Հիմնական բովանդակության սկիզբ

Ընթացիկ հաշիվ: Հաշվի բացման/փակման ընթացակարգ

Հաշվի բացման/փակման ընթացակարգ

Ընթացիկ հաշվի բացման համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝1

ՀՀ քաղաքացիների և ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող և ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար՝

  • Հաշվի բացման դիմում` ստորագրված ֆիզիկական անձի կողմից
  • Անձնագիր/անձը հաստատող այլ փաստաթուղթ2 3
  • Հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ հետևյալ փաստաթղթերից մեկը. նույնականացման քարտ, հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ), հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ ՀՀ Ոստիկանության կողմից տրամադրված տեղեկանք, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու վերաբերյալ ՀՀ Ոստիկանության կողմից տրամադրված տեղեկանք:

Օտարերկրյա քաղաքացիների համար՝

  • Հաշվի բացման դիմում` ստորագրված ֆիզիկական անձի կողմից
  • Անձնագիր/անձը հաստատող այլ փաստաթուղթ2 3

Հաշիվը բացվում է Հաճախորդի կողմից պատշաճ ստորագրված դիմումի հիման վրա և համապատասխան բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում: Բանկային հաշիվը բացվում է դիմումի և հաշվի բացման նպատակով պահանջվող բոլոր փաստաթղթերի ներկայացման օրը և կարող է օգտագործվել Հաճախորդի կողմից բացման պահից: Լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու դեպքում այդ փաստաթղթերի ուսումնասիրությունը և,համապատասխանաբար, հաշվի բացումը կարող է տևել մինչև 90 օրացուցային օր: 

Հաճախորդն իրավունք ունի ցանկացած ժամանակ փակել իր հաշիվը` այդ մասին Բանկին նախապես գրավոր ծանուցելով և մարելով Բանկի նկատմամբ ունեցած իր պարտավորություններն ամբողջությամբ: Բանկային հաշվի փակման ընթացքում լրացվում է համապատասխան հաշվի փակման դիմումը, որտեղ նշվում են հաշվին առկա դրամական միջոցների մնացորդի նկատմամբ իրականացվող հետագա գործողությունները: Փակվող հաշվի մնացորդը Հաճախորդին կարող է վճարվել կանխիկի, ցպահանջ մուրհակի ձևով կամ վերջինիս ցուցումով փոխանցվել այլ հաշվի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

Բանկը հաշիվը փակում է համապատասխան հաշվի փակման դիմումը ստանալուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե ՀՀ օրենսդրությամբ կամ Բանկի ներքին ընթացակարգերով հաշվի օգտագործման կամ հաշվի փակման գործընթացը սահմանված ժամկետում կազմակերպելու հետ կապված սահմանափակումներ առկա չեն։

Զրոյական մնացորդով բանկային հաշիվները կարող են փակվել Բանկի կողմից վեց ամիս հետո: Բանկն իրավունք ունի նաև իր նախաձեռնությամբ փակել Հաճախորդի հաշիվը, եթե վերջինս թույլ է տվել բանկի կողմից սահմանված Հաճախորդների բանկային հաշիվների, բանկային ավանդների, էլեկտրոնային բանկային ծառայությունների և բանկային այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմանների կամ իրավական ակտերի խախտումներ: Այդ դեպքում հաշվին առկա դրամական միջոցների մնացորդը տրվում է Հաճախորդին կանխիկի կամ ցպահանջ մուրհակի ձևով կամ վերջինիս ցուցումով փոխանցվում է այլ հաշվի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

Ընթացիկ հաշվի փակման համար վճարներ չեն գանձվում։

Բանկային հաշիվների բացման և սպասարկման սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` Ծառայությունների սակագներ:

Բանկային հաշիվների բացման/փակման ընթացակարգի մասին լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` Հիմնական պայմաններ։

1 Հաշվի բացման ընթացքում Բանկը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր:

2 Փաստաթղթի բնօրինակը վերադարձվում է Հաճախորդին, իսկ պատճենը պահվում է Բանկում:

3 Անձը հաստատող այլ փաստաթղթեր` համաձայն 22/12/1999 թ.-ի թիվ 767 ՀՀ կառավարության որոշման, բացառությամբ վերադարձի վկայականի՝ միայն ՀՀ վերադառնալու համար և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող՝ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի կամ ժամանակավոր վկայականի:

Ծանոթացեք սոց․ մեդիայի մեր էջում վարքագծի հատուկ կանոններին։