Important Information

Կարևոր տեղեկություններ

  • Ժամկետային ավանդ ներդնելու ծառայությունը հասանելի է միայն Բանկի հաճախորդներին:
  • Ավանդի հաշիվը բացվում է անվճար և ենթակա չէ սպասարկման վճարների գանձման ավանդի պայմանագրի գործողության ողջ ընթացքում:
  • Ժամկետային ավանդ բացելու պահին Բանկի կողմից հաստատված տոկոսադրույքը մնում է անփոփոխ ավանդային պայմանագրի ընթացքում:
  • Ֆիզիկական անձանց Ժամկետային ավանդները ենթակա են վերադարձման ավանդատուի առաջին իսկ պահանջով:
  • Ավանդի ժամկետի ընթացքում ավանդի գումարի համալրում հնարավոր չէ իրականացնել:
  • Քաղվածքների առաքման, ինչպես նաև քաղվածքների կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման համար Բանկը կարող է գանձել վճարներ` Բանկի ծառայությունների գործող սակագներին համապատասխան, որոնց կարող եք ծանոթանալ <<Ծառայությունների սակագներ ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար>> տեղեկատվական ամփոփագրում կամ Բանկի ինտերնետային կայքում`այս հղումով:
  • Ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները արտարժույթով ավանդների տոկոսագումարները ըստ իրենց ցանկության և իրենց կողմից տրված գրավոր հանձնարարականի համաձայն կարող են ստանալ այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը, կամ ՀՀ դրամով:
  • Երրորդ անձանց կողմից Ժամկետային ավանդի բացումը հնարավոր է միայն մինչև 18 տարեկան երեխայի անունով, ընդ որում մինչև 18 տարեկան երեխայի հաշվի առկայությունը պարտադիր է:

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`

+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Ավանդային ծառայություններ

Ավանդային ծառայություններ

Ունե՞ք հարցեր

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Զանգահարեք Էյչ-Էս-Բի-Սի բանկի մասնագետներին`
+374 60 655 000
Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 01/02/2018 15:00

 

 
 

Ավանդի մարման եղանակներ

Ավանդի մայր գումարի վերաներդրում
Մարումից հետո ավանդի մայր գումարը նորից կներդրվի նոր ավանդի տեսքով` տվյալ պահի դրությամբ Բանկի գործող տոկոսադրույքով և պայմաններով:

Ավանդի մայր գումարի փոխանցում այլ հաշվի
Մարումից հետո ավանդի մայր գումարը կփոխանցվի այլ հաշվի (չի ներդրվի նոր ավանդի տեսքով):

Նշում: Նվազագույնը մեկ ամիս հետո ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում, ավանդի վճարվելիք տոկոսագումարը կվերահաշվարկվի գործող ժամկետային ավանդի մեկ ամսվա համար կիրառելի տոկոսադրույքի համաձայն: Ավանդի ժամկետի ընթացքում հաճախորդին վճարված տոկոսագումարի և մեկ ամսվա համար վերահաշվարկված տոկոսագումարի տարբերությունը ենթակա է նվազեցման ավանդի մայր գումարից:
Եթե հաճախորդն ավանդը դադարեցնում է ավանդի հաշվի բացման օրվանից մինչև մեկ ամիս ժամկետի ընթացքում, ապա վճարվում է դադարեցման պահին հաշվեգրված տոկոսագումարի 1%-ը:

 
 

Ավանդի մարման եղանակներ

Ավանդի մայր գումարի և տոկոսագումարի վերաներդրում
Մարումից հետո և՛ ավանդի մայր գումարը, և՛ տոկոսագումարները նորից կներդրվեն նոր ավանդի տեսքով` տվյալ պահի դրությամբ Բանկի գործող տոկոսադրույքով և պայմաններով:

Ավանդի մայր գումարի վերաներդրում
Մարումից հետո ավանդի մայր գումարը նորից կներդրվի տվյալ պահի դրությամբ Բանկի գործող տոկոսադրույքով և պայմաններով, իսկ տոկոսագումարը չի ներդրվի:

Ավանդի մայր գումարի և տոկոսագումարի փոխանցում այլ հաշվի
Մարումից հետո և՛ ավանդի մայր գումարը, և՛ տոկոսագումարները կփոխանցվեն այլ հաշվի (չեն ներդրվի նոր ավանդի տեսքով):

Նշում: Հաճախորդի պահանջով կատարված ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում կվճարվի հաշվեգրված տոկոսագումարի 1%-ը:

 
 

Ինչպես կարող եմ ստանալ տոկոսագումարները?

1. Մարման ժամանակ
2. Ամսական կտրվածքով
Տոկոսագումարը կմուտքագրվի Ձեր ՀՀ դրամով հաշվին ամսական կտրվածքով կամ մարման ժամանակ` համաձայն ժամկետային ավանդի պայմանագրի: Գումարը կարող եք կանխիկացնել Ձեր բանկոմատային քարտի միջոցով կամ այցելելով որևէ մասնաճյուղ:

 
 

Որո՞նք են ժամկետային ավանդը ժամկետից շուտ դադարեցնելու հետևանքները:

Ստանդարտ ժամկետային ավանդ
Հաճախորդի պահանջով ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում կվճարվի հաշվեգրված տոկոսագումարի մեկ հարյուրերորդականը:

Միջանկյալ տոկոսագումարով ժամկետային ավանդ
Նվազագույնը մեկ ամիս հետո հաճախորդի պահանջով ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում ավանդի վճարվելիք տոկոսագումարը կվերահաշվարկվի ժամկետային ավանդի մեկ ամսվա համար կիրառելի տոկոսադրույքի համաձայն: Ավանդի ժամկետի ընթացքում հաճախորդին վճարված տոկոսագումարի և վերահաշվարկված տոկոսագումարի տարբերությունը ենթակա է նվազեցման ավանդի մայր գումարից:
Եթե հաճախորդն ավանդը դադարեցնում է ավանդի հաշվի բացման օրվանից մինչև մեկ ամիս ժամկետի ընթացքում, ապա վճարվում է դադարեցման պահին հաշվեգրված տոկոսագումարի մեկ հարյուրերորդականը: Եթե տոկոսագումարն արդեն վճարվել է, ապա այն ենթակա է դուրսգրման հիմնական գումարից:

 
 

Կարո՞ղ եմ արդյոք համալրել իմ ժամկետային ավանդի գումարը:

Ոչ, Դուք չեք կարող համալրել Ձեր ավանդի գումարը, սակայն ցանկացած ժամանակ կարող եք բացել ժամկետային ավանդի նոր հաշիվ:

 
 

Կարո՞ղ եմ արդյոք մասամբ օգտագործել ժամկետային ավանդի գումարը:

Դա կհամարվի ավանդի վաղաժամկետ դադարեցում: Սակայն, եթե Ձեր գումարի միայն մի մասի կարիքն ունեք, ապա մենք կառաջարկենք բացել նոր ժամկետային ավանդ` այն գումարով, որ ցանկանում եք խնայել:

 
 

Հարկվու՞մ է արդյոք իմ ժամկետային ավանդից ստացված տոկոսագումարները:

Համաձայն Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի` ցանկացած եկամուտ ենթակա է հարկման: Բանկը, հանդիսանալով Ձեր հարկային գործակալը, Ձեր անունից կիրականացնի բոլոր անհրաժեշտ վճարումները: