Resolutions

 

Հատուկ առաջարկ Անհատական սպառողական վարկի համար 28/06/2018-31/01/2019

Վարկի արժույթ

  • Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով

Վարկի չափ

Աշխատավարձային հաշվի առկայության դեպքում

  • Բանկի հաճախորդների և այլ բանկերի հաշվետերերի համար` ամսական զուտ աշխատավարձի առավելագույնը ութապատիկի1 չափով

    Կիրառելի է միայն աշխատավարձային հաճախորդների համար՝
    Եթե ամսական զուտ եկամուտը կազմում է մինչև 200 000 ՀՀ դրամ, վարկի գումարը կարող է կազմել առավելագույնը մինչև ամսական զուտ աշխատավարձի 6-ապատիկը: Այս պարագայում գրավով չապահովված վարկերը բոլոր ֆինանսական կազմակերպություններում առավելագույնը կարող են կազմել մինչև ամսական զուտ աշխատավարձի ութապատիկը:

    Եթե ամսական զուտ եկամուտը կազմում է 200 000 - 400 000 ՀՀ դրամ, վարկի գումարը կարող է կազմել առավելագույնը մինչև ամսական զուտ աշխատավարձի 8-ապատիկը: Այս պարագայում գրավով չապահովված վարկերը բոլոր ֆինանսական կազմակերպություններում առավելագույնը կարող են կազմել մինչև ամսական զուտ աշխատավարձի ութապատիկը:

    Եթե ամսական զուտ եկամուտը կազմում է 400 000 ՀՀ դրամ և ավելի, վարկի գումարը կարող է կազմել առավելագույնը մինչև ամսական զուտ աշխատավարձի 8-ապատիկը: Այս պարագայում գրավով չապահովված վարկերը բոլոր ֆինանսական կազմակերպություններում առավելագույնը կարող են կազմել մինչև ամսական զուտ աշխատավարձի տասնապատիկը:
Նշումներ
  • Վարկի նվազագույն և առավելագույն գումար` 150 000 ՀՀ դրամից մինչև 5 000 000 ՀՀ դրամ
  • Վարկի գումարը նվազեցվում է վարկառուի գրավով չապահովված այլ պարտավորությունների չափով:
  • Եթե վարկի գումարը չի գերազանցում 3 000 000 ՀՀ դրամը և ավելին չէ քան վարկառուի զուտ ամսական աշխատավարձի վեցապատիկը, ապա վարկառուի բոլոր վարկերի ամսական վճարումների հարաբերակցությունը զուտ ամսական եկամտին չի կարող գերազանցել 60%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամից քիչ է, և 70%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամ է և ավելին:
  • Եթե վարկի գումարը կազմում է 3 000 000 - 5 000 000 ՀՀ դրամ և վարկառուի զուտ ամսական աշխատավարձի մինչև ութապատիկը, ապա վարկառուի բոլոր վարկերի ամսական վճարումների հարաբերակցությունը զուտ ամսական եկամտին չի կարող գերազանցել 50%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամից քիչ է, և 60%-ը, եթե զուտ ամսական եկամուտը 700,000 ՀՀ դրամ է և ավելին:

Վարկի ժամկետ2

  • 12-36 ամիս

Վարկի տոկոսադրույք (հաստատուն)

  • Տարեկան անվանական տոկոսադրույք 14%
  • Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ սկսած 15,25%-ից (սկսած 14,94%-ից` PLUS և STATUS հաճախորդների համար): Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ:

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի նվազող մնացորդի նկատմամբ` օրական կտրվածքով, հիմք ընդունելով 365 օրը կամ 366 օրը նահանջ տարվա պարագայում:

Վարկային հաշվի սպասարկման վճար

Վարկառուի հաշվից միանվագ կգանձվի հետևյալ գումարը`

  • Վարկի գումարի 2%-ը, առավելագույնը` 20,000 ՀՀ դրամ (չի գանձվում PLUS և STATUS հաճախորդների համար, երբ վարկի գումարը գերազանցում է 1 միլիոն ՀՀ դրամը)

Վարկային հաշվի սպասարկման վճարը գանձվում է վարկի տրամադրման օրը:


Նշում

Նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրվում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:

Նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրվում է Անհատական թերթիկ` համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված "Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները" կանոնակարգ 8/05-ի:

Խնդրում ենք ծանոթանալ տվյալ վարկատեսակի Պայմաններին նախքան վարկին դիմելը:

1 Վարկի չափը ենթակա է հաստատման ելնելով Բանկի կողմից վարկարժանության գնահատման չափանիշներից:
2 Վարկառուի նվազագույն տարիքը պետք է լինի 18 տարեկան: Վարկառուի տարիքի և վարկի ժամկետի հանրագումարը չի կարող գերազանցել 65 տարին:

Թարմացվել է` 08/01/2019 15:00

 

Պահանջվող փաստաթղթեր

  • Վավեր անձնագիր, կացության քարտ կամ նույնականացման քարտ
  • Բանկում աշխատավարձային հաշիվ ունեցող հաճախորդների համար` նամակ գործատուից, որը հաստատում է, որ Հաճախորդի աշխատավարձը կվճարվի Բանկում սպասարկվող իր բանկային հաշվին (Բանկի համար ընդունելի տարբերակին համապատասխան)
  • Բանկում ոչ աշխատավարձային հաշիվներ ունեցող հաճախորդների համար, եկամուտի աղբյուրները/չափը հաստատող պաշտոնական ապացույցներ և/կամ փաստաթղթեր, օրինակ`հարկային հաշվետվություն, դիվիդենտների հավաստագիր, վարձակալության պայմանագիր, բանկային հաշիվների քաղվածքներ և այլն
  • Եթե դիմողը Բանկի հաճախորդ չէ, ապա նրա բանկային հաշվի վերջին 6 ամսվա քաղվածքները` աշխատավարձային փոխանցումներով (աշխատավարձային հաճախորդներ), հաշիվների վերջին 6 ամիսների միջին մնացորդը հաստատող քաղվածքներ, եկամուտը հավաստող պաշտոնական փաստաթղթեր (ոչ աշխատավարձային հաճախորդներ)
  • Այլ փաստաթղթեր, որոնք կարող են պահանջվել վարկավորման գործընթացի ժամանակ
 
 

Վարկի մարման կարգը

Վարկը կարող է մարվել հետևյալ եղանակներից որևէ մեկով.

  • Վարկի հիմնական գումարը մարվում է հավասար ամսական վճարումներով, իսկ հաշվեգրված տոկոսների գումարը նվազում է հիմնական գումարի մարմանը զուգընթաց: Այսպիսով, վարկի մարման ողջ ժամանակահատվածում ընդհանուր ամսական վճարումները նվազում են:
  • Վարկի հիմնական գումարը և հաշվեգրված տոկոսները մարվում են հավասարաչափ ամսական վճարումների (անուիտետային) սկզբունքով` վարկի մարման ողջ ժամանակահատվածի ընթացքում փոփոխվում են և' վարկի մայր գումարի գծով վճարումները և' հաշվեգրված տոկոսների գումարները, սակայն վարկի գծով ամսական ընդհանուր վճարումների մեծությունը մնում է հաստատուն:

Նշում` Հաշվեգրված տոկոսագումարները ենթակա են մարման ՀՀ դրամով` վարկի ամսական վճարների հետ միաժամանակ