Միջանկյալ տոկոսագումարով ժամկետային ավանդ

Խնայեք և միաժամանակ ստացեք տոկոսագումարներ

  • Հաշվի անվճար բացում և սպասարկում1
  • Արժույթն ընտրելու հնարավորություն
    Ժամկետային ավանդները հասանելի են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով:
  • Մարման եղանակներ
    Տոկոսագումարները վճարվում են ավանդի ժամկետի ընթացում` ամսական կտրվածքով, իսկ մարման եղանակը   կարող եք ընտրել Ձեր կարիքներին համապատասխան:
  • Նվազագույն գումարի պահանջ
    ՀՀ դրամով ավանդի դեպքում նվազագույն գումարը կազմում է 100,000 ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով կամ եվրոյով ավանդների համար` 500 եվրո/ԱՄՆ դոլար:
  • Ժամկետային ավանդի բացում ինտերնետային/մոբայլ բանկային ծառայության միջոցով
    Դուք կարող եք բացել ժամկետային ավանդը ինտերնետային/մոբայլ բանկային ծառայության միջոցով, եթե գրանցված եք այդ ծառայությանը:
  • Տոկոսադրույք
    Տոկոսադրույքը կարող է տատանվել կախված ավանդի ժամկետից և արժույթից: Խնդրում ենք ծանոթանալ մեր Ժամկետային ավանդների տոկոսադրույքներին:

    Արտարժույթով ավանդի տոկոսագումարը, համաձայն հաճախորդի կողմից տրամադրված համապատասխան հրահանգի, կարող է վճարվել այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը, կամ ՀՀ դրամով:
  • Ավանդի վաղաժամկետ դադարեցում
    Նվազագույնը մեկ ամիս հետո հաճախորդի պահանջով ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում ավանդի վճարվելիք տոկոսագումարը կվերահաշվարկվի ժամկետային ավանդի մեկ ամսվա համար կիրառելի տոկոսադրույքի համաձայն: Ավանդի ժամկետի ընթացքում հաճախորդին վճարված տոկոսագումարի և վերահաշվարկված տոկոսագումարի տարբերությունը ենթակա է նվազեցման ավանդի մայր գումարից:

    Եթե հաճախորդն ավանդը դադարեցնում է ավանդի հաշվի բացման օրվանից մինչև մեկ ամիս ժամկետի ընթացքում, ապա վճարվում է դադարեցման պահին հաշվեգրված տոկոսագումարի մեկ հարյուրերորդականը: Եթե տոկոսագումարն արդեն վճարվել է, ապա այն ենթակա է դուրսգրման հիմնական գումարից:

    Ավանդի բացման ամսաթվից երկու ամիս հետո հաճախորդի պահանջով վաղաժամկետ դադարեցման դեպքում հաճախորդին վճարվող տոկոսագումարի հաշվարկման ներկայացուցչական օրինակ.
    Ավանդի սկզբնական գումար 1,000,000 ՀՀ դրամ
    Ավանդի ժամկետ 12 ամիս
    Տարեկան անվանական տոկոսադրույք 7%
    Ավանդի վաղաժամկետ դադարեցման պահին մեկ ամսվա համար գործող տարեկան անվանական տոկոսադրույք 3%
    Հաշվետու օրերի քանակ 365
    Ավանդի բացման ամսաթիվ 01.03.2018
    Ավանդի վերջնաժամկետ 01.03.2019
    Հաշվարկված տոկոսագումար երկու ամսվա համար (7%) = 11,506.85
    Տոկոսային եկամտից հարկ 10% = 11,506.85 x 10% = 1,150.68
    Վճարված զուտ տոկոսագումար երկու ամսվա համար = 11,506.85 - 1,150.68 = 10,356.16

    Վերահաշվարկված տոկոսագումար երկու ամսվա համար (3%) = 4,931.51
    Տոկոսային եկամտից հարկ 10% = 4,931.51 x 10% = 493.15
    Վճարվելիք զուտ տոկոսագումար = 4,931.51 – 493.15 = 4,438.36

    Ավանդի մայր գումարից նվազեցվող գումար = 10,356.16 - 4,931.51 = 5,917.81
  • Երաշխավորված ավանդներ
    Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը` համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի երաշխավորում են բոլոր ավանդները` համապատասխան կիրառվող ժամկետներին և պայմաններին:

1 Ժամկետային ավանդի հաշիվը բացվում է ՀՀ դրամով խնայողական/ընթացիկ հաշվի առկայության դեպքում:



Կուտակային ժամկետային ավանդներ

Սկսեք խնայել այսօր Ձեր անհոգ ապագայի համար մեր Կուտակային Ժամկետային ավանդների օգնությամբ

Մանրամասներ

ՀՀ դրամից բացի ցանկացած այլ արժույթով բանկային հաշիվն ենթադրում է արտարժութային ռիսկ կապված փոխարժեքի տատանումների հետ: Մասնավորապես, տվյալ արտարժույթի տատանումների դեպքում ՀՀ դրամով Ձեր գումարի համարժեքը կարող է փոփոխվել:

ՀՀ դրամից բացի ցանկացած այլ արժույթով բանկային հաշիվն ենթադրում է արտարժութային ռիսկ կապված փոխարժեքի տատանումների հետ: Մասնավորապես, տվյալ արտարժույթի տատանումների դեպքում ՀՀ դրամով Ձեր գումարի համարժեքը կարող է փոփոխվել:

Ավանդային ծառայություններ

Ավանդային ծառայություններ

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000
Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 17/09/2018 15:00

 

 
 

Ավանդի մարման եղանակներ

Ավանդի մայր գումարի վերաներդրում
Մարումից հետո ավանդի մայր գումարը նորից կներդրվի նոր ավանդի տեսքով` տվյալ պահի դրությամբ Բանկի գործող տոկոսադրույքով և պայմաններով:

Ավանդի մայր գումարի փոխանցում այլ հաշվի
Մարումից հետո ավանդի մայր գումարը կփոխանցվի այլ հաշվի (չի ներդրվի նոր ավանդի տեսքով):

Նշում: Նվազագույնը մեկ ամիս հետո ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում, ավանդի վճարվելիք տոկոսագումարը կվերահաշվարկվի գործող ժամկետային ավանդի մեկ ամսվա համար կիրառելի տոկոսադրույքի համաձայն: Ավանդի ժամկետի ընթացքում հաճախորդին վճարված տոկոսագումարի և մեկ ամսվա համար վերահաշվարկված տոկոսագումարի տարբերությունը ենթակա է նվազեցման ավանդի մայր գումարից:
Եթե հաճախորդն ավանդը դադարեցնում է ավանդի հաշվի բացման օրվանից մինչև մեկ ամիս ժամկետի ընթացքում, ապա վճարվում է դադարեցման պահին հաշվեգրված տոկոսագումարի 1%-ը:

 
 

Ավանդի մարման եղանակներ

Ավանդի մայր գումարի և տոկոսագումարի վերաներդրում
Մարումից հետո և՛ ավանդի մայր գումարը, և՛ տոկոսագումարները նորից կներդրվեն նոր ավանդի տեսքով` տվյալ պահի դրությամբ Բանկի գործող տոկոսադրույքով և պայմաններով:

Ավանդի մայր գումարի վերաներդրում
Մարումից հետո ավանդի մայր գումարը նորից կներդրվի տվյալ պահի դրությամբ Բանկի գործող տոկոսադրույքով և պայմաններով, իսկ տոկոսագումարը չի ներդրվի:

Ավանդի մայր գումարի և տոկոսագումարի փոխանցում այլ հաշվի
Մարումից հետո և՛ ավանդի մայր գումարը, և՛ տոկոսագումարները կփոխանցվեն այլ հաշվի (չեն ներդրվի նոր ավանդի տեսքով):

Նշում: Հաճախորդի պահանջով կատարված ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում կվճարվի հաշվեգրված տոկոսագումարի 1%-ը:

 
 

Ինչպես կարող եմ ստանալ տոկոսագումարները?

1. Մարման ժամանակ
2. Ամսական կտրվածքով
Տոկոսագումարը կմուտքագրվի Ձեր ՀՀ դրամով հաշվին ամսական կտրվածքով կամ մարման ժամանակ` համաձայն ժամկետային ավանդի պայմանագրի: Գումարը կարող եք կանխիկացնել Ձեր բանկոմատային քարտի միջոցով կամ այցելելով որևէ մասնաճյուղ:

 
 

Որո՞նք են ժամկետային ավանդը ժամկետից շուտ դադարեցնելու հետևանքները:

Ստանդարտ ժամկետային ավանդ
Հաճախորդի պահանջով ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում կվճարվի հաշվեգրված տոկոսագումարի մեկ հարյուրերորդականը:

Միջանկյալ տոկոսագումարով ժամկետային ավանդ
Նվազագույնը մեկ ամիս հետո հաճախորդի պահանջով ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում ավանդի վճարվելիք տոկոսագումարը կվերահաշվարկվի ժամկետային ավանդի մեկ ամսվա համար կիրառելի տոկոսադրույքի համաձայն: Ավանդի ժամկետի ընթացքում հաճախորդին վճարված տոկոսագումարի և վերահաշվարկված տոկոսագումարի տարբերությունը ենթակա է նվազեցման ավանդի մայր գումարից:
Եթե հաճախորդն ավանդը դադարեցնում է ավանդի հաշվի բացման օրվանից մինչև մեկ ամիս ժամկետի ընթացքում, ապա վճարվում է դադարեցման պահին հաշվեգրված տոկոսագումարի մեկ հարյուրերորդականը: Եթե տոկոսագումարն արդեն վճարվել է, ապա այն ենթակա է դուրսգրման հիմնական գումարից:

 
 

Կարո՞ղ եմ արդյոք համալրել իմ ժամկետային ավանդի գումարը:

Ոչ, Դուք չեք կարող համալրել Ձեր ավանդի գումարը, սակայն ցանկացած ժամանակ կարող եք բացել ժամկետային ավանդի նոր հաշիվ:

 
 

Կարո՞ղ եմ արդյոք մասամբ օգտագործել ժամկետային ավանդի գումարը:

Դա կհամարվի ավանդի վաղաժամկետ դադարեցում: Սակայն, եթե Ձեր գումարի միայն մի մասի կարիքն ունեք, ապա մենք կառաջարկենք բացել նոր ժամկետային ավանդ` այն գումարով, որ ցանկանում եք խնայել:

 
 

Հարկվու՞մ է արդյոք իմ ժամկետային ավանդից ստացված տոկոսագումարները:

Համաձայն Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի` ցանկացած եկամուտ ենթակա է հարկման: Բանկը, հանդիսանալով Ձեր հարկային գործակալը, Ձեր անունից կիրականացնի բոլոր անհրաժեշտ վճարումները: