Face ID

Կենսաչափական նույնականացում

Ձեզ ենք ներկայացնում HSBC Մոբայլ Բանկ հավելված մուտք գործելու պարզ, արագ և անվտանգ եղանակ: Օգտագործելով նոր iOS Face ID-ն` Դուք կարող եք հաստատել Ձեր ինքնությունը և մուտք գործել Մոբայլ Բանկ հավելված ակնթարթորեն, ընդամենը մեկ հայացքով: Ավելին, Դուք կարող եք նաև մուտք գործել Մոբայլ Բանկ հավելված iOS Touch ID մատնահետքով նույնականացման միջոցով: Ե՛վ Touch ID-ն, և՛Face ID-ն այլընտրանքային եղանակ են HSBC Մոբայլ Բանկ հավելված մուտք գործելու առանց Մոբայլ Բանկի գաղտնաբառի և անվտանգության սարքի:

Face ID-ն այս պահին հասանելի է միայն Apple iPhone X բջջային սարքի վրա, իսկTouch ID-ն՝ Apple iPhone 5s կամ ավելի նոր մոդելների վրա, որոնք աշխատում են iOS 10.1.1-ով կամ ավելի նոր համակարգով:

Ակտիվացրեք կենսաչափական նույնականացումը, որպեսզի մուտք գործեք HSBC Մոբայլ Բանկ հավելված առանց օգտատիրոջ անվան, գաղտնաբառի կամ այլ լրացուցիչ տեղեկատվության մուտքագրման:

Face ID և Touch ID

Ձեզ ենք ներկայացնում HSBC Մոբայլ բանկ հավելված մուտք գործելու պարզ, արագ և անվտանգ եղանակ: Օգտագործելով նոր iOS Face ID-ն և Touch ID-ն` Դուք կարող եք հաստատել Ձեր ինքնությունը և ակնթարթորեն մուտք գործել Մոբայլ բանկ հավելված` առանց օգտատիրոջ անվան, գաղտնաբառի կամ այլ լրացուցիչ տեղեկատվության մուտքագրման:

Face ID-ն այս պահին հասանելի է միայն Apple iPhone X բջջային սարքի համար, իսկ Touch ID-ն Apple iPhone 5s կամ ավելի նոր մոդելների համար, որոնք աշխատում են iOS 10.1.1-ով կամ ավելի նոր համակարգով:

Ակտիվացրեք Face ID-ն 4 պարզ քայլով

1. Face ID
Գրանցեք Ձեր կենսաչափական տվյալները iPhone-ի «Կարգավորումներ» բաժնում

2. Մուտք գործեք
Այժմ բացեք HSBC Մոբայլ Բանկ հավելվածը և մուտքագրեք Ձեր Մոբայլ Բանկ գաղտնաբառը

3. Թույլատրեք
Մոբայլ Բանկ հավելված մուտք գործելուց հետո հաստատեք Face ID-ն ակտիվացնելու Ձեր ցանկությունը

4. Նույնականացրեք
Ավարտեք Face ID սկանը նույնականացման համար


Ակտիվացրեք Touch ID-ն 4 պարզ քայլով

1. Fingerprint
Գրանցեք Ձեր մատնահետքերը iPhone-ի «Կարգավորումներ» բաժնում

2. Մուտք գործեք
Այժմ բացեք HSBC Մոբայլ Բանկ հավելվածը և մուտքագրեք Ձեր Մոբայլ Բանկ գաղտնաբառը

3. Թույլատրեք
Մոբայլ Բանկ հավելված մուտք գործելուց հետո հաստատեք Touch ID-ն ակտիվացնելու Ձեր ցանկությունը

4. Նույնականացրեք
Սկանավորեք Ձեր մատնահետքը նույնականացման համար

1. Կենսաչափական նույնականացման մասին

Ի՞նչ է Touch ID/Face ID-ն:

HSBC Մոբայլ Բանկ հավելված մուտք գործելու պարզ և անվտանգ միջոց է Ձեր բջջային սարքում պահվող կենսաչափական տվյալների միջոցով:

Touch ID/Face ID-ն այլընտրանքային եղանակ է, որով Դուք կարող եք մուտք գործել HSBC Մոբայլ Բանկ հավելված: Այն թույլ է տալիս Ձեզ HSBC Մոբայլ Բանկ հավելվածում կիրառել նույն գործառույթներն այնպես, ինչպես մուտք կգործեիք՝ կիրառելով օգտագործողի անուն, հիշվող հարցի պատասխան և Մոբայլ Բանկի գաղտնաբառ:

Կարո՞ղ եմ օգտագործել Touch ID/Face ID-ն HSBC Մոբայլ Բանկ հավելված մուտք գործելու համար:

Այո, եթե երբևէ ակտիվացրել եք Touch ID/Face ID-ն (տե՛ս «Կարգավորումներ Touch ID/Face ID» բաժինը), Դուք կարող եք օգտագործել այն` HSBC Մոբայլ Բանկ հավելված մուտք գործելու համար:

Ո՞ր սարքերից օգտվելով կարող եմ HSBC Մոբայլ Բանկ մուտք գործել՝ օգտագործելով Touch ID/Face ID-ն:

Face ID-ն այս պահին հասանելի է միայն Apple iPhone X բջջային սարքի վրա, իսկ Touch ID-ն՝ Apple iPhone 5s կամ ավելի նոր մոդելների վրա, որոնք աշխատում են iOS 10.1.1-ով կամ ավելի նոր համակարգով: Touch ID-ն այժմ հասանելի չէ Android օպերատիվ համակարգով աշխատող սարքերում:

Ինչպե՞ս կարող եմ ակտիվացնել Touch ID/Face ID-ն HSBC Մոբայլ Բանկ մուտք գործելու համար:

HSBC Մոբայլ Բանկ հավելված մուտք գործելուց անմիջապես հետո Դուք կարող եք ակտիվացնել Touch ID/Face ID-ն` հետևելով էկրանին հայտնված հրահանգներին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ Դուք պետք է Ձեր կենսաչափական տվյալները սկանավորեք Ձեր սարքում նախքան Touch ID/Face ID-ն ակտիվացնելը: Ձեր սարքում պահված կենսաչափական տվյալները կարող են օգտագործվել HSBC Մոբայլ Բանկ հավելված մուտք գործելու համար:

Անհրաժե՞շտ է ստեղծել Մոբայլ Բանկի գաղտնաբառ Touch ID/Face ID-ն ակտիվացնելու համար:

Այո, Դուք պետք է ակտիվացնեք Մոբայլ Բանկի գաղտնաբառը, որպեսզի կարողանաք կիրառել Touch ID/Face ID-ն:

2. Անվտանգություն

Կարո՞ղ եմ կիրառել Touch ID HSBC Մոբայլ Բանկ մուտք գործելու համար, եթե իմ սարքում առկա է ավելի քան մեկ մատնահետք:

Երբ Դուք ակտիվացնում եք Touch ID-ն HSBC Մոբայլ Բանկ հավելվածում, ապա Ձեր սարքում առկա կամ ապագայում գրանցված ցանկացած մատնահետք կարող է օգտագործվել HSBC Մոբայլ Բանկ հավելված մուտք գործելու համար:Կիրառեք Touch ID- ն, եթե տվյալ սարքում գրանցված են միայն Ձեր մատնահետքերը:Խնդրում ենք հաշվի առնել, որ Դուք պատասխանատու եք Ձեր կողմից չարտոնված վճարումների/փոխանցումների համար, եթե Ձեր մատնահետքերը տվյալ սարքում գրանցված միակ մատնահետքերը չեն և Ձեր կողմից պահպանված չեն բջջային հեռախոսի անվտանգության չափանիշները: Դուք կարող եք ավելացնել կամ հեռացնել Ձեր բջջային սարքի կարգավորումներում առկա մատնահետքերը:

Ի՞նչ անել, եթե իմ Touch ID/Face ID-ն ակտիվացրած սարքը կորել է կամ գողացել են:

Խնդրում ենք անմիջապես դիմել Բանկի հեռախոսային կենտրոն` զանգահարելով +374 60 655 000 հեռախոսահամարով և հայտնել Ձեր կորած/գողացված սարքի մասին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ Դուք պատասխանատվություն եք կրում Ձեր հաշվից Ձեր կողմից չարտոնված գործարքից բխող միջոցների կորստի համար, եթե կորուստը տեղի է ունեցել նախքան Բանկին տեղեկացնելն այն մասին, որ Ձեր Ինտերնետային բանկային ծառայության օգտագործողի անունը, հիշվող հարցի պատասխանը, Մոբայլ Բանկի գաղտնաբառը, անվտանգության կոդը, Touch ID/Face ID -ն չարաշահվել, կորել, գողացվել կամ հայտնի է դարձել մեկ ուրիշին: Լրացուցիչ մանրամասների համար խնդրում ենք այցելել Մոբայլ Բանկ ծառայության պայմաններ բաժինը:

Արդյո՞ք իմ կենսաչափական տվյալները պահվում են HSBC Մոբայլ Բանկ հավելվածում կամ HSBC-ում ընդհանրապես:

Ոչ: Ձեր կենսաչափական տվյալները չեն պահվում HSBC Մոբայլ Բանկ հավելվածում կամ HSBC-ի այլ հարթակներում:

Ի՞նչ քանակությամբ մուտք գործելու փորձեր են թույլատրվում Touch ID/Face ID կիրառելիս:

Touch ID/Face ID-ի միջոցով համակարգ մուտք գործելու առավելագույնը 3 փորձ է թույլատրվում կատարել: Ձախողված 3 փորձերից հետո Ձեզանից կպահանջվի մուտք գործել՝ կիրառելով օգտագործողի անունը, հիշվող հարցի պատասխանը, Մոբայլ Բանկի գաղտնաբառը կամ գեներացնել անվտանգության կոդ:

3. Կիրառություն

Ի՞նչ գործառույթներ կարող եմ իրականացնել, երբ մուտք գործեմ HSBC Մոբայլ Բանկ՝ կիրառելով Touch ID/Face ID-ն:

Դուք կարող եք իրականացնել ստորև ներկայացված գործառույթները, երբ HSBC Մոբայլ Բանկ հավելված մուտք եք գործում՝ կիրառելով Touch ID/Face ID-ն.

  1. Դուք կարող եք դիտել Ձեր հաշվի ամփոփագիրը, գործարքների պատմությունը և կարդալ հաղորդագրությունները
  2. Դուք կարող եք բացել ժամկետային ավանդի հաշիվ
  3. Դուք կարող եք Ձեր Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում առկա հաշիվների միջև կատարել փոխանցումներ և վճարումներ
  4. Դուք կարող եք ստուգել ավանդի գործող տոկոսադրույքները

HSBC Մոբայլ Բանկ հավելվածի ամբողջական գործառնություններին հասանելիություն ունենալու նպատակով պետք է կիրառեք Ձեր անվտանգության կոդը:

Արդյո՞ք պահանջվում է ինտերնետ կապ Touch ID/Face ID-ն ակտիվացնելու համար:

Ինտերնետ կապը պարտադիր չէ Ձեր կենսաչափական տվյալները բջջային սարքի վրա գրանցելու համար, սակայն ինտերնետ կապ անհրաժեշտ կլինի HSBC Մոբայլ Բանկ ծրագիրը ներբեռնելու և Touch ID/Face ID-ն ակտիվացնելու համար:

Կարո՞ղ եմ մուտք գործել HSBC Մոբայլ Բանկ այլ եղանակով, եթե իմ կենսաչափական տվյալները չճանաչվեն:

Այո: Դուք կարող եք մուտք գործել HSBC Մոբայլ Բանկ հավելված` օգտագործելով Ձեր Մոբայլ Բանկ օգտատիրոջ անունը, հիշվող հարցի պատասխանը և Մոբայլ Բանկի գաղտնաբառը կամ անվտանգության կոդը:

Ինչպե՞ս կարող եմ ապաակտիվացնել Touch ID/Face ID-ն:

Touch ID/Face ID-ն ապաակտիվացնելու երկու եղանակ կա՝

• Դուք կարող եք անջատել Touch ID/Face ID-ն «Կարգավորումներ» բաժնում, երբ մուտք գործեք HSBC Մոբայլ Բանկ հավելված կամ,
• Դուք կարող եք ջնջել Ձեր սարքում գրանցված կենսաչափական տվյալները կամ ջնջել Ձեր սարքի ծածկագիրը սարքի կարգավորումներ բաժնում:

Ի՞նչ կլինի, եթե Touch ID/Face ID-ն կիրառելիս զանգ ստանամ:

Ձեզանից կպահանջվի նորից մուտք գործել HSBC Մոբայլ Բանկ հավելված և ակտիվացնել Touch ID/Face ID-ն:

Դեռ չե՞ք օգտագործում HSBC Մոբայլ Բանկ հավելվածը:
Ներբեռնեք այն հիմա առանց որևէ վճարի1:

Եթե ցանկանում եք ակտիվացնել կենսաչափական նույնականացումը (Face ID կամ Touch ID), խնդրում ենք կարդալ կարևոր տեղեկատվությունը «Հաճախ տրվող հարցեր» բաժնում:

1Face ID-ն այս պահին հասանելի է միայն Apple iPhone X բջջային սարքի վրա, իսկTouch ID-ն՝ Apple iPhone 5s կամ ավելի նոր մոդելների վրա, որոնք աշխատում են iOS 10.1.1-ով կամ ավելի նոր համակարգով: Touch ID/Face ID-ն այժմ հասանելի չէ Android օպերատիվ համակարգով աշխատող սարքերում:

Թարմացվել է` 07/03/2018 15:00