60) 655 000 համարով, կամ
  • եթե վերոնշյալ տարբերակները անհնար են` այցելելով մասնաճյուղ:

 

Հարգանքով`

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ

 

 

Վերադառնալ Գլխավոր էջ