1. Ապահովում և ապահովագրություն
1.1. Վարկառուն պետք է լինի գրավադրվող ավտոմեքենայի սեփականատերը:
1.2. Ավտոմեքենան գրավադրվում է Բանկի օգտին մինչև վարկի ամբողջական մարումը:
1.3. Վարկառուն պարտավոր է կատարել ավտոմեքենայի ապահովագրություն` օգտվելով Բանկի կողմից ընդունելի ապահովագրական ընկերությունների ծառայություններից1: Ապահովագրական պոլիսը պետք է վերակնքվի յուրաքանչյուր տարի՝ վարկային պայմանագրի գործողության ողջ ընթացքում: Եթե վարկառուն չի ապահովում ավտոմեքենայի ապահովագրությունը, ապա Բանկը կապահովագրի այն` վարկառուի հաշվին:
1.4. Ապահովագրական հատուցման շահառուն Հաճախորդն է:
1.5. Ապահովագրական գումարը պետք է հավասար լինի ավտոմեքենայի շուկայական արժեքին:
1.6. Գրավի պայմանագրով նախատեսված ապահովագրության պայմանները խախտելու դեպքում Բանկն իրավունք ունի պահանջել վարկի վաղաժամկետ մարում:
2. Զգուշացում և կարևոր նշումներ
2.1. Վարկային պարտավորությունները վարկային պայմանագրով սահմանված կարգով չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու, կամ վճարումը պարբերաբար ուշացնելու դեպքում Բանկն իրավունք ունի առանց դատարան դիմելու բռնագանձել գրավադրված գույքը և դրա իրացումից ստացված միջոցներն ուղղել վարկային պարտավորությունների մարմանը:
2.2. Հաճախորդի վարկային պարտավորությունները մարելու համար գրավի իրացումից ստացված գումարը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել Հաճախորդի այլ գույքի հաշվին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2.3. Հաճախորդի կողմից տոկոսագումարների և վարկի մայր գումարների մարումները ժամանակին չկատարելու դեպքում, վարկային պատմության տվյալները կտրամադրվեն ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին:
2.4. Բանկը վարկ տրամադրելու որոշումը կայացնում է իր հայեցողությամբ` հաշվի առնելով վարկային հայտի համապատասխանությունը տվյալ վարկատեսակի հայտարարված պահանջներին, ինչպես նաև գնահատելով այնպիսի էական հանգամանքներ, ինչպիսիք են հաճախորդի վարկարժանությունը, ժամկետանց պարտավորությունների առկայությունը և այլ հանգամանքներ:
2.4.1. Բանկն իր հայեցողությամբ կարող է պահանջել, որպեսզի Հաճախորդի պարտավորությունը ապահովված լինի երաշխավորությամբ՝ կախված ռիսկայնության գնահատման արդյունքներից:
Տեղեկատվություն երաշխավորի համար
2.5. Վարկը տրամադրվում է բացառապես անձնական օգտագործման ավտոմեքենայի ձեռք բերման նպատակով:
2.6. Մոտոցիկլետները և 120 ամսից ավել վաղեմություն ունեցող ավտոմեքենաները չեն վարկավորվում:
2.7. Վարկը տրամադրվում է միայն գրավի և ապահովագրության վկայականները/ պայմանագրերը ներկայացնելուց հետո:
2.8. Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ և փոխանցվում է հաճախորի բանկային հաշվին:
2.9. Ավտոմեքենայի գնահատման և գրավադրման հետ կապված ծախսերը կրում է հաճախորդը: Ծախսերի վերաբերյալ մանրամասներ՝
2.10. Վարկի դիմումը ընդունվում է Բանկի ցանկացած մասնաճյուղում/գրասենյակում:
2.11. Վարկի հաստատման և տրամադրման համար Բանկի կողմից պահանջվող փաստաթղթերի ձեռք բերման և անհրաժեշտ գործարքների համար վճարվող ծախսերը Բանկի կողմից չեն փոխհատուցվում: Բոլոր վճարները կատարում է Հաճախորդը:
3. Տուգանային տոկոսադրույք և տույժեր
3.1. Վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարների վճարումներն ուշացնելու դեպքում ուշացված գումարի վրա կկիրառվի տուգանային տոկոսադրույք` 5% տարեկան գումարած վարկի անվանական տոկոսադրույքը (տարեկան):
3.2. Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում:
4. Վարկի դիմումի մասին որոշման կայացման և վարկի տրամադրման ժամկետներ
4.1. Վարկային հայտի վերաբերյալ վերջնական որոշման կայացման և հաճախորդին որոշման մասին տեղեկացնելու ժամկետը՝ Բանկի կողմից պահանջված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 2-5 աշխատանքային օրվա ընթացքում:
4.2. Վարկը վարկառուին տրամադրելու ժամկետը՝ գրավի վկայականը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
5. Վարկի հաստատման և մերժման չափանիշները
5.1. Վարկի հաստատման չափանիշները
5.2. Վարկի մերժման չափանիշներ
1Ավտոմեքենայի ապահովագրության ծախսը կազմում է ավտոմեքենայի շուկայական արժեքի 2,5%:
Այս էջի հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանությունների առկայության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը:
Վերջին թարմացման ամսաթիվը՝ 16/01/2019 12:00