«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) կողմից տրամադրված կրեդիտ և բանկոմատային քարտերը Ձեզ հնարավորություն են ընձեռում ամենուր արագ, հարմարավետ և հուսալի կերպով օրվա ցանկացած ժամի վճարել Ձեր գնումների համար կամ գումար կանխիկացնել: Ձեր բանկոմատային և կրեդիտ քարտերը զեղծարարությունից (կրեդիտ քարտի հաշվի չլիազորված օգտագործում՝ տարբեր մեթոդների կիրառմամբ հաշվետիրոջ քարտի համարը, քարտային և անձնական տվյալներն ապօրինաբար ձեռք բերելու միջոցով, տվյալ քարտային հաշվից չլիազորված գործարքներ կատարելու նպատակով) կամ չլիազորված օգտագործումից պաշտպանված պահելու համար, լինի Հայաստանում, թե արտերկրում, պետք է պահպանել հետևյալ նվազագույն անվտանգության կանոնները՝
- Քարտը ստանալուն պես անպայման գնդիկավոր գրիչով ստորագրեք քարտի դարձերեսին (կիրառելի է միայն վարկային քարտերի համար):
- Թույլ մի տվեք ոչ ոքի օգտագործել Ձեր քարտը:
- Մի՛ հաղորդեք Ձեր քարտին վերաբերող որևէ տեղեկություն` քարտի համարը կամ վավերականության ժամկետը, երրորդ անձանց, այդ թվում նաև էլեկտրոնային փոստով: Հետևեք, որ բոլոր գործարքները կատարվեն Ձեր անմիջական ներկայությամբ:
- Երբեք կրեդիտ կամ բանկոմատային քարտը ուրիշին մի՛ տրամադրեք և թույլ մի՛ տվեք, որ մեկ ուրիշը օգտվի Ձեր քարտերից: Եթե կրեդիտ կամ բանկոմատային քարտը, Ձեր համաձայնությամբ կամ առանց Ձեր գիտության վերցրել է ընտանիքի մեկ այլ անդամը (ամուսին, երեխա, ծնող), նրանց կատարած գնումների կամ այլ գործարքների համար պատասխանատվություն կրում եք Դուք:
- Հասարակական վայրերում քարտը Ձեր տեսադաշտից դուրս մի՛ թողեք:
- Անմիջապես տեղեկացրեք Բանկին Ձեր քարտը գողանալու կամ կորցնելու, ինչպես նաև Ձեր քարտով կատարված գործարքի կապակցությամբ որևէ կասկած ունենալու դեպքերում:
- Ոչ ոքի, նույնիսկ Բանկի աշխատակիցներին, մի՛ հայտնեք Ձեր քարտի Անձնական ծածկագիրը (ԱԾ):
- Հիշեք, որ Բանկը երբևէ չի խնդրի Ձեզ տրամադրել Ձեր քարտի ԱԾ-ն և/կամ CVV/CVC տվյալները (քարտի դարձերեսին գրված եռանիշ անվտանգության կոդը):
- Ձեր անհատական ծածկագիրը փոխելու դեպքում խուսափեք կրկնվող նիշեր (օրինակ` 2222, 1111 և այլն), հաջորդական նիշեր (օրինակ` 1234, 6543) կամ հեշտ կռահելի անձնական տվյալներ (օրինակ` ծննդյան տարեթիվ, հեռախոսահամար) օգտագործելուց:
- Մի՛ պահեք Ձեր քարտը և անհատական ծածկագիրը միասին, նույնիսկ եթե անհատական ծածկագիրը քողարկված է հեռախոսահամարի ձևով: Այն հեշտությամբ կարելի է վերծանել:
- Ձեր անձնական քարտի տվյալները, հատկապես` անհատական ծածկագիրը և/կամ CVV/CVC տվյալները (քարտի դարձերեսին գրված եռանիշ անվտանգության կոդը), մի՛ պահեք Ձեր համակարգչում, այլ էլեկտրոնային սարքերում կամ էլեկտրոնային համակարգերի տվյալների բազաներում:
- Եթե բանկոմատը կամ POS տերմինալը, որից Դուք օգտվում եք, թվերի վահանակի պաշտպանիչ ծածկ չունի, Ձեր անհատական ծածկագիրը մուտքագրելիս միշտ ձեռքով ծածկեք թվերի վահանակը՝ գաղտնիության ապահովման համար:
- Եթե Ձեր քարտը բանկոմատ մուտք անելուց հետո կարծում եք, որ բանկոմատի աշխատանքը խափանվել է կամ բանկոմատի վրա առկա է այլ սարք, այդ մասին անհապաղ տեղեկացրեք Բանկին` մնալով բանկոմատի մոտ, եթե դա ապահով է:
- Բանկոմատից օգտվելու ընթացքում զգուշացեք որևէ մեկի կողմից առաջարկվող օգնությունից, հատկապես, եթե օգնությունը Դուք չեք խնդրել, և այդ անձը Բանկի աշխատակիցը չէ:
- Եթե կասկածում եք, որ Ձեր քարտի անհատական ծածկագիրը կամ որևէ այլ գաղտնի տեղեկատվություն (օրինակ՝ քարտի տվյալները) հայտնի է մեկ այլ անձի, անմիջապես տեղեկացրեք Բանկին:
- Անմիջապես կապ հաստատեք Բանկի հետ, եթե որևէ մեկը Բանկի անունից պահանջում է Ձեզանից տրամադրել Ձեր քարտը, անհատական ծածկագիրը կամ որևէ այլ անձնական տվյալ:
- Ինտերնետով որևէ գործարք կատարելուց առաջ մանրամասն ուսումնասիրեք գործարքի կատարման և վճարման պայմանները, մասնավորապես` մանր տառերով գրվածները:
- Ինտերնետով որևէ գնում, հյուրանոցի կամ ավտոմեքենայի ամրագրում կատարելուց առաջ, ինտերնետում փնտրեք Ձեր նախընտրած ապրանքին կամ ծառայությանը վերաբերող կարծիքներ կամ քննարկումներ՝ վստահ լինելու համար, որ վաճառողն իսկապես կարող է տրամադրել ինտերնետային կայքում նկարագրված ապրանքը կամ ծառայությունը:
- Ուշադիր եղե՛ք, որ գործարքներից հետո Ձեզ տրամադրվեն կտրոններ/անդորրագրեր:
- Միշտ ստուգե՛ք գործարքների կտրոնները/անդորրագրերը և դրանց վրա արտացոլված գումարի չափը՝ դրանք ստորագրելուց առաջ:
- Ձեզ մոտ պահե՛ք գործարքների անդորրագրերը, ինչպես նաև բանկոմատի կողմից տրամադրված կտրոնները՝ ամսական քաղվածքների հետ համեմատելու համար:
- Միշտ ստուգե՛ք քարտ(եր)ի քաղվածք(ներ)ը, հատկապես ճանապարհորդությունից հետո: Համեմատեք կատարված գնումների գումարները գործարքների կտրոնների հետ, ինչպես նաև բանկոմատային քարտով կատարված գործարքները քաղվածքում/ներում նշված գործարքների գումարների հետ և Ձեր կողմից չլիազորված կամ անվավեր գործարքներ հայտնաբերելու դեպքում անհապաղ տեղեկացրեք Բանկին:
- Ոչնչացրե՛ք ֆինանսական փաստաթղթերը, ներառյալ վարկային և բանկոմատային քարտերի գործարքների անդորրագրերը, վարկային քարտի և բանկային քաղվածքները, եթե դրանք այլևս Ձեզ անհրաժեշտ չեն:
- Ճանապարհորդելուց առաջ համոզվեք, որ Բանկին տրամադրել եք Ձեզ հետ հաղորդակցվելու արդի տվյալներ: Մասնավորապես՝ բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:
- Ուշադիր եղեք քարտի վավերականության ժամկետին: Եթե Դուք դեռ չեք ստացել Ձեր վերաթողարկված քարտը, կապ հաստատեք Բանկի հետ՝ նոր քարտ ստանալու նպատակով:
- 3D Secure համակարգով գործարք կատարելիս՝ մինչ SMS հաղորդագրության միջոցով ծածկագիր պատվիրելը, անպայման ստուգե՛ք մասամբ քողարկված բջջային հեռախոսահամարը և համոզվեք, որ այն ճիշտ է արտացոլված:
- Միշտ ստուգեք գործարքի գումարը և սպասարկման կետի անվանումը գործարքի մասին ծանուցող SMS հաղորդագրության մեջ և համոզվե՛ք, որ դրանք ճիշտ են արտացոլված:
Կարևոր նշում՝ Ֆինանսական կազմակերպությունը պարտավոր է սպառողի հետ պայմանագիր կնքելիս վերջինիս տրամադրել սույն
պայմանները:
Վերջին թարմացման ամսաթիվը՝ 16/01/2019 12:00